Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հայտարարել է բնական գազի գնի հաշվարկման ձևի փոփոխության մասին։ Այս նորությունը շատ կարևոր է, քանի որ այն ազդելու է երկրի տնային տնտեսությունների և ձեռնարկությունների մեծամասնության վրա:
Որո՞նք են փոփոխությունները։ Մինչ այժմ բնական գազի բաժանորդների համար սակագները հաշվարկելիս հաշվի են առնվել միայն սպառված գազի ծավալները: 2022թ. ապրիլից գազի սպառման ծախսերը հաշվարկելիս հաշվի կառնվեն նաև փաստացի մատակարարված գազի կալորիականությունը։ Սա նշանակում է, որ սակագները հիմնված կլինեն միջին կշռված ստորին այրման ջերմության ցուցանիշի վրա.
Հետևաբար, կախված իրական ջերմային արժեքից, գանձումները կարող են կրճատվել կամ ավելանալ՝ ելնելով սպառված բնական գազի փաստացի քանակից: Ինչ խոսք, սա ավելի արդար լուծում է, քանի որ վերջին մի քանի տարիների ընթացքում բնական գազի միջին ջերմային արժեքը կազմել է մոտ 8200 կկալ/մ³:
Կան նաև մի շարք սակագնային փոփոխություններ՝ բիզնեսի որոշ ոլորտների համար (գյուղատնտեսության ոլորտի որոշ հատվածներ, ինչպիսիք են վերամշակող ընկերությունները, ջերմոցները և այլն): Համաձայն ՀԾԿՀ մոտեցման սակագները չեն փոփոխվի անապահով ընտանիքների համար, որոնք տարեկան օգտագործում են միայն մինչև 600 մ³ բնական գազ:
Թե ինչ փոփոխությունների են ենթարկվել կոնկրետ Ձեր բիզնեսին վերաբերող սակագները՝ խորհուրդ ենք տալիս պարզել այցելելով ՀԾԿՀ էջը:
Սակագների փոփոխությունով հանդերձ, տնային տնտեսությունների և ձեռնարկությունների համար առկա են էներգետիկ ծախսերը նվազեցնելու շատ տարբեր եղանակներ՝ սկսած վարքագծային պարզ փոփոխություններից մինչև ներդրումների միջոցով շոշափելի բարելավումները: Էներգիայի ավելի խելամիտ օգտագործումը ոչ միայն կխնայի ծախսերը, այլև կնվազեցնի օդի աղտոտվածությունն ու կնպաստի շրջակա միջավայրի բարելավմանը: Ինչի արդյունքում կնպաստի կլիմայի փոփոխության մեղմմանը:
Ցանկանու՞մ եք ստանալ լրացուցիչ տեղեկություններ, օգտակար խորհուրդներ կամ խորհրդատվություն:
Պարզապես դիմե՛ք GEFF թիմին: