«ՎԶԵԲ-ը կայուն ու հաջողակ բանկ է. այն հետևողականորեն իրականացնում է ծրագրեր, որոնցից շահում են այն երկրների տնտեսություններն ու բնակչությունը, որտեղ գործում է ՎԶԵԲ-ը», ասել է Բանկի նախագահ պրն. Սումա Չակրաբարտին:
Վերջինս ելույթ էր ունենում Բանկի Կառավարիչների Խորհրդի տարեկան հանդիպման բացման նիստի ժամանակ՝ Կիպրոսում, ուր 2014 թվականից ի վեր ՎԶԵԲ-ը ներդրումային ծրագրեր է իրականացրել:
Պրն. Սուման նաև ամփոփեց ապագայի վերաբերյալ Բանկի տեսլականը՝ «Գրանցել էլ ավելի մեծ դրական ազդեցություն, հզորացնել ֆինանսական կայունությունը և բարելավել մեր բոլոր գործողությունների ու քայլերի արդյունավետությունը»: Նշված նպատակների արդյունքները «բոլորի համար տեսանելի են»:
2016 թվականին ՎԶԵԲ-ը գրանցեց ռեկորդային ներդրումների մեկ այլ դեպք՝ նախորդ 2015 թվականի պես, տրամադրելով 9.4 մլրդ եվրո այնպիսի նախագծերի իրականացմանը, որոնք նպատակաուղղված էին արդյունավետ շուկայական տնտեսությունների զարգացմանը:
ՎԶԵԲ-ը առավել մեծ դրական ազդեցություն ունենալու նպատակով, մշակել է ներդրումների մի շարք չափանիշներ, որոնց օգնությամբ ՎԶԵԲ-ի նախագծերը կնպաստեն տնտեսությունների ոչ միայն մրցունակության բարձրացմանը, այլև կբարելավեն կառավարման համակարգը, կդառնան ավելի «կանաչ», կայուն ու ինտեգրված:
Սրանք այն անցումային արժեքներն են, որոնք ՎԶԵԲ-ի համոզմամբ հանդիսանում են այն որակական հատկանիշները, որոնք լավագույնս նպաստում են տնտեսություններին՝ 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու համար:
Այս համատեքստում, նա նշեց, որ միջազգային բոլոր խոշոր վարկանիշային գործակալությունները բազմիցս վերահաստատել են ՎԶԵԲ-ի AAA վարկանիշը, որպես կազմակերպության կայուն հեռանկար: «Ես հպարտ եմ այս ձեռքբերումով և վճռականորեն կաջակցեմ այդ վարկանիշի պահպանմանը», հավելեց նա:
Նախագահը նաև նշեց, որ ՎԶԵԲ-ի մասնավոր սեկտորի վրա կենտրոնացած յուրահատուկ բիզնես մոդելը ճիշտ պահին ներդրվել էր՝ աջակցելու Կայուն զարգացման նպատակների իրականացմանը, որը 2015 թվականին ընդունվեց աշխարհի մի շարք երկրների կողմից որպես գլոբալ զարգացման նախագիծ առ 2030 թվականը:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին