enam

Կանաչ ֆինանսավորման շնորհիվ Հայաստանի ճանապարհներն «ավելի կանաչ» են

Ներդրող
Շին Պլյուս ՍՊԸ
Վայր
Երևան, Հայաստան
Ներդրում
Վիբրագլդոն
Investment Size
89,000 ԱՄՆ դոլար
Ֆինանսական արդյունքներ
Հետգնման ժամկետ՝ 5 տարի
Էներգախնայողություն
տարեկան 196 ՄՎտժ (-28%)
Ածխաթթու գազի արտանետման կրճատում
տարեկան 55 տոննա ածխաթթու գազ
Ազդեցություն
Ծառայությունների մատուցման կայուն որակ, ծախսերի նվազեցում
Դոնոր կազմակերպություն
ԵՄ, Ավստրիայի Դաշնային ֆինանսների նախարարություն

Էներգաարդյուվետ տեխնոլոգիաների կիրառումը ավելի կայուն է դարձնում ծառայության մատուցումը

«Շին Պլյուս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015թ.-ին և զբաղվում է Հայաստանում ճանապարհաշինության աշխատանքներով: Սարքավորումների կատարողականությունը և գործառնական ծախսերը մեծ նշանակություն ունեն բիզնեսի գրավչության առումով: Ուստի, ընկերությունը որոշել է ներդրում կատարել էներգաարդյունավետ վիբրագլդոն ձեռք բերելու համար և, միաժամանակ, օգտվել տեղական ֆինանսական կազմակերպության կողմից առաջակվող լիզինգի մրցակցային պայմաններից:

Հաճախորդի դիմումի համաձայն, GEFF-ի խորհրդատվական թիմը անցկացրեց ներդրումային նախագծի ֆինանսական և տեխնիկական պարամետրերի գնահատում և վերլուծեց նախագծի հնարավոր էներգախնայողությունը:

89,000 ԱՄՆ դոլարի ներդրումը թույլ տվեց ընկերությանը նվազեցնել էներգիայի սպառումը 28%-ով, ինչը կազմում է տարեկան 18,600 ԱՄՆ դոլարի տնտեսում։ Սա նշանակում է, որ ներդրումը հետ կգնվի 5 տարում՝ ընկերության համար ապահովելով անխափան ծառայություն, իսկ հաճախորդներին երկարաժամկետ վստահություն։

Նոր ձեռք բերված վիբրագլդոնը նաև նպաստում է տարեկան 28%-ով ածխաթթու գազի արտանետման նվազեցմանը: Այսպիսով, ներդրումը ոչ միայն կրճատում է ծախսերը և դարձնում բիզնեսն առավել եկամտաբեր, այլ նաև պաշտպանում է շրջակա միջավայրը՝ նվազեցներով բնության վրա մարդկային գործունեության վնասակար ազդեցությունը:

«Այս ներդրումը ապահովում է բարձր շահութաբերություն՝ մեզ համար, միաժամանակ, մեծ բավարարություն հանրության՝ որպես ճանապարհներից օգտվող, կառավարությանը՝ որպես պատվիրատու կողմ: Կանաչ ներդրումների մեր ֆինանսական գործընկերոջ՝ ԱԳԲԱ Լիզինգի հետ ստեղծած արդյունավետ համագործակցության շնորհիվ, մենք համոզված ենք, որ կարող ենք  իրականացնել մեր առաքելությունը՝ նպաստել երկրի տնտեսական աճին էթիկական ձևով», ասում է տնօրեն պրն. Տիգրան Նազարյանը:

Կանաչ ներդրումների միջոցով, ՎԶԵԲ-ը նպաստում է մասնավոր սեկտորում կայուն էներգաարդյունավետությամբ նախագծերի ֆինանսավորմանն ու կյանքի կոչմանը: Պետական, մասնավոր և բնակարանային ոլորտների համատեղ ջանքերի շնորհիվ կարելի է հասնել էներգասպառման ծավալների կրճատման ու նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը:

Ծրագրի իրականացմանն աջակցել են Եվրոպական Միությունը և Ավստրիայի դաշնային ֆինանսների նախարարությունը: