2026թ․-ի ապրիլի 22-ին Երևանում տեղի ունեցավ «Robust Armenia 2026» համաժողովը` «Բիզնես և բնություն» խորագրով, որին մասնակցեցին բիզնեսի ղեկավարներ և կայունության փորձագետներ։
GEFF-ը Հայաստանում ծրագրի թիմը հրավիրված էր այդ համաժողովին, ինչը վկայում էր ծրագրի հաստատված դերի և հեղինակության մասին Հայաստանի կանաչ տնտեսության ոլորտում։ Համաժողովն արժեքավոր և ոգեշնչող փորձ եղավ, քանի որ քննարկված թեմաները սերտորեն համընկնում էին GEFF-ի հիմնական աշխատանքին և առաքելությանը։
Հաշվի առնելով Երևանում 2026թ․-ի հոկտեմբերին նախատեսված ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի COP17 միջոցառումը՝ կազմակերպիչները մեկ անգամ ևս հնարավորություն ընձեռեցին քննարկելու, թե ինչպես են հայկական բիզնեսները շփվում բնության հետ և ինչ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում կանաչ տնտեսության ուղղությամբ։ Քննարկումներն ընթացան երկու պանելային քննարկումների շրջանակում՝ «Բիզնես, բնություն և կենսաբազմազանություն. հակասություն, թե՞ համագործակցության հնարավորություն» և «Կանաչ տնտեսություն. ի՞նչ է դա իրականում»։
Պանելային քննարկումների մասնակիցները ներկայացնում էին Հայաստանի առաջատար ընկերությունները, այդ թվում՝ Լիդիան Արմենիա ընկերությունը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթթլըրս Արմենիան, Երևանի կոնյակի գործարանը, ինչպես նաև ֆինանսական կառույցներ, ինչպիսիք են Ամերիաբանկը (GEFF-ի գործընկեր), Յունիբանկը և Արմենիան Լիզինգ Քամփանի ՈՒՎԿ-ն։
Կոնֆերանսի ընթացքում ներկայացվեց Ջոն Հոբբսի անվան կենսաբազմազանության պահպանության մրցանակը, որին կարժանանան Հայաստանի հանքարդյունաբերականկոնցեսիոն տարածքներում վտանգված և էնդեմիկ տեսակների պահպանությանը ուղղված ծրագրերը։
Մոտ 50 մասնակիցների միջև մտքերի փոխանակման և քնննարկումների արդյունքում ձևավորեց ընդհանուր պատկերացում ներկա իրավիճակի, ինչպես նաև ձեռք բերված փորձի և առկա մարտահրավերների վերաբերյալ։ Համաժողովի շրջանակներում GEFF-ը Հայաստանում ծրագիրը ներկայացված էր տեղական և տարածաշրջանային նախաձեռնությունների, ինչպես նաև նորարարական ֆինանսավորման տարբերակների վերաբերյալ քննարկումների ընթացքում։
