Ինչպես կարող են գենդերային հավասարությանն ուղղված ջանքերն օգնել աշխարհին դառնալ ավելի «կանաչ» և հոգատար բնության հանդեպ
Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ, ՎԶԵԲ-ի նախագահ տիկին Օդիլ Ռենո-Բասոն հատուկ հաղորդագրություն է հրապարակել։
Նախագահն ընդգծել է, որ կլիմայի փոփոխության հետևանքներին արդյունավետ արձագանքելու համար անհրաժեշտ է փոփոխել մեր կենսակերպը, աշխատաոճը և մտածելակերպը։ Այն կարող է տեղի ունենալ, եթե բոլորն ակտիվ դեր ստանձնեն և եթե, դեպի կանաչ կենսակերպի անցման գործըթացում, առաջացող հնարավորությունները բաշխվեն հավասարաչափ:
Գոյություն ունեն բազմաթիվ եղանակներ` հասկանալու, թե ինչպես են տղամարդիկ և կանայք ընկալում կլիմայի փոփոխությունը: Կանայք, օրինակ, կազմում են աշխարհի երկու միլիարդ ամենաաղքատ բնակչության մեծամասնությունը, որոնք և կրում են կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունները:
Զարգացող աշխարհում կանայք հաճախ համարվում են գյուղմթերքի առաջնային մշակողներ: Որպես ֆերմերներ, ձեռներեցներ, արտադրողներ, սպառողներ և տնային տնտեսուհիներ, կանայք կարևոր դեր են խաղում ցածր ածխածնային ռազմավարության իրականացման գործում, այդպիսով իսկ դառնալով փոփոխության գործակալներ: Սակայն, քանի որ կանայք հազվադեպ են լինում հողի սեփականատեր, նրանք սովորաբար դուրս են մնում զարգացմանն ուղղված որոշումներ կայացնելու գործընթացներից։ Իսկ նրանց ներգրավումը այդ գործընթացներում կարող է ազդել արդյունքների վրա։
Գենդերային գործողությունների միջոցով կլիմայի փոփոխության դեմ պայքարի երկկողմանի ազդեցության հասնելու համար, կանայք պետք է ճանաչվեն որպես տնտեսական, սոցիալական և քաղաքական դերակատարներ, որոնք կարևոր դեր են խաղում նոր տեխնոլոգիաների կիրառման, մասշտաբային գործողությունները խթանելու համար անհրաժեշտ կոշտ որոշումների կայացման և նոր, ավելի կանաչ տնտեսություն ունենալու ամենաչնչին հնարավորության օգտագործման հարցում:
ՎԶԵԲ-ում գենդերային հավասարությունը ընկալվում է որպես կանաչ ներդրումների և քաղաքականության անբաժանելի մաս: 2020թ.-ին սահմանվել են նոր ռազմավարական գերակայություններ` ՎԶԵԲ-ի ներդրումներն ավելի կանաչ, ներառական, գենդերային հավասար և թվային դարձնելու համար:
Կլիմայի գործողության և գենդերային հավասարության միջև կարևոր կապը ՎԶԵԲ-ի օրակարգի հիմքում է. այդ գործողություններն ուղղված են՝
Կանաչ կլիմայի հիմնադրամի հետ համատեղ, ՎԶԵԲ-ն ապահովում է, որպեսզի կանայք օգտվելով նոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից` ստանան հմտություններ և կանաչ աշխատատեղեր ստեղծելու միջոցով նպաստեն ցածր ածխածնային տնտեսության անցմանը:
Ամբողջական հոդվածն ընթերցելու համար, սեղմեք հղումը:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին