enam

Տուրիզմն ավելի կայուն արևային էներգիայի շնորհիվ

Ներդրող
Թուֆենկյան Հոսփիթալիթի ՍՊԸ
Վայր
Գեղարքունիքի մարզ, Հայաստան
Ներդրում
Արևային ֆոտովոլտային կայան
Investment Size
410,000 ԱՄՆ դոլար
Ֆինանսական արդյունքներ
Հետգնման ժամկետ՝ 6 տարի
Էլեկտրաէներգիայի խնայողություն
տարեկան 874 ՄՎտժ
Ածխաթթու գազի արտանետման կրճատում
տարեկան 257 տոննա
Ազդեցություն
Ծախսերի արդյունավետության բարձրացում
Դոնոր կազմակերպություն
GCF, CIF

Թուֆենկյան հյուրընկալության «Ավան Մարաք Ծափաթաղ հյուրանոցը» հիմնադրվել է Գեղարքունիքի մարզի Սևանա լճի հարևանությամբ գտնվող գյուղական համայնքում 2002-2003թ.: Բացումից ի վեր, հյուրանոցը իր հիմնական էներգետիկ կարիքները հոգում էր օգտագործելով ցանցային էլեկտրաէներգիա և դիզելային վառելիք: Այն նաև ուներ էներգիայի նվազագույն քանակությամբ արտադրություն՝ տանիքի արևային պանելներից: Ածխաթթու գազի արտանետումների պատճառով՝ հյուրանոցի սեփականատերերի համար դիզելային վառելիքը միշտ եղել է էներգիայի գեներացման անցանկալի աղբյուր:

Հյուրանոցի ղեկավարությունը որոշեց դիմել էներգիայի այլընտրանքային աղբյուրներին և օգտվել նոր տեխնոլոգիաներից: Մասնագիտական ​​խորհրդատվությունը և GEFF-ի ֆինանսավորումը հնարավորություն տվեցին կառուցել ֆոտովոլտային էլեկտրակայան հյուրանոցի սեփականություն հանդիսացող հողի վրա: Հյուրանոցային տարածքի հարևանությամբ գտնվող 2.16 հեկտար հողի վրա տեղադրված 500 կՎտ հզորությամբ երկկողմ պանելներով ֆոտովոլտային կայանը, ոչ միայն փոխարինում է դիզելային վառելիքի բավարարած կարիքը, այլև նպաստում է տարեկան 257 տոննա ածխաթթու գազի արտանետման կրճատմանը: Այս կերպ՝ հյուրանոցը ծառայում է որպես օրինակ տարածաշրջանի հյուրընկալության բիզնեսի և համայնքի համար: Վեց տարի մարման ժամկետով այս ներդրման նախադեպը գրավիչ է դարձնում տարածաշրջանում վերականգնվող էներգետիկայի ներդրումների իրականացումը:

«Բացի ֆինանսական և շրջակա միջավայրի վրա ազդեցության օգուտներից, սոցիալական կողմը նույնպես շատ կարևոր է մեզ համար: Հյուրանոցի կողմից օգտագործվող սննդի ծառայությունը հիմնականում սպառում է տեղական արտադրության սննդամթերք, ուստի ներդրման շնորհիվ հյուրանցային սեզոնի երկարաձգումը կստեղծի եկամուտներ տեղացիների համար, քանի որ նրանք հյուրանոցից բացի չունեն այլ խոշոր հաճախորդ իրենց տարածաշրջանում», ասում է ֆինանսական տնօրեն պարոն Ալբերտ Անտոնյանը:

Այս նախագիծն իրականացվել է Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) և Կլիմայի ներդրումների ֆոնդերի (CIF) աջակցությամբ: