ՎԶԵԲ-ի Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրը (GEFF) Կլիմայի ներդրումային հիմնադրամների (CIF) հետ համատեղ նպատակ է հետապնդում բարձրացնել իրազեկությունը Հայաստանում փոքր արևային ՖՎ կայանների ներդրման և շահագործման լավագույն փորձի վերաբերյալ, ինչպես նաև կիսել այդ մեծ փորձը տեղական ձեռանարկությունների հետ։
Հոկտեմբերի 6-ին GEFF թիմը Երևանի Դաբլ Թրի Բայ Հիլթոն հյուրանոցում անցկացրեց «Փոքր արևային ՖՎ կայաններ. այն ամենն, ինչ դուք պետք է իմանաք» խորագրով միջոցառում։ Միջոցառումն իրականացվել է Կլիմայի ներդրումային հիմնադրամների (CIF) աջակցությամբ:
Արևային ՖՎ կայանը երկարաժամկետ ներդրում է, որը տալիս է նշանակալի և շոշափելի արդյունք՝ վերականգնվող էներգիայի տեսքով: ՖՎ կայանի շահագործման ժամկետը առնվազն 20 տարի է, ուստի կարևոր է հենց այս ժամանակահատվածում առավելագույնի հասցնել ներդրումներից ստացված օգուտները: Վահանակների ճիշտ տեղադրումը, սարքավորումների հավաստագրման ստանդարտները և արտադրողի երաշխիքները կարող են օգնել մեզ ապահովել կայանի երկարակեցությունը և դրա կայուն աշխատանքը ժամանակի ընթացքում: Հետևաբար, լավագույն փորձի, ռիսկերի և սխալներից խուսափելու մասին բոլոր գիտելիքները շատ կարևոր են ՖՎ կայանների ներուժը առավելագույնի հասցնելու համար:
Միջոցառման ընթացքում ոլորտի փորձագետները տրամադրել են գործնական ուղեցույց ձեռնարկությունների սեփական կարիքների համար արևային ՖՎ կայաններ կառուցելու, որակի ապահովման և լավագույն փորձի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են ոլորտի զարգացումներն ու ապագա սպասելիքները:
Միջոցառմանը ներկա է գտնվել ավելի քան 65 մասնակից։ Դրանց մեջ էին՝ պոտենցիալ և գործող ՖՎ կայանների սեփականատերեր, ՖՎ կայանների մատակարար և արտադրող կազմակերպություններ, ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ և Էներգաարդյունավետության / Վերականգնվող էներգիայի ոլորտի այլ շահառուներ։
Երկու ժամ տևողությամբ միջոցառմանը հաջորդեց հարց ու պատասխանի և կապեր հաստատելու ու շփման փուլը, որտեղ արծարծվեցին հետևյալ թեմաները`
Միջոցառման ընթացքում, բացի տարբեր տեսահոլովակների վրա հիմնված ցուցադրություններից, GEFF թիմը ներկայացրեց բացատրական տեսանյութ՝ ամփոփելով ռիսկերն ու սխալները, ինչպես նաև, փորձագետների կողմից տրվեցին գործնական խորհուրդներ փոքր ՖՎ կայանների օպտիմալ շահագործման համար: Տեսահոլովակը պատրաստվել է GEFF կողմից վերջերս Հայաստանում և հատկապես օգտակար է այն ձեռնարկությունների համար, որոնք շահագործում են արևային ՖՎ կայաններ կամ պատրաստվում են ներդրումներ կատարել այդ ոլորտում։
Դիտեք տեսանյութը․ Փոքր արևային ՖՎ կայանի արդյունավետությունը առավելագույնի հասցնելու լավագույն փորձը