Փետրվարի 19-ին, Երևանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, ՎԶԵԲ-ն իր գործընկերների հետ միասին մրցանակներ է շնորհել Հայաստանում լավագույն էներգաարդյունավետ և վերականգնվող էներգիայի ներդրումներ կատարած ընկերություններին իր Էներգոկրեդիտ ծրագրի շրջանակներում: ՎԶԵԲ-ի կողմից իրականացված Էներգոկրեդիտ ծրագիրը, որը ֆինանսավորվում էր ԵՄ-ի և Ավստրիայի կառավարության կողմից մոտենում է իր ավարտին: Ծրագրի շրջանակներում ֆինանսներ են տրամադրվել Հայաստանի ֆինանսական հաստատություններին, որոնք իրենց հերթին վարկեր են տրամադրել մասնավոր և բնակարանային ոլորտներին՝ իրականացնելու երկրում էներգիայի առավել արդյունավետ օգատագործմանն ուղղված կանաչ ներդրումներ: Էներգոկրեդիտ ծրագրի 2013թ. մեկնարկից ի վեր, հայկական ընկերությունները ստացել են ավելի քան 27 միլիոն Եվրո «կանաչ ֆինանսավորում» տեղական յոթ բանկերի միջոցով՝ Ամերիաբանկ, ԱԿԲԱ Լիզինգ ՎԿ, Ինեկոբանկ, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ, էյչ-էս-բի-սի բանկ Հայաստան, ԱրմՍվիսԲանկ, ՍԵՖ Ինտերնեյշնլ ՎԿ: Մրցանակաբաշխության արարողության ընթացքում մրցանակները շնորհվել են լավագույն 6 էներգաարդյունավետ ծրագրերին, որոնք նպաստել են Հայաստանում ածխաթթու գազերի արտանետումների զգալի կրճատմանը, ինչպես նաև Էներգոկրեդիտ ծրագրի բոլոր 7 գործընկեր ֆինանսական կազմակերպություններին՝ էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորմանը մշտական մասնակցություն ցուցաբերելու համար: GEFF-ը, որպես Էներգոկրեդիտ ծրագրի նոր փուլ, շարունակելու է նպաստել Հայաստանում կանաչ տնտեսության կայացմանը: Այն շարունակելու է աջակցել բիզնեսներին ներդրումներ կատարել կանաչ տեխնոլոգիաներում՝ իրականացնելով ծրագրեր նաև ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ոլորտում, ինչպիսիք են ոռոգման արդյունավետ համակարգերը: Էներգոկրեդիտ 2019 մրցանակաբաշխության հաղթողներ են ճանաչվել՝ «Լավագույն ազդեցություն» անվանակարգում մրցանակ է շնորհվել հետևյալ ընկերություններին՝
«Փոփոխության գործակալ» անվանակարգի մրցանակներ են շնորհվել՝
Հայաստանում 1992 թվականին հիմնադրումից ի վեր, ՎԶԵԲ-ը կատարել է 1.2 մլրդ եվրոյի ներդրում 168 նախագծերի իրականացման համար, որոնք ուղղվել են ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկայի ոլորտներին, որից 88%-ը ուղղվել է մասնավոր հատված: 2006 թվականից ՎԶԵԲ-ը աշխարհի 38 երկրներում 26 միլիարդ եվրո ներդրում է կատարել այնպիսի նախագծերում, որոնք խթանում են անցումը դեպի կանաչ տնտեսություն:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին