enam

Արևային էներգիան՝ ավելի որակյալ ձկնարտադրության համար

Ներդրող
Արտյոմ Թորոսյան ԱՁ
Վայր
Մասիս, Հայաստան
Ներդրում
Արևային ֆոտովոլտային համակարգ
Investment Size
142,000 ԱՄՆ դոլար
Ֆինանսական արդյունքներ
Հետգնման ժամկետ՝ 4 տարի
Էներգախնայողություն
Տարեկան 470 ՄՎտժ
Ածխաթթու գազի արտանետման կրճատում
Տարեկան 119 տոննա
Ազդեցություն
Ծախսերի կրճատում, էներգաարդյունավետության բարձրացում
Դոնոր կազմակերպություն
GCF, CIF

Արտյոմ Թորոսյան ԱՁ-ն հիմնադրվել է 2008թ. Արարատի մարզում՝ տեղական սպառման համար ձկնարտադրության նպատակով:

Մրցունակ մնալու և շուկայի պահանջարկը բավարարելու համար ընկերությունն ընդլայնել է իր արտադրությունը աէրատորների տեղադրման շնորհիվ, որոնք ջուրը հարստացնում են թթվածնով և նպաստում ձկնարտադրանքի որակի բարելավմանը: Դրանք սպառում են ավելի շատ էներգիա, հանգեցնելով սպառվող էլեկտրաէներգիայի ծավալների և արժեքի բարձրացման:

Այսպիսով, ընկերության կողմից տրամաբանական քայլ էր ներդրումներ կատարել էներգիայի սեփական աղբյուրն ունենալու համար: Ձկնարտադրական տեղամասերից մեկում 329,2 կՎտ հզորությամբ արևային ՖՎ կայան ունենալն ընկերությանը կօգնի փակել աճող ծախսերը և ապահովել արտադրության կայունությունը երկարաժամկետ հեռանկարում:  Ներդրումը ֆինանսավորվել է Հայաստանում GEFF-ի գործընկեր ֆինանսական հաստատության կողմից: 142,000 ԱՄՆ դոլար արժողությամբ արևային ՖՎ կայանը տարեկան կարտադրի 470 ՄՎտ էներգիա՝ խնայելով էներգիայի ծախսերի գրեթե մեկ երրորդը, նվազեցնելով CO2-ի արտանետումները տարեկան 119 տոննայով և ետգնում ապահովելով ընդամենը 4 տարում։

«Բարելավելով մեր արտադրության որակը և արտադրելով սեփական էներգիան՝ մենք բարձրացրինք մեր մրցունակությունը շուկայում։ Մեզ դա հաջողվեց իրականացնել Հայաստանում GEFF-ի աջակցությամբ»,- ասաց ԱՁ Արտյոմ Թորոսյանը:

Ծրագրի իրականացմանն աջակցել են Կանաչ Կլիմայի Հիմնադրամը (GCF) և Կլիմայի Ներդրումային Ֆոնդերը (CIF):