Ապրիլի 5-ին «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» մրցանակաբաշխության պաշտոնական արարողությանը ներկա էին շուրջ 200 մասնակից, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի խոսնակներ, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, դեսպաններ և բազմաթիվ այլ հյուրեր: Մրցանակաբաշխության նպատակն էր ճանաչել կանանց ներդրումը և առաջնորդությունը կլիմայի փոփոխության մեղմմանն ու հարմարվողականությանն ուղղված գործողություններում, ստեղծել լավագույն փորձի փոխանակման հարթակ, խթանել շահագրգիռ կողմերի համագործակցությունը և ուշադրություն հրավիրել կանանց և տղամարդկանց վրա կլիմայի փոփոխության անհավասար ազդեցությանը։
Երկրում կանաչ ներդրումների աջակցման ՎԶԵԲ-ի ներգրավվածությունից բացի շարունակաբար իրականացվում է նաև գենդերային ֆինանսավորման գործունեությունը: Ուստի ՎԶԵԲ-ի GEFF-ը Հայաստանում ծրագիրը անմիջապես առաջադրեց «Ռադիո Հայ»-ի տնօրեն, անվանի ճարտարապետ Անահիտ Թարխանյանի թեկնածությունը: Ընկերությունը եղել է 170 անվանակարգերի 100 հավակնորդների թվում և արժանացել միջոցառման վեց մրցանակներից մեկին, որը շնորհվել է վերջին տարիներին Հայաստանում կլիմայի փոփոխության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված ռադիոհաղորդումների կազմակերպման համար։ Ընկերության գործունեությունը «սնուցվում է» վերականգնվող էներգիայի ներդրումներով, որոնք իրականացվել են GEFF-ը Հայաստանում ծրագրի ֆինանսավորմամբ և GTS բարձր արդյունավետության տեխնոլոգիաների միջոցով՝ դրանով իսկ դարձնելով ռադիոհաղորդումները ավելի կայուն և կանաչ: GEFF-ի կողմից առաջադրված թեկնածու «Ռադիո Հայ»-ը ներդրումներ է կատարել՝ տեղադրելով թվով 5 արևային կայաններ ընկերության գլխավոր գրասենյակում և ռադիոեթերի հեռարձակումն ապահովող 4 աշտարակների հարևանությամբ (Երևանում, Գեղարքունիքում, Լոռիում, Սյունիքում): Արդյունքում, ընկերությունը հնարավորություն ստացավ արտադրել տարեկան 57,48 ՄՎտժ կանաչ էներգիա։ Այս ներդրումների արդյունքում մրցանակակիրը տարեկան 25 տոննայով կրճատել է նաև իր ածխաթթու գազի արտանետումները: Արևային կայանների GTS մատակարարը 15 տարի երաշխիք է տրամադրել գերմանական արտադրողի արևային պանելների և 5 տարի՝ այլ մասերի համար: 7 տարում ետգնում ապահովելուց հետո, կայանը ընկերության համար շուրջ 20 տարիների ընթացքում կապահովի կայուն ծախսածածկում:
Մրցույթը նախաձեռնել էր ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը «Հայաստանի հարմարվողականության ազգային ծրագրի» շրջանակներում, որը ֆինանսավորվում է GCF-ի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Կանանց հարցերի խորհրդի հետ համատեղ։ Մրցույթը համակարգել է «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ն։ Բազմաթիվ հյուրեր հույս հայտնեցին, որ մրցանակաբաշխությունը շարունակական կլինի, այդպիսով ուշադրության կենտրոնում պահելով և նպաստելով երկրի ավելի դիմացկուն և կայուն ապագայի զարգացմանը: