enam

Տեքստիլի արդյունաբերությունը գրանցում է բարձր էներգախնայողություն

Ներդրող
«Լենտեքս» ՍՊԸ
Վայր
Գյումրի, Հայաստան
Ներդրում
Տեքսիլի նոր արտադրական մեքենաների ձեռքբերում
Investment Size
669,000 ԱՄՆ դոլար
Ֆինանսական արդյունքներ
Հետգնման ժամկետ՝ 6 տարի
Էներգախնայողություն
տարեկան 1,385 ՄՎտԺ (-72%)
Ածխաթթու գազի արտանետման կրճատում
տարեկան 620 տոննա ածխաթթու գազ
Ազդեցություն
Նվազեցված ծախսեր, բարելավված արտադրական գործընթացներ, ավելի բարձր շահութաբերություն
Դոնոր կազմակերպություն
ԵՄ, Ավստրիայի Դաշնային ֆինանսների նախարարություն

Գյումրիում գտնվող «Լենտեքս» ՍՊԸ-ն Հայաստանում տարբեր չափերի գուլպաներ և զուգագուլպաներ արտադրող միակ գործարանն է: Ընկերությունը արտադրում է տարբեր գույնի և չափի ավելի քան 100 տեսականի ապրանք, որը նախատեսված է տարբեր տարիքի և եղանակային պայմանների համար: Միջազգային բիզնես չափանիշներին համապատասխանելու նպատակով, ընկերությունն իրականացնում է շրջակա միջավայրի, որակի ապահովման, անձնակազմի զարգացման և համայքային զարգացման քաղաքականություններ:

Էներգիայի սպառման բարձր ծախսերից վնասներ կրելով, ընկերությունը որոշեց փոխարինել 62 տրիկոտաժի արտադրական մեքենաները, և դիմեց GEFF-ին՝ վարկ և խորհրդատվություն ստանալու նպատակով: GEFF-ի ծրագրային թիմի անդամները վերլուծեցին ներդրման տարբեր ասպեկտները, նախ էներգախնայողության հնարավորությունները, ապա ֆինանսատեխնիկական պարամետրերը:

Այսպիսով, նախագծով պլանավորվում էր փոխարինել հին 62 տարվա արտադրական մեքենաները 48 նոր՝ արդյունավետ սարքերով: 669,000 ԱՄՆ դոլար ներդրումը հնարավորություն ընձեռեց Լենտեքս ընկերությանը նվազեցնել էներգասպառումը տարեկան 1,385 ՄՎտժ-ի չափով, ինչը համարժեք է 111,000 ԱՄՆ դոլարի: Խնայողությունների շնորհիվ ներդրման հետգնման ժամկետը 6 տարի է: Սույն նախագիծը զգալի ազդեցություն ունի Լենտեքս ընկերության ապագայի և կայուն եկամուտների ստացման վրա, ինչն իր հերթին նպաստում է ընկերության սոցիալական պատասխանատվության նախագծերի շարունակականությանը:

Այս ընկերության պատմությունը վառ օրինակ է, թե ինչպես կարող է նոր տեխնոլոգիաների կիրառումը հանգեցնել արտադրական գործընթացում էներգախնայողության բարձր մակարդակների, այն պարագայում, երբ դա ակնհայտ չէր: Այդ նախադեպը ապացուցում է այն փաստը, որ էներգիայի, հետրաբար և ծախսերի, խնայողությունները կարող են տեղի ունենալ տարբեր ոլորտներում, հանգեցնելով նրան, որ արժե օգտվել այն բոլոր հնարավորություններից, որոնք ընձեռում են տեղական և միջազգային փորձագետները:

Ծրագրի իրականացմանն աջակցել են Եվրոպական Միությունը և Ավստրիայի Դաշնային ֆինանսների նախարարությունը: