Գրպանի տնտեսական լրահոսի վերջերս հրապարակված ձայնագրությունը անդրադարձ է կատարում Կլիմայի ֆինանսավորմանը, որտեղ քննարկվում են, թե որքան կարժենա կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունները և ովքեր են վճարողները՝ զարգացած, թե զարգացող երկրները:
«Կլիմայի ֆինանսավորման սահմանման վերաբերյալ զրույցները ոչ այնքան , որքան քաղաքականության վերաբերյալ են», – ասել է ՎԶԵԲ տնտեսական ու քաղաքական գծով կառավարիչ Մաթիա Ռոմանին ՎԶԵԲ գործադիր տնօրեն Ջոնաթան Չարլզին:
«Կլիմայի ֆինանսավորման սահմանումը նշանակում է կլիմայի փոփոխության մարտահրավերի ֆինանսական ծավալի որոշումը և փոխհատուցողների բացահայտումը – դա է պատճառը, որ այս խնդիրը հակասական արձագանք է ստացել վերջին տարիներին», ասում է պրն. Ռոմանին: Կլիմայի փոփոխության սահմանումը «էզոտերիկ քննարկում» չէ, այն ունի չափազանց իրական հետևանքներ, մասնավորապես զարգացող երկրների համար, պնդում է պրն. Ռոմանին: Նա նաև կիսվեց որոշ երկրների օրինակներով, որոնց տնտեսությունները իրազեկ են կլիմայի փոփոխության, ինչպիսիք են Կոստա Ռիկան և Ղազախստանը: Պրն. Ռոմանիի խոսքով, այս երկրների հաջողության գրավականն է առաջնորդությունը, կարողությունների զարգացումը և միջազգային կազմակերպությունների աջակցությունը:
2016-2018թթ ՎԶԵԲ-ի ռազմավարական պլանի երեք կարևոր ուղղություններն են՝ տնտեսական կայունության ամրապնդումը, գլոբալ մարտահրավերներին արձագանքը և տարածաշրջանային ինտեգրմանն աջակցությունը:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին