Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ ֆինանսական խմբի անդամ «ԱԳԲԱ Լիզինգ»-ը էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորման նպատակով կտեղաբաշխի EBRD-ի կողմից տրամադրված $17 մլն ընդհանուր չափով վարկային միջոցներից $4 մլն-ը։
Բանկը հաղորդում է, որ ֆինանսավորումն ուղղվելու է ՓՄՁ-ների էներգաարդյունավետ և էներգախնայող սարքավորումների ձեռքբերման լիզինգին։ EBRD-ի հետ իրականացվող ծրագրի շրջանակում՝ Եվրամիության Neighbourhood Investment Facility ներդրումային ֆոնդի տրամադրած գրանտային միջոցներով ՓՄՁ-ները «կանաչ ծրագրերի» իրականացման համար նաև կստանան cashback ֆինանսավորման 10%-ի չափով։ Մինչ օրս, «ԱԳԲԱ Լիզինգ»-ը «Գրին Լիզինգ» ենթաբրենդի շրջանակում ֆինանսավորել է 800-ից ավելի կանաչ նախագիծ՝ իրականացվել է 8,3 մլրդ դրամի ընդհանուր ծավալով ներդրում, որի արդյունքում կանխվել է մոտ 6 հազ. տոննա ածխաթթու գազի արտանետում մթնոլորտ եւ խթանվել է այլընտրանքային էներգիայի զարգացումը Հայաստանում:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին