enam

Տնտեսական ուժեղ ցուցանիշներ Կովկասում աշխարհաքաղաքական ցնցումների պայմաններում

Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տնտեսությունները վայելում են վերջին տարիների իրենց տնտեսական աճի ամենաբարձր տեմպերը, իր վերջին Տարածաշրջանային տնտեսական հեռանկարները (REP) հաշվետվության մեջ այսօր արձանագրում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)։

Հայաստանն ու Վրաստանը շահում են ռուսաստանյան բիզնեսների և տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) մասնագետների հոսքից՝ խթանելով այս փոքր տնտեսության սպասարկման ոլորտը։

Սակայն կայուն աճը, որը գրանցվել է տարածաշրջանում 2022 թվականին, կդանդաղի 2023 թվականին, ինչը կբարձրացնի կայունության վերաբերյալ մտավախությունները միջնաժամկետ հեռանկարում: Զեկույցում նախազգուշացվում է սակայն, որ Կովկասում ընթացիկ աճը հիմնականում պայմանավորված է ժամանակավոր գործոններով, որոնք կարող են հեշտությամբ փոխվել։

Վրաստանի համար ռիսկերը պայմանավորված են անորոշությամբ և արտաքին ցնցումների զգալի հավանականությամբ։ Հայաստանի դեպքում ռիսկերն ավելի են մեծանում ավելի ու ավելի մեկուսացված ռուսական տնտեսության հետ երկրի ունեցած սերտ կապերի պատճառով։

Կանխատեսվում է, որ 2022 թվականին Վրաստանի տնտեսությունը կաճի 8 տոկոսով, իսկ հաջորդ տարի՝ մինչև 5 տոկոս: Նմանապես, այս տարի Հայաստանի տնտեսության 8 տոկոս ակնկալվող աճը, ամենայն հավանականությամբ, 2023 թվականին կնվազի մինչև 4 տոկոս։

2022 թվականի առաջին կիսամյակում Կովկասում գնաճը մեծ թափ է հավաքել, որը պայմանավորված է էլեկտրաէներգիայի և պարենային ապրանքների թանկացումների նոր ալիքով։ Բոլոր երեք երկրների կենտրոնական բանկերը արձագանքեցին սրան՝ բարձրացնելով իրենց տոկոսադրույքները:

Ներկայումս գնաճը նվազել է միջինը 10 տոկոսով, ինչը դեռևս բարձր է, բայց զգալիորեն ցածր է միջինը 16,5 տոկոսով ՎԶԵԲ-ի  գործառնությունների ամբողջ տարածաշրջանում։

Հայաստանում 2021թ.-ին արձանագրված տնտեսության վերականգնումը նպաստել է 2022թ.-ի արագ աճին,  որի հետևանքով տնտեսական աճը հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում հասել է 13,1 տոկոսի։ Մինչդեռ Վրաստանում, Ռուսաստանից բազմաթիվ մարդկանց և ընկերությունների ժամանումը հանգեցրեց արտասահմանյան ներհոսքի 113 տոկոս աճի և մատուցվող ծառայությունների պահանջարկի ավելացմանը:

Սա օգնեց Հայաստանին ֆինանսավորել իր աճող առևտրային դեֆիցիտը։ Արտաքին պահուստներն աճել են 20 տոկոսով, իսկ փոխարժեքը՝ 18 տոկոսով։ Զեկույցը 2022 թվականին կանխատեսում է 8 տոկոս կայուն աճ ՝ նախորդ 4,5 տոկոսի համեմատ: Ակնկալվում է, որ դանդաղումը կլինի ավելի դժվար, 2023 թվականին՝ մինչև 4 տոկոս հավանական անկմամբ: Այնուամենայնիվ, 2023 թվականի աճի վերջին կանխատեսումը մնում է նախորդ 2,5 տոկոս կանխատեսումից բարձր:

Ընդհանուր առմամբ, ՎԶԵԲ-ը տարածաշրջանում 2022 թվականին կանխատեսում է արտադրության 2,3 տոկոսի աճ: Թեև սա մայիսյան կանխատեսումների համեմատությամբ 1,2 տոկոսային կետով ավելի բարձր կանխատեսում է, Բանկը նախազգուշացնում է 2023 թվականին զսպված աճի մասին՝ վերանայելով կանխատեսվող աճի ցուցանիշները 1,7 տոկոսային կետով մինչև 3 տոկոս:

Կանխատեսումները կարող են պարունակել տնտեսության հետագա անկման ռիսկեր, եթե Ուկրաինայում պատերազմը սրվի: