Հայաստանում մարդատար ավտոմեքենաների պաշարները համարվում են տարածաշրջանում ամենահինը։ Այդ մեքենաների միջին տարիքը կազմում է մոտ 15-20 տարի: Վերջին տարիներին կառավարությունը իրականացրել է նոր և էկոլոգիապես մաքուր մեքենաների ձեռք բերմանն ու խթանմանն ուղղված մի շարք գործողություններ, այդպիսով իսկ սկսելով բարելավել էլեկտրական մեքենաների (EVs) շրջանակային պայմանները: Բացի նրանից, որ մինչև 2021-ի վերջը էլեկտրական մեքենաների ներմուծման համար ներկրողը ազատվում է ԱԱՀ-ից, այդ մեքենաները ունեն ևս մի խթանիչ գործոն՝ դրանք ազատվում են մայրաքաղաքում կայանման համար կատարվող վճարներից:
Մասնավորապես, Էլեկտրական մեքենաները մեծ պոտենցիալ ունեն տրանսպորտային ոլորտում CO2-ի նվազեցման թիրախները բավարարելու և օդի աղտոտումը նվազեցնելու հարցում: Այս մեքենաները դարձել են առավել տարածված, քանի որ հիմնական խոչընդոտները ՝ տրանսպորտային մեքենայի գինը և մարտկոցի մեծ ծախսերի արդյունքում ստացվող սահմանափակ տեսականին, հաղթահարվել են հայաստանյան շուկայում ավելի մատչելի և երկարավազք էլեկտրական մեքենաների ներմուծման արդյունքում:
Չնայած վերջին տարիներին գրանցված աճին, ամբողջությամբ էլեկտրական մեքենաների քանակը երկրում ընդհանուր առմամբ ցածր է, և միայն 2020 թ.-ի նոյեմբեր ամսվա դրությամբ գրանցվել է շուրջ 450 էլեկտրական մեքենա՝ հինգ տարի առաջ փոքր թվով մեքենաների ներմուծման համեմատ: Ըստ այդմ, կառավարությունը նախատեսում է ներկայացնել մի շարք միջոցառումներ այդ մեքենաների ձեռքբերման և առաջխաղացման համար։ Այդ միջոցառումներից են լիցքավորման ենթակառուցվածքների զարգացումը և էլեկտրական մեքենաների համար լրացուցիչ անվճար ավտոկայանատեղերի կառուցումը: Երկրում կան նպատակներ զարգացնել նաև էլեկտրական մեքենաների արտադրության ոլորտը։ Ավելացնենք, որ 2017 թ.-ին DigiTec Expo-ի ընթացքում ներկայացվեց հայկական արտադրության առաջին էլեկտրական մեքենան:
Հանածո վառելիքով (գազ, բենզին և դիզել) աշխատող մեքենաների համեմատ էլեկտրական մեքենաների առավելություններից մեկն է կայանված ժամանակ մեքենայի լիցքավորման հնարավորությունը, ինչը նվազեցնում է արագ լիցքավորման կայանների անհրաժեշտությունը: Ընդհանուր առմամբ, 90-95% ժամանակ մեքենաները կայանված են լինում: Սա հանգեցնում է այն մտքին, որ անհրաժեշտ է կառուցել լիցքավորման ենթակառուցվածքներ այն վայրերում, որտեղ վարորդները կայանում են իրենց մեքենաները, ներառյալ տանը, աշխատավայրում կամ հասարակական վայրերում, ինչպիսիք են առևտրի կենտրոնները: Լիցքավորման ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելու գործընթացը փոքր ինչ դադաղել է «հավի կամ ձվի առաջացման» խնդրի նման, երբ ներդրողները նախընտրում են սկզբից տեսնել էլեկտրական մեքենաների առավել տարածված լինելը։
Ներկայումս Հայաստանում, ի տարբերություն հանածո վառելիքի լցակայանների, էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների վերաբերյալ չկա հատուկ կանոնակարգ: Ըստ այդմ, էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների կառուցման և շահագործման գործնթացները սահմանվում են ընդհանուր տեխնիկական և այլ պահանջների համաձայն: Քանի որ Հայաստանում էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների արտադրողներ դեռևս չկան, սարքավորումները ներմուծվում են և անհրաժեշտ է անցնել հատուկ սերտիֆիկացում՝ էլեկտրական կայանքների տեղական ստանդարտներին համապատասխանելու համար: Այսպիսով, այժմ առավել հավանական է, որ իրավաբանական անձինք ձեռք կբերեն լիցքավորման կայաններ սեփական տրանսպորտային միջոցների համար:
Հայաստանում էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների հանրային ցանցը բաղկացած է 30-ից պակաս կայաններից` միջին մակարդակի լիցքավորման արագությամբ: Էլեկտրական մեքենաների գրեթե 90% -ը լիցքավորվում են տան պայմաններում: «Plug.am» նախագծի տրված տեղեկության համաձայն, կոմերցիոն էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների զարգացման համար, անհրաժեշտ է ունենալ առնվազն 4000 նմանատիպ կայաններ: Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ էլեկտրական մեքենաների տեղական շուկան դեռևս զարգանում է միայն էնտուզիաստների շնորհիվ:
Հարկ է նշել նաև, որ կան լիցքավորման կայանների տարբեր տեսակներ: Մի կողմից, լիցքավորման հզորությունը կարևոր նկատառում է, քանի որ այն ուղղակիորեն ազդում է մարտկոցների արագ վերալիցքավորման վրա: Բացի դրանից, տրանսպորտային միակցիչների համար գոյություն ունեն երկու մրցակցային ստանդարտներ `CHAdeMO և SAE J1772 Combo: Գործնականում երկու միակցիչները շատ լավ են աշխատում, և համարյա բոլոր էլեկտրական մեքենաները կարող են օգտագործել դրանցից յուրաքանչյուրը։
Աղբյուրը՝ www.evscharging.com
Եվ վերջում, էլեկտրական մեքենայի շարժիչը շատ ավելի պարզ են, քան հանածո վառելիքներով շահագործվող մեքենաները։ Այդպիսով, որևէ մասի շահագործումից դուրս գալու ու փչանալու հավանականությունը ավելի քիչ է, ինչպես նաև նվազագույնի է հասնում անհրաժեշտ մասերի վերանորոգման և փոխարինման հետ կապված խնդիրների առաջացումը։ Կարելի է հանգել դրական եզրակացության՝ էլեկտրական մեքենաների տեխնիկական սպասարկման ու վերանորոգման ծախսերը շատ ավելի ցածր կլինեն, քան հանածո վառելիքով աշխատող մեքենաները:
Այսպիսով, այո, էլեկտրական մեքենաները այսօր ավտոմոբիլաշինության ամենաքննարկվող թեմաներից մեկն են, բայց ոչ միայն տեխնիկական խնդիրների առումով: Էլեկտրական մեքենաների օգտագործման հետագա աճը կախված կլինի նաև դրանց մատչելիությունից, և այս առումով, այդ տեսակի մեքենաների վրա նպատակաուղղված ֆինանսավորման սխեմաներն ու ծառայությունները կարող են շատ գրավիչ լինել պոտենցիալ գնորդների համար և էական ազդեցություն ունենալ: Ակնհայտ է, որ էլեկտրական մեքենաների շուկայի ներկայիս և ապագա զարգացումները երկարատև ազդեցություն կունենան երկրի վրա, և ներկայիս տենդենցների համաձայն, պահանջարկը աստիճանաբար կաճի:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին