GEFF-ը Ձեզ կարող է առաջարկել ընտրել կանաչ տնտեսության նախագծերի իրականացման համար անհրաժեշտ մի քանի տարբերակներից լավագույնը.
Կանաչ տեխնոլոգիաների ցանկում ներառված միջոցները ենթակա են GEFF-ի ֆինանսավորման առանց հետագա տեխնիկական հաստատման: Այդ միջոցների ֆինանսավորման գործընթացը շատ պարզ է:
Որոշ ներդրումներ Կանաչ տեխնոլոգիաների ցանկի միջոցով «նախնական հաստատման» համար կարող են չափազանց բարդ լինել (օր.՝ բազմաբնակարանային շենքերի համար ներդրումները): Այս դեպքում, ՎԶԵԲ-ը տրամադրում է անվճար տեխնիկական փորձագիտական գնահատման ծառայություն՝ աջակցելով ֆինանսական կազմակերպություններին և իրենց հաճախորդներին ընտրել լավագույն լուծումները և ապահովել կանաչ տնտեսության նախագծերի բարեհաջող իրականացումը:
GEFF-ի թիմը տրամադրում է փորձագիտական խորհրդատվություն, թե Ձեր բիզնեսի համատեքստում կանաչ ներդրումների հնարավորությունների մաքսիմիզացման և թե կայունացման համար:
Մենք օգնում ենք՝
Այս ծառայությունները տրամադրվում են ՎԶԵԲ-ի կողմից մրցութային միջոցով ընտրված անկախ փորձագետների կողմից և բիզնեսների համար անվճար են դոնորներ` Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF), Ավստրիայի ֆեդերացիայի ֆինանսների նախարարության (BMF) ֆինանսական աջակցության շնորհիվ:
Անկախ փորձագետների կողմից մատուցվող այս խորհրդատվությունը միայն բիզնեսների կողմից որոշումների կայացման գործընթացին նպաստելուն է ուղղված: GEFF-ի ծառայություններից օգտվելու համար, սեղմել այստեղ:
Եթե Ձեզ անհրաժեշտ է ֆինանսավորում յուրահատուկ բարձր արտադրողականությամբ սարքավորումների և նյութերի ձեռքբերման համար: Դիտե՛ք Կանաչ տեխնոլոգիանելի ցանկը:
Եթե անհրաժեշտ է ներդրման համապատասխանության մասին փորձագիտական խորհրդատվություն, կարդացե՛ք առկա ծառայությունների մասին:
Եթե ցանկանում եք գտնել համապատասխան սարքավորումը կամ նյութերը, որոնց համար ֆինանսավորում եք ուզում ստանալ, հետևե՛ք ուղեցույցի հրահանգներին քայլ-առ-քայլ «Ինչպես ստանալ ֆինանսավորում»:
Եթե ցանկանում եք, որպեսզի մեր փորձագիտական թիմը վերլուծի կանաչ տեխնոլոգիաների վերաբերյալ ձեր բիզնեսի հնարավորությունները, հետևե՛ք ուղեցույցի քայլ-առ քայլ հրահանգներին «Ինչպես օգտվել գնահատման ծառայությունից»:
Ներբեռնեք մեր բրոշյուրները և իմացեք, թե ինչ է առաջարկում GEFF-ը՝
ոլորտների համար:
Իսկ եթե ներկայացնում, վաճառում, անգամ արտադրում եք բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիաներ: Իմացեք, թե ինչպես օգտագործել մեր Կանաչ տեխնոլոգիայի սելեկտորը՝ Ձեզ ի շահ:
Մեր GEFF թիմը սիրով կպատասխանի Ձեր բոլոր հարցերին: