enam

Սնունդ վերամշակողի նոր մոտեցումը էլեկտրաէներգիայի ծախսերի կառավարմանը

Ներդրող
Սպայկա ՍՊԸ
Վայր
Երևան, Հայաստան
Ներդրում
Ֆոտովոլտաիկ պանելներ
Investment Size
229,260 ԱՄՆ դոլար
Ֆինանսական արդյունքներ
Ետգնման ժամկետ՝ 7 տարի
Էներգախնայողություն
տարեկան 427 ՄՎտժ
Ածխաթթու գազի արտանետման կրճատում
187 տոննա/տարի (-29%)
Ազդեցություն
Էներգիայի սպառման և ծախսերի կրճատում, մրցունակության աճ
Դոնոր կազմակերպություն
GCF, CIF

Էներգասպառման ծավալների կրճատումը դարձնում է տեղական սննդի վերամշակողին առավել մրցունակ

GEFF-ի կողմից ֆինանսավորված և լիզինգով ձեռքբերված սարքավորումը օգնեց «Սպայկա» հայկական առաջատար բեռնափոխադրող ընկերությանը կիրառել էներգաարդյունավետ միջոցառումներ և իրականացնել արդյունավետ ծախսերի կառավարում` բոլորովին նոր՝ կապույտ պանրի արտադրության գործարանի ստեղծման համար:

«Սպայկա» հայկական առաջատար բեռնափոխադրող ընկերությունը 2007թ.-ից զբաղվում է թարմ մրգերի և բանջարեղենի արտահանմամբ և վաճառքով Ռուսաստանում, ԱՊՀ-ում և Եվրոպայում: Ներկայումս, Սպայկան համարվում է հայկական գյուղ. արտադրության ամենախոշոր արտահանողը և ռազմավարական կարևորություն ունի ոլորտի համար:

Ռուսաստանի և ԱՊՀ երկրների շուկաների պահանջարկի ուսումնասիրության հիման վրա, ընկերությունը ձեռնարկեց գերժամանակակից սարքավորումներով հագեցած պանրի արտադրության նոր գործարանի հիմնադրումը: Հաշվի առնելով գործարանի ծանրաբեռնվածությունը և, հետևաբար, էներգիայի զգալի սպառումը, ընկերության ռազմավարության կարևոր բաղադրիչներից էր ընտրել և կիրառել էներգիայի սպառման և ծախսերի կրճատման առավել արդյունավետ լուծումներ:

Հիմք ընդունելով հայտատուի դիմումը և ներդրումային նախագիծը, GEFF ծրագրի խորհրդատվական թիմը իրականացրեց պլանավորված ներդրման տեխնիկական և ֆինանսական չափորոշիչների մասնագիտական գնահատում և վերլուծեց ներդրումային ծախսերը՝ համադրելով էներգայի կանխատեսելի խնայողության առավելությունների հետ: Գնահատման արդյունքում որոշեց ներդրման համապատասխանությունը և էներգիայի սպառման ակնկալվող զգալի կրճատման ծավալները:

Ընթացքի մեջ գտնվող 229,260 ԱՄՆ դոլարի ներդրումը թույլ կտա ընկերությանը տեղադրել 335 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտայիկ պանելներ և նվազեցնել էներգիայի սպառումը տարեկան մինչև 427 ՄՎտժ, ինչը հանգեցնում է տարեկան 30,600 ԱՄՆ դոլարի խնայողության։ Ներդրման ետգնման ժամկետը յոթ տարի է, որի հաջորդող տարիների ընթացքում նույնպես ներդրումը ընկերության համար կստեղծի հավելյալ եկամուտ:

Արևային էներգիայի օգտագործման արդյունքում CO2-ի արտանետումների քանակը կկրճատվի տարեկան 29%-ով, ինչը կկանխարգելի 187 տոննա CO2-ի արտանետումը: Այն կօգնի բիզնեսին ծախսարդյունավետության մասով, և միաժամանակ, կնպաստի շրջակա միջավայրի վրա մարդկային գործունեության բացասական ազդեցության մեղմացմանը:

Ընկերությունը նախատեսում է իրականացնել լրացուցիչ ծրագրեր, որոնք կնպաստեն բիզնեսի ընդլայնմանը: Այս համատեքստում, արդյունավետ ծախսերի կառավարման միջոցով, ընկերությունը կկարողանա պահպանել իր մրցակցային դիրքերը նաև ապագայում:

Ծրագրի իրականացմանն աջակցել են Կանաչ Կլիմայի Հիմնադրամը (GCF) և Կլիմայի Ներդրումային Ֆոնդերը (CIF):