enam

Որակ ապահովելու նպատակով մսի արտադրության առաջնակարգ ընկերությունը ընտրում է բարձր արդյունավետության սառնարանային համակարգը

Ներդրող
«ԲԵԿՈՆ Պրոդուկտ» ՍՊԸ
Վայր
Կոտայք, Հայաստան
Ներդրում
Սառեցման համակարգ
Investment Size
10,900 ԱՄՆ դոլար
Ֆինանսական արդյունքներ
Հետգնման ժամկետ՝ 15 տարի
Էներգախնայողություն
Տարեկան 4.4 ՄՎտժ
Ածխաթթու գազի արտանետման կրճատում
Տարեկան 1.1 տոննա
Ազդեցություն
Գործառնական հուսալիության բարձրացում, ցածր ծախսատարություն տեխնոլոգիային ողջ կենսացիկլի ընթացքում
Դոնոր կազմակերպություն
GCF, CIF

Կանաչ տեխնոլոգիաների ներդրմամբ որակյալ մսամթերքն ավելի հասանելի է դառնում

1995թ. հիմնադրված ԲԵԿՈՆ Պրոդուկտ ՍՊԸ-ն զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Ընտանեկան բիզնեսը հիմնել են երկու եղբայրներ և սկսել իրենց գործունեությունը փոքր արտադրամասում։ Տարիների ընթացքում ընկերությունն ընդլայնվել և ներկայումս գործում է մեծ գործարանում, որը ավստրիացի մասնագետների մասնակցությամբ, միջազգային չափանիշներին համապատասխան կառուցվել է 2006թ.:

Բարձր արդյունավետության սարքավորումներն ու տեխնոլոգիաները, ինչպես նաև էներգիայի և ռեսուրսների արդյունավետությունը դրված է ընկերության գործառնությունների հիմքում։ Արտադրության ընթացքում մսի թարմության պահպանումը և հետագայում՝ պատրաստի արտադրանքի պահեստավորումը անչափ կարևոր են, ինչն ապահովելու համար անհրաժեշտ է ժամանակակից սառնարանային համակարգ։ Ուստի, Եվրոպական արտադրության արդյունավետ ու հուսալի սառնարանային համակարգի ընտրությունը նպաստում էր Բեկոն ընկերության նպատակին` շուկայում ներկայացնել ամենաթարմ և բարձրորակ մսամթերքը։

GEFF-ի և պետական սուբսիդավորման ծրագրի աջակցությամբ 10,900 ԱՄՆ դոլարի լիզինգային պայմանագիրը հնարավորություն տվեց ձեռք բերել Ecoline BITZER սերիայի բարձր արդյունավետության սառնարանային համակարգ, որը ընտրվել էր GTS-ի միջոցով: Համակարգն առաջարկում է բարձր արդյունավետության բազմակողմանի կոմպրեսոր, որը համապատասխանում է համալիր հովացման սառնարանների ժամանակակից պահանջներին: Ներդրման հետգնումը կիրականացվի 15 տարվա ընթացքում՝ այդուհետ շարունակելով հուսալի ծառայությունների մատուցումը։ Միևնույն ժամանակ ներդրումը նպաստելու է տարեկան 1.1 տոննա ածխաթթու գազի արտանետումների կրճատմանը:

«Մեր նոր արտադրամասի բացման օրվանից շարունակաբար փնտրում ենք նոր տեխնոլոգիաներ, որոնք կարող են ինտեգրվել առկա սարքավորումների հետ և մեր արտադրանքն էլ ավելի լավը դարձնել: Նախ ներդրեցինք եվրոպական արտադրության գերժամանակակից ջրի մաքրման հավաքական համակարգ՝ արտադրության մեջ օգտագործվող ջրից քլորը զտելու և հեռացնելու համար: Այժմ մենք ունենք բարելավված սառնարանային համակարգ։ Սա շարունակական գործընթացի մի մասն է միայն, ինչի շնորհիվ մեր ապրանքանիշը մնում է մեր հաճախորդների մտքերում, իսկ արտադրանքն անպակաս է սեղաններից, և հետևաբար՝ կայուն աճ է ապահովում ընկերությանը», – հաստատում է Բեկոն ընկերության գործադիր տնօրեն պարոն Մարգարյանը:

Ծրագրի իրականացմանն աջակցել են Կանաչ Կլիմայի Հիմնադրամը (GCF) և Կլիմայի Ներդրումային Ֆոնդերը (CIF):