ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) որոշել է 2022 թվականի փետրվարի 1-ից աստիճանաբար անցում կատարել էլեկտրաէներգիայի շուկայի նոր մոդելի։ Բազմաթիվ մատակարարներ իրենց արտադրած էլեկտրաէներգիան կվաճառեն ազատ շուկայական գներով։ Նոր կարգավորումների նպատակը ՀՀ էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և մրցակցային բաղադրիչների ներդրման համար անհրաժեշտ իրավական և տնտեսական նախադրյալների ստեղծումն է, ինչպես նաև սահուն անցման օժանդակումը՝
ԱՄՆ ՄԶԾ ֆինանսավորմամբ իրականացվող՝ «Շուկայի ազատականացում և էլեկտրաէներգիայի առևտուր» (Market Liberalization & Electricity Trade (MLET) Project) ծրագիրն ուղղված է Հայաստանում էլեկտրաէներգիայի շուկայի փուլային ազատականացմանը։ Շուկայի նոր մոդելի գործիքակազմը հնարավորություն է ընձեռում՝
Էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի առևտուրը՝ արտադրությունը, վաճառքը, ինչպես նաև արտահանումն ու ներկրումը իրականացնելու համար կիրառվելու է էլեկտրոնային հարթակ։ Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ՓԲԸ-ից բացի, այլ ընկերություններ ևս կկարողանան ստանալ մատակարարման լիցենզիա, էլեկտրոնային հարթակում էլեկտրաէներգիա վաճառելու, սպառողներ ձեռք բերելու, ինչպես նաև ազատ շուկայական գներով սպառողներին վաճառելու համար։ Այն բաժանորդները, ովքեր չեն մասնակցի մեծածախ շուկայի առևտրին, այսինքն՝ բնակիչ-բաժանորդները, երաշխավորված կշարունակեն ստանալ էլեկտրաէներգիա ՀԵՑ-ի կողմից։ ՀԷՑ-ի բացառիկ իրավունքը միայն կլինի բաշխման ծառայության մատուցման մասով, քանի որ ենթակառուցվածքները բնական մենաշնորհ են, և տնտեսապես նպատակահարմար չէ այլ մասնակից ունենալը։
Արդյունքում, էլեկտրաէներգիայի շուկայի փուլային ազատականացման շնորհիվ կբարելավվեն մրցակցային պայմանները։ Գործընթացը կնպաստի նաև սակագների կայունացմանն ու նոր մակարդակի կբարձրացնի տարածաշրջանային առևտուրը։ Իսկ կանաչ տնտեսության զարգացման տեսանկյունից՝ տեղական մատակարարներն ու միջազգային ներդրողները կստանան նոր հնարավորություն՝ զարգացնելու և շուկայում բաշխելու կանաչ էներգիան՝ այդպիսով իսկ բարձրացնելով բիզնեսի արդյունավետությունը, երկրի տնտեսական զարգացումն, ու ապահովելով ՀՆԱ-ի աճը:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին