enam

ՀԱՋՈՂՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաջողված պատմությունները հաճախ ոգեշնչման աղբյուր են հանդիսանում նոր կանաչ ներդրումնների համար:

Ստորև բերված են GEFF-ի ֆինանսավորմամբ և փորձով կայացած նախագծերը:

Filter By
Technology
Search for a technology
Sector
Search for a sector
Value
Show results where project value is:
Please select
The amount of
Please select
and
Please select
Beneficiary
Search for a beneficiary
Donor
Search for a donor

ՖՎ վահանակների արտադրության ընդլայնում՝ Հայաստանում կայուն աճ ապահովելու համար

05.09.2023 -

2019-ին Երևանում հիմնադրվեց Լա Սոլար ՍՊԸ-ն, որը ձեռնամուխ եղավ արևային բարձրորակ ՖՎ վահանակների արտադրությանը՝ դարձնելով այն իր գործունեության հիմնական ուղղվածությունը։ Գործարանը, որն աշխատում է տարեկան 350 ՄՎտ արտադրական հզորությամբ՝ արտադրում է 340 Վտ-ից մինչև 550 Վտ հզորությամբ ՖՎ վահանակներ։ Յուրաքանչյուր արտադրված հասարակ վահանակ հանդիսանում է սերտիֆիկացված «գլուխգործոց», որը համապատասխանում է որակի ամենաժամանակակից չափանիշներին, ապահովում է

DETAILS

Բերքահավաքի արդյունավետություն. Գինեգործի ուղին

05.09.2023 -

2002թ. Ավետիսյանների ընտանիքը հիմնել է գինու արտադրության «Կատարո» ընկերությունը, որը 2010թ.-ին հանրությանը ներկայացավ Խնդողնի (Սիրենի) խաղողի տեսակից պատրաստված գինիով։ Խաղողի այս տեսակը համարվում է Հադրութի շրջանում տեղական գինու արտադրության համար նախատեսված խաղողի շատ հազվագյուտ տեսակ: Յուրաքանչյուր տարի գինեգործը արտադրում և արտասահման է արտահանում մոտ 60,000 շիշ գինի: Արարատյան դաշտավայրում արտադրություն ծավալելու նպատակով գինեգործը որոշել է

DETAILS

Շոկոլադի ավելի մեծ տեսականի՝ ավելի քիչ էներգիայով

04.07.2023 -

2018 թվականին Արագածոտնի մարզում  հիմնադրված  «Նաիրի լանդ» ՍՊԸ-ն արտադրում է ավելի քան 15 տեսակի պաղպաղակ, ինչպես նաև շոկոլադե դրաժե և շոկոլադե մածուկ։ Ընկերության հիմնական նպատակը միշտ եղել է շուկա ներմուծել նոր ապրանքատեսակներ՝ միաժամանակ աշխատելով հնարավորինս էներգաարդյունավետ։ Իր գործունեության սկզբից ընկերությունը գրեթե ամբողջությամբ անցել է արդիականացված սարքավորումների, ինչը զգալիորեն նվազեցրել է էներգիայի սպառումը։ Քանի որ պաղպաղակի

DETAILS

Սնունդն ավելի թարմ՝ էներգաարդյունավետ սառնարաններում

26.08.2022 -

«Լատտե» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2013թ. և ընդլայնել իր գործունեությունը մթերային խանութների ցանցի տեսքով Երևանում։ Աճող պահանջարկի շնորհիվ ցանցն ընդլայնվում է քաղաքամայր Երևանում. ընկերությունը նոր խանութ բացելու համար ձեռք է բերում նոր սարքավորումներ, ինչպիսիք են՝ հովացման համակարգերը, սառնարանային պահարաններն ու վաճառասեղանները: Քանի որ խանութներում սպառվող էլեկտրաէներգիայի մեծ մասը ծախսվում էր սառնարանների շահագործման նպատակներով՝ անհրաժեշտ էր գնել

DETAILS

Պահեստների «կանաչացում» էլեկտրական ամբարձիչներով և արևային ՖՎ համակարգով

24.08.2022 -

Դեկորա-Գրուպն արդեն 20 տարի ներգրավված է վերանորոգման և կահավորման իրերի վաճառքների ոլորտում։ Վերջին հինգ տարիներին ընկերությունն արագորեն ընդլայնվեց՝ բացելով նոր ցուցասրահներ, ընդլայնելով պահեստային տարածքները և ձեռք բերելով նոր սարքավորումներ: Միթե՞ լավագույն ժամանակը չէր դիզելայինից էլեկտրական ամբարձիչներին անցնելու: Հին ամբարձիչները շատ արտանետումներ էին առաջացնում, վնասակար էին աշխատակիցների առողջության համար և ծախսատար էին: Դեկորա-Գրուպը ֆինանսավորման համար դիմեց

DETAILS

Վերամշակումն ավելի «կանաչ» է վերականգնվող էներգիայով

24.08.2022 -

«Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ն վերամշակման եզակի բիզնես է, որը հիմնադրվել է Հայաստանում 2008թ.: Ընկերության հիմնական գործառույթն է տեքստիլի վերամշակումը. արտասահմանյան խոշոր տեքստիլ արտադրողներից կտորի մնացորդներ ներմուծել և դրանք վերածել մանրաթելի, որը հետագայում կարող է օգտագործվել հենց այդպես կամ վերամշակված մանվածքի տեսքով: Իր շահագործման երկարաժամկետ արդյունավետությանն ու կայունությանը նպաստելու և էկոլոգիապես ավելի «մաքուր» դառնալու նպատակով՝ ղեկավարությունը որոշեց

DETAILS

Արևային էներգիան՝ ավելի որակյալ ձկնարտադրության համար

24.08.2022 -

Արտյոմ Թորոսյան ԱՁ-ն հիմնադրվել է 2008թ. Արարատի մարզում՝ տեղական սպառման համար ձկնարտադրության նպատակով: Մրցունակ մնալու և շուկայի պահանջարկը բավարարելու համար ընկերությունն ընդլայնել է իր արտադրությունը աէրատորների տեղադրման շնորհիվ, որոնք ջուրը հարստացնում են թթվածնով և նպաստում ձկնարտադրանքի որակի բարելավմանը: Դրանք սպառում են ավելի շատ էներգիա, հանգեցնելով սպառվող էլեկտրաէներգիայի ծավալների և արժեքի բարձրացման: Այսպիսով, ընկերության կողմից տրամաբանական

DETAILS

Թռչնաբուծական կանաչ համակարգը պահպանում է հավերի կենսառիթմը և բարելավում արտադրության որակը

27.04.2022 -

«Վարիանտ Գրուպ» ՍՊԸ-ն ձու արտադրող միջին չափի ընկերություն է Արարատ մարզից: Ընկերության արտադրությունը սպառվում է տեղական շուկայում՝ մանրածախ խանութների և այլ սննդամթերք արտադրողների միջոցով: Օգտվելով կանաչ ֆինանսավորումից և համատեղելով «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության» ծրագիրը, ընկերությունը որոշել է ներդրում կատարել՝ ձեռք բերելով բազմաֆունկցիոնալ, ամբողջովին ավտոմատացված թռչունների պահման համար նախատեսված բազմահարկ վանդակային համակարգ, որը

DETAILS

Որակ ապահովելու նպատակով մսի արտադրության առաջնակարգ ընկերությունը ընտրում է բարձր արդյունավետության սառնարանային համակարգը

28.02.2022 -

1995թ. հիմնադրված ԲԵԿՈՆ Պրոդուկտ ՍՊԸ-ն զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Ընտանեկան բիզնեսը հիմնել են երկու եղբայրներ և սկսել իրենց գործունեությունը փոքր արտադրամասում։ Տարիների ընթացքում ընկերությունն ընդլայնվել և ներկայումս գործում է մեծ գործարանում, որը ավստրիացի մասնագետների մասնակցությամբ, միջազգային չափանիշներին համապատասխան կառուցվել է 2006թ.: Բարձր արդյունավետության սարքավորումներն ու տեխնոլոգիաները, ինչպես նաև էներգիայի և ռեսուրսների արդյունավետությունը դրված

DETAILS

Վստահելի որակ շինարարական ծառայությունների ոլորտում

30.12.2021 -

Սպեցտեխ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականին՝ առաջարկելով անշարժ գույքի արագ զարգացող ոլորտում շինարարական որակյալ սարքավորումների վարձակալության ծառայություն։ Շինարարական սարքավորումների վարձակալության ծառայություն մատուցող ընկերության համար ամենակարևորը նախապես պայմանավորված ծառայությունների ժամանակին, ճշգրիտ և որակյալ մատուցումն է, որպես աութսորս գործընկեր կազմակերպություն: GEFF-ի գործընկեր ֆինանսական հաստատության միջոցով լիզինգի համար հասանելի բարձր արդյունավետությամբ սարքավորումները ապահովում են սարքավորման կատարողականության և վառելիքի

DETAILS

Մրցունակ բիզնես և ներդրման արագ հետգնում էներգաարդյունավետ բեռնիչի գնման արդյունքում

26.11.2021 -

«Վիլ Ֆուդ» ՍՊԸ մրգային և բանջարեղենային ավանդական պահածոների արտադրող է, որը հիմնադրվել է 2007թ. Կոտայքի մարզում: Հինգ տարվա ընթացքում ընկերությունն այնքան ամրապնդեց իր դիրքերը հայաստանյան շուկայում, որ սկսեց արտահանել իր արտադրանքը նաև Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ։ Այդ ժամանակներից ընկերությունը քայլեր է ձեռնարկել ընդլայնելու ոչ միայն տեսականին այլև արդիականացնելու սարքավորումները: Ներդրման դրական և բացասական կողմերը քննարկելուց

DETAILS

Հրուշակեղենն ավելի համեղ է, երբ պատրաստվում է բարձր արդյունավետություն ունեցող ջեռոցում

23.11.2021 -

«Դարոյնք ՍՊԸ»-ն հրուշակեղեն արտադրող ընկերություն է, որը տեղական շուկայում առաջարկում է բարձրորակ արտադրանք։ Հիմնադրման 1998թ.-ից ի վեր, ընկերությունն արագ կողմնորոշվեց ապրանքների լայն տեսականի արտադրելու հարցում և ընդլայնեց իր մարզային ներկայությունը: Մի քանի տարվա ընթացքում ընկերության արտադրանքը գրավեց սպառողների  ուշադրությունը և մեծ տարածում գտավ: 2003թ. «Դարոյնք»-ն այն սակավաթիվ ընկերություններից էր, որն իր բարձրորակ արտադրանքների համար բարձր

DETAILS

Էներգաարդյունավետության կարևոր տեղը հայ գինեգործի արտադրության գործընթացում

01.09.2021 -

2002թ. Ավետիսյանների ընտանիքը հիմնել է գինու արտադրության «Կատարո» ընկերությունը, որը 2010թ.-ին հանրությանը ներկայացավ Խնդողնի (Սիրենի) խաղողի տեսակից պատրաստված գինիով։ Խաղողի այս տեսակը համարվում է Հադրութի շրջանում տեղական գինու արտադրության համար նախատեսված խաղողի շատ հազվագյուտ տեսակ: Յուրաքանչյուր տարի գինեգործը արտադրում և արտասահման է արտահանում մոտ 60,000 շիշ գինի: Արարատյան դաշտավայրում արտադրություն ծավալելու նպատակով գինեգործը որոշել է

DETAILS

Էներգաարդյունավետ տեխնոլոգիաները նպաստում են կաթնամթերքի արտադրության կարողությունների բազմապատկմանը

23.07.2020 -

Նոր արտադրական սարքավորումների ներդրման շնորհիվ հայաստանյան կաթնամթերք արտադրող ընկերությունը բարձրացրել է իր գործառնական արդյունավետությունը, խթանել արտադրողականությունն ու դարձել էկոլոգիապես ավելի մաքուր: 2000թ.-ին հիմնադրված «Միլլկաթ» ՍՊԸ-ն շուկայում հայտնի է իր Էլնոր ապրանքանիշով որպես բազմատեսակ կաթնամթերք արտադրող ընկերություն: Կարագ և սփրեդ արտադրող հին սարքավորման արտադրողականությունը` 1000 կգ/ժ, չէր բավարարում ընկերության արտադրական ծավալի ցանկալի մակարդակը: Ուստի, ընկերության ղեկավարությունը

DETAILS

Տուրիզմն ավելի կայուն արևային էներգիայի շնորհիվ

10.07.2020 -

Թուֆենկյան հյուրընկալության «Ավան Մարաք Ծափաթաղ հյուրանոցը» հիմնադրվել է Գեղարքունիքի մարզի Սևանա լճի հարևանությամբ գտնվող գյուղական համայնքում 2002-2003թ.: Բացումից ի վեր, հյուրանոցը իր հիմնական էներգետիկ կարիքները հոգում էր օգտագործելով ցանցային էլեկտրաէներգիա և դիզելային վառելիք: Այն նաև ուներ էներգիայի նվազագույն քանակությամբ արտադրություն՝ տանիքի արևային պանելներից: Ածխաթթու գազի արտանետումների պատճառով՝ հյուրանոցի սեփականատերերի համար դիզելային վառելիքը միշտ եղել է

DETAILS

Սառեցման կանաչ համակարգն օգնում է խնայել էներգիա և ջրային ռեսուրսներ

12.06.2020 -

2002թ․ հիմնադրված «Թամարա Ֆրութ» ՍՊԸ-ն հանդիսանում է Հայաստանում հյութերի, կոմպոտների, խտանյութերի, ջեմերի արտադրության խոշորագույն ընկերություններից մեկը: Այն նաև հանրապետության առաջին ձեռնարկություններից է, որ սկսեց արտադրել խորը սառեցված մրգեր և բանջարեղեն, ինչպես նաև օրգանական սնունդ: Ներքին սպառումից բացի, ընկերության արտադրանքn արտահանվում է դեպի Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, ԵՄ, Իսրայել և ԱՄԷ: Սառնարանային համակարգի 17 տարի շահագործումից

DETAILS

Ճանապարհաշինության ոլորտի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա նվազեցվում է վերականգնվող էներգիայի շնորհիվ

29.05.2020 -

«Արարատ-ճանշին» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1999թ․ և զբաղվում է ճանապարհային շինարարությամբ, ասֆալտբետոնի և բազալտի փոշու արտադրությամբ: 2020թ․ սկզբին, կազմակերպությունը որոշեց ներդրում կատարել՝ էլեկտրաէներգիայի հիմնական կարիքները արևային էներգիայի միջոցով բավարարելու նպատակով: Կազմակերպությունը դիմեց կանաչ վարկի համար, որի շրջանակներում GEFF-ի թիմը անցկացրեց նախագծի անվճար տեխնիկական գնահատում: Արտադրական 2 տեղայնքում` Կոտայքում և Արարատում տեղակայված 615 կՎտ հզորությամբ արևային էներգիայի

DETAILS

Հայկական սուպերմարկետն արևային էներգիան օգտագործում է իր կայուն աճի համար

31.03.2020 -

Սուպերմարքեթի տանիքին տեղադրվել են արևային պանելներ` էներգիայի ծախսերը կրճատելու, հաճախորդների համար ապրանքների լավագույն արժեք առաջարկելու և շրջակա միջավայրի վրա՝ գործունեության ազդեցությունը կրճատելու նպատակով: «Գեղեցկուհի Անահիտ» ՍՊԸ-ն 2014թ․ հիմնեց սուպերմարքեթ, որը Գեղարքունիքում ամենամեծն է: Գտնվելով արևելք-արևմուտք ուղղությունները կապող հիմական մայրուղու վրա, այն շահույթ է գեներացնում զբոսաշրջիկների մեծ հոսքից: Հաշվի առնելով գտնվելու վայրով պայմանավորված արևոտ օրերի քանակը,

DETAILS

Արևային էներգիան ի սպաս մարզային արտադրության ու ծառայությունների զարգացման

23.01.2020 -

Հրուշակեղեն արտադրող «Միկինյան» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014թ.-ին: 2016թ.-ին շուկայի աճող պահանջարկին ընդառաջ՝ ընկերությունը որոշեց ընդլայնել արտադրական ծավալները` ավելացնելով սպասարկման նոր կետ և տրամադրելով սննդի մատուցման ծառայություններ քաղաքի կենտրոնում գտնվող սրճարանում: Բիզնեսն ավելի անկախ և կայուն դարձնելու նպատակով՝ սեփականատերը որոշեց ներդնել արևային տեխնոլոգիաներ: Տեխնոլոգիաներն ընտրվեցին Կանաչ տեխնոլոգիաների ցանկից, որից հետո փորձագիտական խումբը գնահատեց էներգախնայողության պոտենցիալ օգուտները

DETAILS

Բեռնափոխադրող ընկերությունը կանաչ ներդրումների շնորհիվ ստեղծում է երկարաժամկետ արժեք

30.12.2019 -

Նորանկախ Հայաստանում հիմնված և առաջատար բեռնափոխադրող ընկերություններից մեկը հանդիսացող ներդրումներ է կատարել բարձր արդյունավետության բեռնիչներ ձեռբերելու համար՝ գործընթացներն առավել արդյունավետ և ծախսարդյունավետ դարձնելու նպատակով: Ապավենը հիմնադրվել է 1993թ.-ին՝ մարդասիրական օգնության բեռների առաքումը դեպի Հայաստան կազմակերպելու համար, այնուհետ, դարձել է առևտրային բիզնես և համարվում է երկրի ամենաճանաչված ընկերություններից մեկը: Ընկերությունը որոշեց ներդրումներ կատարել եվրոպական ամենահայտնի արտադրողներից երկու

DETAILS

Թռչնաբուծության բիզնեսն ավելի հուսալի է էներգաարդյունավետ սարքավորման կիրառմամբ

30.10.2019 -

«Աշտարակ Ձու» ընկերությունը, որը հիմնադրվել է 2007թ.ին, Հայաստանում ամենամեծ թռչնարտադրող ընկերություններից է: Հաշվի առնելով շուկայի կայուն աճը՝ ընկերությունը վերանայեց իր արտադրական կարողությունները երկարաժամկետ շահագործման համար: 59,237 ԱՄՆ դոլարի ներդրում կատարելով`գնվեց մինի ամբարձիչ, որի շնորհիվ բարձրացավ թռչյունների կերակրման գործընթացի արդյունավետությունը, էներգաարդյունավետությունը և կենդանիներին խնամելու հարմարավետությունը: GEFF-ի Կանաչ տեխնոլոգիաների ցանկից ընտրված սարքավորման հետգնման ժամկետը 8 տարի է:

DETAILS

Փոքր հիդրոէլեկտրակայանը կրկնապատկում է եկամուտները էներգաարդյունավետ ներդրման շնորհիվ

02.09.2019 -

2013թ.-ից «Էներգոձոր» ՍՊԸ-ն շահագործում է Սյունիքի մարզի Վաղուտ գետի վրա գտնվող փոքր հիդրոէլեկտրակայան (ՓՀԷԿ), համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրամադրված լիցենցիայի: 2015-2018թթ ընկերության էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է նախագծված մակարդի կեսը: Հաշվի առնելով այդ հանգամանքը, ընկերությունը որոշում կայացրեց ձեռք բերել 75%-ով ավելի բարձր արդյունավետություն ունեցող ժամանակակակից տուրբինային գեներատոր: Արդյունքում, գրանցվեց էլեկտրաէներգիայի արտադրության աճ առանց որևէ

DETAILS

Փաթեթավորման բիզնեսն ավելի արդյունավետ՝ էներգախնայող սարքավորման շնորհիվ

16.08.2019 -

2007թ․-ին հիմնադրված «Կարտոն-Տարա» ՍՊԸ-ն Հայաստանում թղթի արտադրությամբ զբաղվող առաջատար կազմակերպություններից է․ հիմնական արտադրատեսակներն են՝ ստվարաթուղթ, ստվարաթղթե արկղեր, ձվաբնիկ, տարատեսակ առաջնային և երկրորդային փաթեթավորում: Ստվարաթղթի արտադրման սարքը հնացած էր և հաճախակի անսարքությունները հանգեցնում էին պատվերների ուշացման: Արտադրական գործընթացն արդիականացնելու և աճող պահանջարկը բավարարելու նպատակով, ղեկավարությունը որոշեց փոխարինել առկա հոսքագիծը նոր՝ 21%-ով բարձր էներգախնայողությամբ սարքավորումով: Ընկերության կանխատեսումներն

DETAILS

Վերականգնվող էներգիան ի սպաս բժշկական կենտրոնի հնարավորությունների ընդլայնման

28.06.2019 -

«Ավանգարդ Մեդ»-ը, հանդիսանալով հանրապետությունում առաջատար բժշկական ծառայություններ մատուցող կենտրոն, տեղադրելով 43 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտայիկ կայան, առկա հնարավորություններն օգտագործում է երկարաժամկետ օգուտներ ձևավորելու և մաքուր էներգիայի կիրառումը խթանելու նպատակով։ 2012թ.-ին հայտնի պլաստիկ վիրաբույժ Գագիկ Ստամբոլցյանի կողմից հիմնադրված այս մասնավոր բժշկական հաստատությունը հայտնի է եվրոպական ստանդարտներին համապատասխանող տեխնոլոգիաների և սարքավորումների կիրառմամբ: Կենտրոնի տանիքին արևային PV

DETAILS

Արևի էներգիան ի սպաս մարզային առևտրի զարգացման

26.03.2019 -

Չարենցավանում (20,500 բնակիչ) տեղակայված Աշխեն Անտոնյան ԱՁ-ն գործում է 2014թ․-ից։ Տնտեսական ապրանքներ և հագուստ վաճառող այս մանրածախ առևտրի կենտրոնի սեփականատերը որոշել է օգուտով օգտագործել իր տանիքը՝  գեներացնելով էներգիա զովացման և ջեռուցման կարիքները հոգալու համար։ ԱՄՆ 11,700 դոլար արժողությամբ ներդրումը թույլ տվեց ԱՁ-ին տեղադրել 16,32կՎ թողունակությամբ արևային էներգայի համակարգ, որպես էներգիայի սնուցման սեփական աղբյուր և ընդհանուր

DETAILS

Տեղական FMCG արտադրողի մոտեցման փոփոխությունը էներգիայի սպառմանը

15.03.2019 -

ԱրմՍվիթը քաղցրավենիքի տարածված ապրանքանիշ է, որը ստեղծվել է 2008թ-ին՝ 1995թ․-ից գործող Շանթ Պլյուս ընկերության կողմից։ Ընկերության արտադրանքը մատչելի է և հասանելի՝ ազգաբնակչության բոլոր շերտերին։ Ծախսերի նվազեցման և գործառնական տեսանկյունից առավել արդյունավետ դառնալու նպատակով, ընկերության ղեկավարները որոշեցին ներդրում կատարել և ձեռք բերել շոկոլադապատման իսպանական նոր սարքավորում և օդի սեղմման գերմանական համակարգ, որոնք պետք է բարձրացնեն ընկերության

DETAILS

Ռեստորանային բիզնեսի արձագանքն էլեկտրաէներգիայի աճող ծախսերին՝ անցում արևային էներգիային

18.02.2019 -

GEFF-ի ֆինանսական միջոցներից տրամադրվող լիզինգի օգնությամբ, “Որդի Էրիկ” ընկերությունը հնարավորություն է ունեցել արձագանքել էլեկտրաէներգիայի աճող ծախսերին, ստեղծել լրացուցիչ եկամուտ, ինչպես նաև նպաստել Կոտայքի մարզում էներգախնայողության խթանմանը: Ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին, Չարենցավանում: Այն գործում է ռեստորանային ոլորտում և ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը: Ներկայումս, բիզնեսին պատկանում է 4 հարկանի ռեստորան, որտեղ հաճախորդները անցկացնում են տարբեր

DETAILS

Սնունդ վերամշակողի նոր մոտեցումը էլեկտրաէներգիայի ծախսերի կառավարմանը

18.02.2019 -

GEFF-ի կողմից ֆինանսավորված և լիզինգով ձեռքբերված սարքավորումը օգնեց «Սպայկա» հայկական առաջատար բեռնափոխադրող ընկերությանը կիրառել էներգաարդյունավետ միջոցառումներ և իրականացնել արդյունավետ ծախսերի կառավարում` բոլորովին նոր՝ կապույտ պանրի արտադրության գործարանի ստեղծման համար: «Սպայկա» հայկական առաջատար բեռնափոխադրող ընկերությունը 2007թ.-ից զբաղվում է թարմ մրգերի և բանջարեղենի արտահանմամբ և վաճառքով Ռուսաստանում, ԱՊՀ-ում և Եվրոպայում: Ներկայումս, Սպայկան համարվում է հայկական գյուղ. արտադրության

DETAILS

Կանաչ ֆինանսավորման շնորհիվ Հայաստանի ճանապարհներն «ավելի կանաչ» են

03.12.2018 -

«Շին Պլյուս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015թ.-ին և զբաղվում է Հայաստանում ճանապարհաշինության աշխատանքներով: Սարքավորումների կատարողականությունը և գործառնական ծախսերը մեծ նշանակություն ունեն բիզնեսի գրավչության առումով: Ուստի, ընկերությունը որոշել է ներդրում կատարել էներգաարդյունավետ վիբրագլդոն ձեռք բերելու համար և, միաժամանակ, օգտվել տեղական ֆինանսական կազմակերպության կողմից առաջակվող լիզինգի մրցակցային պայմաններից: Հաճախորդի դիմումի համաձայն, GEFF-ի խորհրդատվական թիմը անցկացրեց ներդրումային նախագծի ֆինանսական

DETAILS

Էներգաարդյունավետությունը հրուշակագործին դարձնում է իր հաճախորդներին ավելի մոտ

27.11.2018 -

2000թ․հիմնադրված և Երևանի արվարձանում տեղակայված «Զեյթուն Սվիթ» ընկերությունը կայուն կերպով ընդլայնում է իր արտադրությունը և ներդրումներ է կատարում էներգաարդյունավետ տեխնոլոգիաներում։ Այս անգամ ընկերությունը որոշել է ձեռք բերել վառելանյութ խնայող առաքման մեքենաներ, որպեսզի նվազեցնի ծախսերը, միևնույն ժամանակ, մեքենայի ճիշտ ընտրված մոդելի միջոցով, նվազեցնի վերանորոգման և մաշվածության հետ կապված ծախսերը՝ այդպիսով բարձրացնելով ձեռքբերման արդյունավետությունը։ Ներդրման հայտադիմումը ուսումնասիրվեց տեղական

DETAILS

Էներգաարդյունավետության շնորհիվ ծաղկում են Հայաստանի վարդերը

13.03.2018 -

2012թ․ Կոտայքի մարզում հիմնադրված, վարդերի աճեցմամբ զբաղվող այս տնտեսվարողն արդեն իսկ համարվում է աշխարհի ամենամեծ հինգ ջերմոցներից մեկը, որտեղ կիրառվում են նմանատիպ ջեռուցման ու ոռոգման տեխնոլոգիաներ: Արտադրողականության բարձրացման և ընդհանուր ծախսերի նվազեցման նպատակով, ընկերությունը որոշում էր կայացրել ներդրում կատարել էներգաարդյունավետ ջեռուցման և ոռոգման համակարգերում: Ծառայություն մատուցող թիմն իրականացրել է նախագծի վերլուծություն, գնահատել է պոտենցիալ էներգախնայողությունը,

DETAILS

Արևային էներգիան՝ ի նպաստ Հայաստանում առողջ ապրելակերպի ձևավորման

29.08.2017 -

«Գրանդ Սպորտ»՝ միջազգային չափանիշներին համապատասխանող մարզաառողջարարական համալիրն անցում կատարեց դեպի էներգաարդյունավետության նոր մակարդակ, երբ ներդրեց բարձր արդյունավետությամբ արևային ջրատաքացման տեխնոլոգիաներում: Ընկերությունը հիմնադրվել է 2011թ․ Երևան: Այն հայտնի է որպես պրոֆեսիոնալ մարզիկների և առողջ ապրելակերպով  տարբեր տարիքային խմբերին բարձրակարգ ծառայություններ մատուցող ընկերություն: Էներգաարդյունավետ տեխնոլոգիաներում ներդրում կատարելու դրդապատճառներից էր ոչ միայն ծախսերի կրճատումը, այլև բիզնես մտածելակերպում փոփոխություն

DETAILS

Էներգաարդյունավետության ընձեռած նոր հնարավորությունները

22.03.2017 -

Էներգաարդյունավետ սարքավորումները հնարավորություն ընձեռեցին «Մասիսի թռչնաբուծական ֆաբրիկային» կրճատել էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը և բոլոր ջանքերը կենտրոնացնել բիզնեսի զարգացման վրա: Թռչնաբուծարանը տեղակայված է երկրի կենտրոնական մարզերից մեկում և տեղական սարքավորումներով էր արտադրում ձվի տարաները: Արտադրական կարիքները բավարարելու նպատակով, հաճախ ընկերությունը Վրաստանից էր ներմուծում ձվի պատրաստի տարաները, ինչը ծախսատար էր և գործառնական տեսանկյունից բարդություններ առաջացնող: Թռչնաբուծարանը որոշում կայացրեց

DETAILS

Տեքստիլի արդյունաբերությունը գրանցում է բարձր էներգախնայողություն

17.11.2015 -

Գյումրիում գտնվող «Լենտեքս» ՍՊԸ-ն Հայաստանում տարբեր չափերի գուլպաներ և զուգագուլպաներ արտադրող միակ գործարանն է: Ընկերությունը արտադրում է տարբեր գույնի և չափի ավելի քան 100 տեսականի ապրանք, որը նախատեսված է տարբեր տարիքի և եղանակային պայմանների համար: Միջազգային բիզնես չափանիշներին համապատասխանելու նպատակով, ընկերությունն իրականացնում է շրջակա միջավայրի, որակի ապահովման, անձնակազմի զարգացման և համայքային զարգացման քաղաքականություններ: Էներգիայի սպառման

DETAILS

Պիտակների էներգաարդյունավետ տպագրություն Հայաստանում

30.07.2015 -

Հայաստանի շատ բնակիչներ իրենց առօրյաում մշտապես օգտագործում են «Նոր աստղ» ՍՊԸ-ի ապրանքներին․  դրանք են՝ սննդամթերքի համար նախատեսված տարաների համար պլաստիկ փաթեթավորումների և պիտակների լայն տեսականին, օրինակ, կաթնամթերքի, պաղպաղակի և այլ սննդամթերքի համար: Հրդեհից տպագրական սարքավորումների մեծ վնասներ կրելուց հետո, ընկերությունը որոշում էր կայացրել փոխարինել դրանք էներգաարդյունավետ սարքավորումներով և դիմել էր ֆինանսավորման համար: GEFF-ի թիմի անդամները

DETAILS

Հայաստանում ապակու էներգաարդյունավետ արտադրություն

22.03.2015 -

«Պրոֆ Ալ» ՍՊԸ-ն հանդիսանում է Հայաստանում առաջատար ընկերություններից, որը զբաղվում է տարբեր տեսակի ապակյա և մետաղյա կոնստրուկցիաների արտադրմամբ, ինչպես նաև ներքին հարդարման ու շենքերի ճակատային մասերի, կահույքի, ավտոմատացված դարպասների, արևապաշտպան շերտավարագույրների, բարձրորակ մետաղական կղմինդրների, բնական հումքից պատրաստված կախովի առաստաղների, հատակի ծածկերի արտադրությամբ: Ընկերությունը նաև համարվում է խոշոր ներկրող և հանդիսանում է եվրոպական շուրջ հիսուն ընկերությունների

DETAILS

Կրկնակի արդյունավետություն նոր կոմպրեսորների օգտագործման արդյունքում

22.03.2014 -

«ԳԱՕՄ Գրուպ» ընկերությունը Երևանում գտնվող ավտոգազալիցքավորման կայաններում վաճառում է բնական գազ: Ընկերությունը տարեկան մատուցելով միջինում  6 մլն խորանարդ մետր սեղմված բնական գազ՝ հանդիսանում է տարածաշրջանում ամենամեծ մատակարարներից մեկը: Շահագործվող կոմպրեսացման սարքավորումը հին էր և գազի սեղման գործընթացը երկու փուլից էր բաղկացած: Իսկ կոմպրեսացման սարքավորման սառեցման համար ընկերությունը սպառում էր 1,850 ՄՎտժ էլեկտրաէներգիա: Գումար և էներգիա

DETAILS

Էներգաարդյունավետ ջերմոցը խնայում է և էլեկտրաէներգիա և գումար

12.12.2013 -

Էներգասպառման բարձր ծախսերը ամենամեծ բեռն էին «Այլընտրանքային էներգիա» ՍՊԸ-ի համար, որը , Երևանից 10կմ հեռավորության վրա գտնվող Ձորաղբյուր գյուղում զբաղվում է բանջարեղենի ջերմոցային աճեցմամբ: 4.5հա ընդհանուր ծավալով ջերմոցային տնտեսությունում ընկերությունն արտադրում է տարեկան 4,500 տոննա լոլիկ և վարունգ, հիմնականում՝ ներքին շուկայում սպառման նպատակով: Ընդհանուր առմամբ, ապակյա առաստաղով  ջերմոցներում անհրաժեշտ բարձր ջերմաստիճանն ապահովելու համար սպառվում է

DETAILS

Պլաստիկ տարաների առավել արդյունավետ արտադրություն

15.11.2013 -

Հայկական «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ն և դրա վրացական «Ալֆա պետ» ՍՊԸ  դուստր ձեռնարկությունը համարվում են Հայաստանում և Վրաստանում գործող պլաստմասե տարաների և շշերի նախատիպեր արտադրող ամենամեծ ընկերությունները: Ընկերությունը որոշում է կայացրել ներդրումներն ուղղել Հայաստանում շուրջ 20 տարվա արտադրական հոսքագծի փոխարինմանը, որը բացառապես շահագործվում էր Վրանստան արտահանվող շշերի նախատիպերի արտադրման համար: Նոր հոսքագիծը պետք է շահագործվեր Վրաստանում,

DETAILS