enam

Արևային էներգիան՝ ի նպաստ Հայաստանում առողջ ապրելակերպի ձևավորման

Ներդրող
Grand Sport ՍՊԸ
Վայր
Երևան, Հայաստան
Ներդրում
Արևային ջերմաէլեկտրակայան
Investment Size
384,000 ԱՄՆ դոլար
Ազդեցություն
Ծախսերի կրճատում, շրջակա միջավայրի պաշտպանությաննու կայունությանն ուղղված պատասխանատվության ավելացում
Դոնոր կազմակերպություն
EU4Energy, Ավստրիայի Դաշնային ֆինանսների նախարարություն

«Գրանդ Սպորտ»՝ միջազգային չափանիշներին համապատասխանող մարզաառողջարարական համալիրն անցում կատարեց դեպի էներգաարդյունավետության նոր մակարդակ, երբ ներդրեց բարձր արդյունավետությամբ արևային ջրատաքացման տեխնոլոգիաներում:

Ընկերությունը հիմնադրվել է 2011թ․ Երևան: Այն հայտնի է որպես պրոֆեսիոնալ մարզիկների և առողջ ապրելակերպով  տարբեր տարիքային խմբերին բարձրակարգ ծառայություններ մատուցող ընկերություն: Էներգաարդյունավետ տեխնոլոգիաներում ներդրում կատարելու դրդապատճառներից էր ոչ միայն ծախսերի կրճատումը, այլև բիզնես մտածելակերպում փոփոխություն անելու առաջիններից մեկը լինելու մարտահրավերը:

Ֆինանսական վերլուծությունը, էներգախնայողության պոտենցիալը ու տեխնիկական գնահատումը անցկացվել են տեղական ֆինանսական կառույցի և տեխնիկական թիմի կողմից:

384,000 ԱՄՆ դոլարի արժողությամբ ներդրման արդյունքում ընկերությունը ձեռք է բերել և տեղադրել է 1.5 ՄՎտ ամենաբարձր հզորությամբ արևային ջերմաէլեկտրակայան՝ նպատակ ունենալով լուծել համալիրի տաք ջրի սպառումը: Ջերմակայանն ապահովում է 2 լողավազանների տաք ջրի մատակարարումը (որոնցից մեկի չափերը համընկնում են Օլիմպիականին), ինչպես նաև բոլոր այլ տարածքներում, որտեղ օրական կտրվածքով հաճախում են 600-800 հոգի:

«Համալիրի շինարարության փուլում «Grand Sport»-ի արևային ջերմակայանը հանդիսանում էր Կովկասյան տարածաշրջանում ամենամեծ ջերմակայանը: Ածխաթթու գազի արտանետումների կրճատումներից բացի, ուրախ ենք նշել նաև, որ այժմ համապատասխանում ենք էներգաարդյունավետ մարզաառողջարարական համալիրի միջազգային չափանիշներին», նշեց համալիրի տնօրեն՝ Սիրանուշ Հարությունյանը:

Ծրագրի իրականացմանն աջակցել են Եվրոպական Միությունը և Ավստրիայի Դաշնային ֆինանսների նախարարությունը: