Էներգաարդյուվետ տեխնոլոգիաների կիրառումը ավելի կայուն է դարձնում ծառայության մատուցումը
«Շին Պլյուս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015թ.-ին և զբաղվում է Հայաստանում ճանապարհաշինության աշխատանքներով: Սարքավորումների կատարողականությունը և գործառնական ծախսերը մեծ նշանակություն ունեն բիզնեսի գրավչության առումով: Ուստի, ընկերությունը որոշել է ներդրում կատարել էներգաարդյունավետ վիբրագլդոն ձեռք բերելու համար և, միաժամանակ, օգտվել տեղական ֆինանսական կազմակերպության կողմից առաջակվող լիզինգի մրցակցային պայմաններից:
Հաճախորդի դիմումի համաձայն, GEFF-ի խորհրդատվական թիմը անցկացրեց ներդրումային նախագծի ֆինանսական և տեխնիկական պարամետրերի գնահատում և վերլուծեց նախագծի հնարավոր էներգախնայողությունը:
89,000 ԱՄՆ դոլարի ներդրումը թույլ տվեց ընկերությանը նվազեցնել էներգիայի սպառումը 28%-ով, ինչը կազմում է տարեկան 18,600 ԱՄՆ դոլարի տնտեսում։ Սա նշանակում է, որ ներդրումը հետ կգնվի 5 տարում՝ ընկերության համար ապահովելով անխափան ծառայություն, իսկ հաճախորդներին երկարաժամկետ վստահություն։
Նոր ձեռք բերված վիբրագլդոնը նաև նպաստում է տարեկան 28%-ով ածխաթթու գազի արտանետման նվազեցմանը: Այսպիսով, ներդրումը ոչ միայն կրճատում է ծախսերը և դարձնում բիզնեսն առավել եկամտաբեր, այլ նաև պաշտպանում է շրջակա միջավայրը՝ նվազեցներով բնության վրա մարդկային գործունեության վնասակար ազդեցությունը:
«Այս ներդրումը ապահովում է բարձր շահութաբերություն՝ մեզ համար, միաժամանակ, մեծ բավարարություն հանրության՝ որպես ճանապարհներից օգտվող, կառավարությանը՝ որպես պատվիրատու կողմ: Կանաչ ներդրումների մեր ֆինանսական գործընկերոջ՝ ԱԳԲԱ Լիզինգի հետ ստեղծած արդյունավետ համագործակցության շնորհիվ, մենք համոզված ենք, որ կարող ենք իրականացնել մեր առաքելությունը՝ նպաստել երկրի տնտեսական աճին էթիկական ձևով», ասում է տնօրեն պրն. Տիգրան Նազարյանը:
Կանաչ ներդրումների միջոցով, ՎԶԵԲ-ը նպաստում է մասնավոր սեկտորում կայուն էներգաարդյունավետությամբ նախագծերի ֆինանսավորմանն ու կյանքի կոչմանը: Պետական, մասնավոր և բնակարանային ոլորտների համատեղ ջանքերի շնորհիվ կարելի է հասնել էներգասպառման ծավալների կրճատման ու նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը:
Ծրագրի իրականացմանն աջակցել են Եվրոպական Միությունը և Ավստրիայի դաշնային ֆինանսների նախարարությունը: