Հուլիսի 30-ին GEFF-ը Հայաստանում իր գործընկեր ֆինանսական կառույցներից մեկի՝ ԱԿԲԱ Լիզինգի հետ համատեղ անցկացրել է միջոցառում Վայոց ձորի մարզում: Մարզի ագրոբիզնեսի ներկայացուցիչները՝ գինեգործները, պանրագործները, կաթնամթերքի ու պահածոյացված մթերքների արտադրողները ոլորտի փորձագետներից ստացել են տեղեկատվություն իրենց բիզնեսի կարճաժամկետ և երկարաժամկետ կայացմանը նպաստող բարձր արդյունավետության, և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների մասին:
Քանի որ Վայոց ձորի ագրոբիզնեսները մեծամասամբ ՓՄՁ են, դրանք ավելի խոցելի են էներգակիրների գների տատանումների պատճառով. միջազգային հետազոտությունների համաձայն, զարգացող երկրներում տեխնոլոգիական բազայի թուլության պատճառով ՓՄՁ-ները երեք անգամ ավելի խոցելի են էներգիայի գների տատանումների նկատմամբ, քան խոշոր ընկերությունները: Բացի այդ, դրանց վրա ազդում են կլիմայի փոփոխության ռիսկերը, այն է՝ առավելագույն ջերմաստիճանի բարձրացում և նվազագույն ջերմաստիճանի իջեցում, սեզոնային ջրհեղեղներ ու երաշտներ:
Կանաչ տեխնոլոգիաները կենսական դեր են խաղում տարածաշրջանային ՓՄՁ-ներն ավելի մրցունակ դարձնելու գործում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատուժի հասանելիության տեսանկյունից Վայոց ձորը երկրի ամենաթույլ մարզերից մեկն է, տարածաշրջանային ընկերությունների համար շատ կարևոր է մրցակցային առավելություններ ունենալու համար բարձր արդյունավետության տեխնոլոգիաների հասանելիությունը: Սա է պատճառը, որ այդքան կարևոր է նման տեխնոլոգիաների առանձնահատկություններն ու առավելությունները ներկայացնել մարզերում գործող ագրոբիզնեսներին, քանի որ, օրինակ՝ շշալցման և շշամաքրման սարքավորումները կարող են խնայել նրանց սպառած էներգիայի մինչև 30%-ը, գինու արտադրության սարքավորումները՝ մինչև 41%-ը, օդով հովացվող չիլերները մինչև 30%-ը՝ հաշվի առնելով սեզոնային միջին ծանրաբեռնվածությունները, բարձր արդյունավետությամբ կաթսաներով առնվազն 20%-ը, առնվազն 35% խնայողություն օդային կոմպրեսորների միջոցով, 50-70%՝ շենքերի մեկուսացման ծախսերի և այլնի համար: Ոլորտի փորձագետները ներկայացրել են վերը նշված բոլոր տեխնոլոգիաները և ինչպես ընկերությունները կարող են մուտք գործել դրանք պետական սուբսիդավորման սխեմաների միջոցով: Ընդհանուր առմամբ, այն պետք է օգնի ՓՄՁ-ներին հիմնավորված որոշումներ կայացնել՝ խնայողությունների միջոցով բարելավելու իրենց երկարաժամկետ արդյունավետությունը, ինչպես նաև գործառնական ձեռքբերումների միջոցով նաև կնպաստի կարճաժամկետ մրցունակությանը:
«Հայաստանի համար գյուղանտեսությունը առաջնային է, և հաշվի առնելով տվյալ ոլորտի աճի արագ տեմպերը՝ պետք է նշել, որ ոլորտում առկա են բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիաներ, որոնք ընկերություններին թույլ կտան ոչ միայն դինամիկ զարգանալ, այլև բարձր մակարդակի վրա պահել հիմնարկների էներգաարդյունավետությունը: Գինեգործությունը արագ զարգացող ճյուղ է, և կարևոր է, որ միջազգային հարթակում մրցունակ լինեն: Այդ ոլորտի համար կարևոր է էներգաարդյունավետությունն ու ռեսուրսարդյունավետությունը»,- նշել է GEFF-ի հայաստանյան տեխնիկական փորձագետ Վարդան Խաչատրյանը։
Միջոցառման ավարտին տեղի ունեցած հարցուպատասխանը օգնեց ներկաներին պատկերացում կազմել ԱԿԲԱ Լիզինգի միջոցով հասանելի ֆինանսավորման տարբեր սխեմաների մասին: Տրված հարցերը նաև թույլ տվեցին պատկերացում կազմել ստանդարտ տեխնոլոգիաների առանձնահատկությունների մասին, որոնք հասանելի են ՎԶԵԲ-ի Green Technology Selector առցանց կատալոգի միջոցով, ինչպես նաև ոչ ստանդարտ տեխնոլոգիաների մասին որոնք անհրաժեշտության դեպքում հասանելի էն միջազգային ճանաչում ունեցող տեխնոլոգիաների տեղական մատակարարների միջոցով:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին