enam

Ընդհանուր դրույթներն ու պայմանները

  1. Կայքը շահագործվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ-ի) կողմից, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում (հասցե՝ One Exchange Square, London EC2A 2JN):
  2. Խնդրում ենք կարդալ այս պայմանները («Ընդհանուր դրույթներ ու պայմաններ»), քանի որ դրանք վերաբերում են [http://www.ebrdgeff.com] կայքի («Կայք») օգտագործմանը և շարունակեք օգտվել, եթե միայն համաձայն եք այդ պայմաններին:
  3. Օգտագործելով Կայքը, դուք ընդունում և համաձայնվում եք ներկայացված «Դրույթներին ու պայմաններին»: Ժամանակ առ ժամանակ ՎԶԵԲ-ը կարող է փոփոխել դրանք: Այդ փոփոխություններից հետո, եթե շարունակում եք օգտագործել Կայքը, դուք ընդունում և համաձայնվում եք փոփոխությունների արդյունքում կատարված բոլոր պայմաններին: Ամեն անգամ մեր Կայքը օգտագործելիս, խնդրում ենք, ևս մեկ անգամ ծանոթանալ այդ Պայմաններին, որպեսզի Ձեզ համար պարզ լինի կոնկրետ այդ պահին կիրառվող բոլոր պայմանները:
  4. Բովանդակություն
    4.1 ՎԶԵԲ-ն Կայքը այցելուներին ներկայացնում է, որպես ծառայություն: Կայքում տեղադրված տեղեկատվությունը միայն իրազեկման բնույթ է կրում: Բացառությամբ 7.1 կետի, համաձայն որի Դուք կարող եք Կայք մուտք գործել՝ ներբեռնել և պատճենել ՎԶԵԲ-ի կողմից ներկայացված տեղեկատվությունը, փաստաթղթերը կամ տեղեկատվական տարբեր աղբյուրներից տրամադրված նյութերը (համառոտ՝ «Նյութեր») Ձեր անձնական, ոչ առևտրային օգտագործման նպատակով: Այդ նյութերի վերավաճառքի, վերաբաշխման կամ դրանցից ածանցյալ նյութերի ստեղծումը արգելվում է համաձայն սույն փաստաթղթի:
    4.2 Կայքի Նյութերում ներկայացված արդյունքները, մեկնաբանություններն ու եզրակացությունները պատկանում են տարբեր հեղինակների և միշտ չէ, որ լիովին համընկնում են ՎԶԵԲ-ի պաշտոնական մոտեցմանը:
    4.3 Կայքում ներկայացված բովանդակությունը կարող է տարբերվել՝ կախված Ձեր համակարգչի բրաուզերի գործառույթից և սահմանափակումներից: ՎԶԵԲ-ը որևէ պատասխանատվություն չի կրում, եթե դրանով հնարավոր չէ դիտել Կայքի որևէ մաս կամ բաղադրիչ:
    4.4 ՎԶԵԲ-ն իրեն իրավունք է վերապահում Կայքում տեղակայված ցանկացած նյութի փոփոխելու կամ հեռացնելու իրավունքը, այդ թվում `վերանայելու և/կամ ջնջելու Կայքում տեղակայված որոշ տեղեկություն: Ընդունելով վերը նշվածը, ՎԶԵԲ-ը պարտավորություն չի կրում հաշվի առնել յուրաքանչյուր օգտատիրոջ կարծիքը:
    4.5 Կայքը կարող է պարունակել հղումներ դեպի այլ կայքեր: Յուրաքանչյուր նման հղում նախատեսված է միայն Ձեր հարմարության համար: ՎԶԵԲ-ը այդ կայքերի նկատմամբ վերահսկողություն չունի և պատասխանատվություն չի կրում այդ կայքերում առկա ցանկացած բովանդակության, նյութի կամ տեղեկատվության նկատմամբ:
    4.6 Կարող եք հղումով այցելել այդ կայքերը`առանց ՎԶԵԲ-ի թույլտվության անհրաժեշտության, ընդունելով այն պայմանը, որ անցումը կատարվում է արդար և օրինական միջոցով, և չի վնասում մեր հեղինակությանը, կամ չի պահանջում որևէ հավանություն կամ հաստատում մեր կողմից: Նման հղումները պետք է հստակորեն գրանցեն ՎԶԵԲ-ին որպես տեղեկատվության աղբյուր և պահպանեն Կայքի ամբողջականությունն առանց փոփոխության: ՎԶԵԲ-ն իրավունք է վերապահում հրաժարվել Կայքի հետ կապի թույլտվությունից և ցանկացած պահի կարող է դադարեցնել Կայքի հետ ունեցած կապը:
    4.7 Կայքը կարող է պարունակել տարբեր աղբյուրների խորհրդատվություն, կարծիք կամ այլ տեղեկատվություն: ՎԶԵԲ-ը չի երաշխավորում նման տեղեկատվության կամ բովանդակության հավաստիությունը կամ հուսալիությունը: Նման կարծիքի, խորհրդատվության, հայտարարության կամ այլ տեղեկատվության հանդեպ վստահությունը նույնպես համարվում է Ձեր ռիսկը: Նախքան մեր Կայքից որևէ բովանդակության օգտագործումը, խորհուրդ է տրվում ձեռք բերել նաև մասնագիտական խորհրդատվություն:
    4.8 Կայքում կամ որևէ նյութում առկա տեղեկությունը չպետք է մեկնաբանվի, որպես ուղղակի կամ անուղղակի, ներդրումային առաջարկ կամ առաջարկություն պարունակող նյութ կամ ՎԶԵԲ-ի կողմից որևէ ապրանք ձեռք բերելու կամ վաճառելու առաջարկ:
  5. Մեր պատասխանատվությունը
    5.1 Կայքը ներկայացվում է «ինչպես առկա է» կամ «ինչպես որ կա» հիմքերով, առանց որևէ պայմանի կամ պարտավորության երաշխիքի՝ արտահայտված կամ ենթադրյալ: Կայքի միջոցով տրամադրված ցանկացած նյութի հասանելիության, ամբողջականության, ճշգրտության վերաբերյալ ՎԶԵԲ-ը որևէ երաշխիք կամ պարտավորություն չի կրում:
    5.2 Օրենքով թույլատրելի սահմաններում, ՎԶԵԲ-ը հրաժարվում և բացառում է բոլոր պարտավորությունները, որոնք կարող են առաջանալ որևէ սխալի, գործողության ձախողման, բացթողման, ընդհատման, հետաձգման, համակարգչային վիրուսի, կապի ձախողման, գողության կամ ոչնչացման կամ Կայքի նյութերից որևէ մեկի չարտոնված մուտքի, փոփոխման կամ օգտագործման արդյունքում: Ոչ մի հանգամանքներում ՎԶԵԲ-ը պատասխանատվություն չի կրում Կայքի օգտագործման արդյունքում առաջացած կորուստների կամ վնասների համար (ուղղակի և անուղղակի):
  6. Սահմանափակումներն ու դադարեցումները
    6.1 Եթե պահանջվում է մուտք գործելու անուն կամ գաղտնաբառ, պետք է հաշվի առնել և ընդունել, որ ՎԶԵԲ-ն իր հայեցողությամբ կարող է կասեցնել Ձեր մուտքը և գաղտնաբառը,վև դրանով կանխել Ձեր մուտքը դեպի Կայք:
    6.2 Անհրաժեշտության դեպքում, Դուք համաձայնվում եք գաղտնի պահպանել Ձեր գրանցման հաշվի մուտքանունն ու գաղտնաբառը, և թույլ չեք տա երրորդ կողմերին մուտք գործել Կայք:
  7. Ձեր պարտականությունները
    7.1 Կայքը օգտագործելու ժամանակ, դուք պարտավորվում եք հետևյալի մասին՝
    (ա) չտեղադրել կամ չփոխանցել անօրինական, կեղծ, զրպարտող, անբարո, պոռնոգրաֆիկ, սպառնացող, հայհոյանք, ատելություն պարունակող, վիրավորական, ժխտողական կամ նմանատիպ այլ տեղեկատվություն, ներառյալ ցանկացած հաղորդագրություններ, որոնք կարող են հանգեցնել որևէ հանցագործության, քաղաքացիական պատասխանատվության կոչերի, խախտել գործող ցանկացած օրենք կամ կանոնակարգ, կամ վնաս հասցնել ՎԶԵԲ-ի համբավին ու հեղինակությանը,
    բ) չտեղադրել կամ չփոխանցել որևէ գովազդ, միջնորդագիր, բուրգային սխեմաներ, ներդրումային հնարավորություն կամ այլ տեսակի կոմերցիոն սխեմաներ կամ անցանկալի որևէ առևտրային հաղորդակցություն,
    գ) չտեղադրել կամ չփոխանցել որևէ համակարգչային ծրագիր կամ նյութ, որը կարող է պարունակել «վիրուս», «trojan horse», «trojan horse», «data bomb», «logic bomb» կամ որևէ այլ նմանատիպ բաղադրիչ,
    դ) չպատճենահանել, չփոփոխել, չլիցենզավորել, չստեղծել ածանցյալ բաղադրիչներ, չփոխանցել, չտպագրել, չհրատարակել, չվերարտադրել, չտարածել կամ ցանկացած ձևով շահագործել՝
    (i) Կայքի միջոցով ձեռք բերված նյութերը կոմերցիոն նպատակներով, կամ
    (ii) Հեղինակային իրավունքի կամ երրորդ կողմի մտավոր սեփականությունը հանդիսացող Կայքի միջոցով ձեռք բերված նյութերը կամ դրանց ածանցյալները․ եթե ցանկանում եք պատճենել, փոփոխել, լիցենզավորել, փոխանցել, հրապարակել, վերարտադրել, տարածել կամ այլ կերպ օգտագործել այդ նյութերը կամ նյութերից ստեղծված որևէ ածանցյալ մասը, անհրաժեշտ է հատուկ թույլտվություն ստանալ այդ նյութերի սեփականատիրոջից:
    7.2 Դուք համաձայնվում եք չսահմանափակել կամ չխոչընդոտել Կայքի օգտագործումը այլ անձանց կողմից:
    7.3 Դուք համաձայնում եք պաշտպանել, փոխհատուցել և անվնաս պահել ՎԶԵԲ-ի կայքը որևէ կամ բոլոր պահանջներից, գործողություններից, վարույթներից, կորուստներից, վնասներից, պարտավորություններից, ծախսերից, ներառյալ ողջամիտ իրավական վճարներից, որոնք առաջանում են Կայքի օգտագործման ընթացքում կամ սույն Դրույթների ու պայմանների որևէ դրույթի խախտման արդյունքում կամ, եթե կիրառելի է, Ձեր գրանցված հաշվից որևէ օգտագործողի գործողություններից:
    7.4 Եթե ՎԶԵԲ-ի կողմից դա առաջարկվի՝ վերադարձնել ՎԶԵԲ-ին կամ ոչնչացնել (եթե կիրառելի է) բոլոր տպագիր, պատճենահանված կամ բեռնված նյութերը:
  8. Ֆորումներ
    8.1 Եթե Կայքում առկա հաղորդակցության որևէ գործիքից օգտվում եք (այսուհետ՝ «Ֆորումներ»), դուք համաձայնվում եք օգտագործել դրանք պատշաճ և համապատասխան հաղորդագրություններ և նյութեր ուղարկելու համար: Օրինակ՝ դուք պարտավորվում եք չկատարել հետևյալը՝
    • ոտնահարել, չարաշահել, խանգարել, սպառնալ կամ այլ կերպ խախտել այլ անձանց իրավունքները (օրինակ` գաղտնիության և հրապարակայնության իրավունք),
    • հրապարակել, բաշխել, տարածել որևէ զրպարտող, իրավունքներն ոտնահարող, անպարկեշտ, անբարեխիղճ կամ անօրինական նյութ կամ տեղեկատվություն,
    • ներբեռնել կամ կցել ֆայլեր, որոնք պարունակում են համակարգչային ծրագիր կամ մտավոր սեփականություն հանդիսացող օրենքով (կամ հրապարակայնության գաղտնիության իրավունքներով) պաշտպանված նյութ, եթե չունենաք կամ չեք կառավարում այդ նյութերից օգտվելու իրավունքները,
    • վերբեռնել կամ կցել ֆայլեր, որոնք պարունակում են վիրուսներ, կոռուպտացված ֆայլեր կամ այլ նմանատիպ ծրագրեր, որոնք կարող են վնասել մեկ այլ համակարգչի գործունեությանը,
    • ջնջել հեղինակային իրավունքի, իրավաբանական ծանուցումների կամ գույքային նշանների կամ պիտակների մասին տեղեկությունը ներբեռնված նյութերից,
    • կեղծել համակարգչային ծրագրի կամ նյութերի ծագումը կամ աղբյուրները ներբեռնված ֆայլերում,
    • գովազդել կամ վաճառել որևէ ապրանք կամ ծառայություն, կամ իրականացնել հետազոտություններ, մրցույթներ,
    • Ներբեռնել ֆորումի այլ օգտվողի կողմից տեղադրված որևէ ֆայլ, չի կարող համարվել օրինական տարածվող նյութ:
    8.2 Դուք ընդունում եք, որ բոլոր ֆորումները հանրային են և անձնական հաղորդակցությունների բնույթ չեն կրում: Բացի այդ, դուք ընդունում եք, որ այլ օգտվողների կողմից ֆորումներում հրապարակված զրույցները, գրառումները, կոնֆերանսները, էլեկտրոնային նամակներն ու այլ հաղորդակցությունները չեն ստուգվում ՎԶԵԲ-ի կողմից և ենթակա չեն վերանայման կամ ՎԶԵԲ-ի կողմից հաստատման:
    8.3 Դուք ընդունում եք, որ ՎԶԵԲ-ը պարտավորված չէ վերահսկել նման ֆորումների օգտագործումը, և որ այդ ֆորումների օգտագործումը կարող է սահմանվել ՎԶԵԲ-ի հայեցողությամբ և ցանկացած պահի արված հրահանգների համաձայն:
    8.4 ՎԶԵԲ-ն իրավունք է վերապահում ցանկացած պատճառաբանությամբ և իր հայեցողությամբ առանց նախազգուշացումների խմբագրել կամ հեռացնել Ֆորումներում եղած որևէ բովանդակություն, ներառյալ էլեկտրոնային հասցեների գրառումները:
  9. Մտավոր սեփականության իրավունքները
    9.1 Կայքի նյութերի բոլոր հեղինակային և այլ մտավոր սեփականության իրավունքները, բացառությամբ ձեր կողմից արված գրառումների, պատկանում են կամ արտոնագրվում են ՎԶԵԲ-ին:
    9.2 Դուք ընդունում եք, որ ՎԶԵԲ-ի լոգոն հանդիսանում է գրանցված ապրանքանիշ և չի կարող վերարտադրվել առանց ՎԶԵԲ-ի գրավոր թույլտվության: Դուք ընդունում եք, որ չեք օգտագործի ՎԶԵԲ-ի անվանումը կամ հապավումը հրապարակային հայտարարության, առաջխաղացման, մարքեթինգային որևէ նյութերում, առանց ՎԶԵԲ-ի նախնական գրավոր համաձայնության:
  10. Ընդհանուր
    10.1 Սույն «Դրույթներ ու պայմաններ» փաստաթղթում նշված որևէ դրույթ չի կարող մեկնաբանվել որպես ՎԶԵԲ-ի կողմից տրամադրված անձեռնմխելիության և արտոնությունների փոփոխում կամ հրաժարում, որը համաձայնեցված է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ստեղծման Համաձայնագրով, միջազգային կոնվենցիայով կամ այլ կիրառելի օրենքով: Ավելին, սույն փաստաթղթի ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել որպես Բանկի արխիվների անձեռնմխելիության հրաժարում:
    10.2 Դրույթներ ու պայմաններ փաստաթուղթը կարգավորվում և մեկնաբանվում է անգլիական օրենսդրության համաձայն: Ցանկացած պայմանագրային պարտավորություն, որը ծագում է սույն փաստաթղթից ելնելով, կարգավորվում և մեկնաբանվում է համաձայն անգլիական օրենսդրության:
    10.3 ՎԶԵԲ-ի այս փաստաթղթի ցանկացած իրավունքի կամ դրույթների իրականացման ձախողումը չի կարող համարվել այդ իրավունքից կամ դրույթներից հրաժարում: Եթե որևէ դրույթ իրավասու դատարանի որոշմամբ ճանաչվում է անվավեր կամ անգործունակ, ապա սույն փաստաթղթի մյուս դրույթները մնում են անփոփոխ և լիովին համարվում են ուժի մեջ:
    10.4 Սույն փաստաթուղթը կազմում է կայքի մասով ՎԶԵԲ-ի և Ձեր միջև ամբողջական համաձայնագիր, եթե Ձեր և ՎԶԵԲ-ի միջև առկա չէ կոնկրետ պայմանագրային հարաբերություն: