2022թ. փետրվարի 1-ից մեկնարկել է Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի աստիճանական ազատականացման գործընթացը։ Ազատականացման վերջնական նպատակն է էլեկտրաէներգիայի միակ մատակարարով մոդելից անցնել բաց շուկայական մոդելի՝ բազմաթիվ մատակարարներով: Ակնկալվում է, որ թափանցիկ և մրցակցային շուկայի ձևավորումը կնպաստի երկրի էներգետիկ ոլորտում ներդրումների ավելացմանը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի միջպետական առևտրի ծավալների ավելացմանը։
Ներկայումս գործում են հետևյալ անցումային դրույթները՝ շուկայի խոշոր մասնակիցներին նոր կարգավորման մեջ քայլ առ քայլ ներգրավումն ապահովելու համար.
Ըստ ՀԾԿՀ-ի՝ էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման նախաձեռնումից սկսած վերջին վեց ամիսների ընթացքում շուկայի նոր կանոններով գործունեության լիցենզիա ստանալու համար դիմել են ավելի քան 20 ընկերություններ, որոնցից 10-ն արդեն ստացել են էլեկտրաէներգիա մատակարարողի լիցենզիա, իսկ մնացած յոթ ընկերությունները ստացել են էլեկտրաէներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա, և ևս մի քանի հայտ այս պահին գտնվում է քննարկման փուլում։
«Հաշվարկային կենտրոնի» գլխավոր տնօրենի տեղակալ Նորայր Հարությունյանի[2], խոսքով, Էլեկտրաէներգիա մատակարարող նոր լիցենզվորված ընկերություններից երկուսը ներկայումս շուկայում ակտիվ են. նրանք արդեն ունեն թե՛ էներգիա սպառողներ, և թե՛ էներգիա արտադրողներ: Կան նաև արտադրող կայաններ, հիմնականում ՓՀԷԿ-եր, որոնք սկսել են ինքնուրույն վաճառել իրենց էլեկտրաէներգիան շուկայական նոր մեխանիզմով։ Արդեն կան նաև մի շարք սպառողներ (13 ընկերություն), որոնք էլեկտրաէներգիա են գնում շուկայական նոր մեխանիզմով։
Այսպիսով, այս պահին շուկայական նոր մեխանիզմով արդեն առևտուր են իրականացնում 35 արտադրող կայաններ և 13 սպառողներ։ Միևնույն ժամանակ, շուկայական վերջին մեխանիզմի հիման վրա էլեկտրաէներգիայի առևտրի ծավալը կազմում է ամբողջ շուկայի մոտ 5%-ը։ Հաշվի առնելով, որ նոր շուկա նրանց անցումը կամավոր է, սա դրական ազդակ է շուկայի մյուս բոլոր մասնակիցների համար։
Թերևս առաջին հայացքից կարող է թվալ, որ շուկայական առևտրի նոր կանոնները բարդ են և մարտահրավեր են առևտրային հաճախորդների համար, այնուամենայնիվ, առաջին հերթին դրանք կառուցված են արդար շուկայական գնագոյացման պարզ սկզբունքի հիման վրա։ Երկրորդ, համակարգը բավականին ճկուն է տարբեր ընտրովի հնարավորությունների շնորհիվ: Բացի այդ, «Հաշվարկային կենտրոնը» ամեն կերպ աջակցում է այն ընկերություններին, որոնք որոշում են կայացրել էլեկտրաէներգիայի հաշվիչով վճարելու նախկին սխեմայից անցնել նոր շուկայական մեխանիզմների՝ էլեկտրաէներգիայի սպառումը պլանավորելու և ավելի շահավետ սակագնով գնելու համար։
Էլեկտրաէներգիայի առևտրի շուկայի նոր մեխանիզմը կառուցված է ժամային արտադրության և սպառման գրաֆիկի սկզբունքի հիման վրա։ Ցանկացած սպառողի համար, սպառման ճշգրիտ պլանավորումը հանդիսանում է էլեկտրաէներգիայի ծախսերի նվազեցման միջոց՝ արտադրող էլեկտրակայանների աշխատանքի օպտիմալացման շնորհիվ: Մյուս կողմից, արտադրության պլանավորված ժամանակացույցը հանդիսանում է արտադրող կայանի համար արտադրված էլեկտրաէներգիան լավագույն գնով վաճառելու միջոցը։
Ի վերջո, շուկայի նոր մեխանիզմը բոլոր մյուս առավելություններով նաև հնարավորություններ է ստեղծում կոմերցիոն նպատակներով վերականգնվող էներգիայի կայանների հետագա զարգացման, ինչպես նաև վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման ընդլայնման և դիվերսիֆիկացման համար:
[1] https://aex.setcenter.am/
[2] https://www.setcenter.am/