Կանաչ սարքավորումներով ավանդական գինի արտադրելու նոր էջը պայծառ ապագայի հույս է տալիս
2002թ. Ավետիսյանների ընտանիքը հիմնել է գինու արտադրության «Կատարո» ընկերությունը, որը 2010թ.-ին հանրությանը ներկայացավ Խնդողնի (Սիրենի) խաղողի տեսակից պատրաստված գինիով։ Խաղողի այս տեսակը համարվում է Հադրութի շրջանում տեղական գինու արտադրության համար նախատեսված խաղողի շատ հազվագյուտ տեսակ: Յուրաքանչյուր տարի գինեգործը արտադրում և արտասահման է արտահանում մոտ 60,000 շիշ գինի:
Արարատյան դաշտավայրում արտադրություն ծավալելու նպատակով գինեգործը որոշել է ներդրում կատարել և ձեռք բերել Իտալիայում արտադրվող շշալցման էներգաարդյունավետ սարքավորումներ:
Գործընկեր ֆինանսական կազմակերպության ջանքերի շնորհիվ, ֆինանսավորումը հասանելի դարձավ ընկերությանը GEFF ծրագրի միջոցով` «ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» պետական սուբսիդավորման ծրագրի հետ համատեղ:
Մոտ ապագայում ընկերությունը կշահագործի բարձր արդյունավետությամբ եվրոպական տեխնոլոգիաներն ու կշարունակի իր նրբաճաշակ ու յուրօրինակ գինիների արտադրությունը՝ միևնույն ժամանակ, ի համեմատություն շուկայական միջինացված տվյալների, նվազեցնելով էներգիայի ծախսերը 41%-ով, ինչպես նաև նպաստելով ածխաթթու գազի արտանետումների կրճատմանը տարեկան 3 տոննայով։
«Առանց GEFF-ի ֆինանսավորման, պետական սուբսիդավորման ծրագրի և մեր բանկի պրոֆեսիոնալ աջակցության, անչափ դժվար կլիներ, եթե ոչ՝ անհնարին, Հայաստանում հիմնել նոր գործարան: Մեր մատակարարի աջակցությամբ, մենք հույս ունենք, որ կվերսկսենք սարքավորումների տեղադրումն առանց ուշացման և, արդեն իսկ այս տարի, կսկսենք արտադրությունը», – հայտնում է ընկերության հիմնադիր պարոն Գրիգորի Ավետիսյանը:
Ծրագրի իրականացմանն աջակցել են Կանաչ Կլիմայի Հիմնադրամը (GCF):