GEFF-ը Հայաստանում աջակցել է Greenpact B.V. ընկերության կողմից կազմակերպված «Կայուն ֆինանսավորման համաժողովի» կազմակերպչական աշխատանքներին, որը տեղի ունեցավ Երևանում, մայիսի 22-23-ը: Միջոցառումը նախատեսված էր տեղական և միջազգային ներդրողների, առևտրային բանկերի, միկրոֆինանսավորման կազմակերպությունների, ֆոնդահայթայթման պլատֆորմների, ծրագրեր մշակողների և այլ կազմակերպությունների համար, որոնք նպաստում են տարածաշրջանում կայուն զարգացման առաջխաղացմանը: Միջոցառումը նաև հնարավորություն տվեց մասնակիցներին հանդիպել հավանական հաճախորդներին (ներդրողներ/ձեռնարկություններ), ինչպես նաև ստանալ տեղեկատվություն տարածաշրջանում կայուն ֆինանսավորման ենթակառուցվածքների, հնարավորությունների և մարտահրավերների մասին:
Մի շարք պրեզենտացիաների, պանելային քննարկումների և աշխատանքային նիստերի անցկացման արդյունքում, ավելի քան 150 մասնակից ստացավ նորարարական ֆինանսավորման և բիզնես մոդելների մասին տեղեկատվություն, որոնցում հաշվի են առնվում բնապահպանական և սոցիալական ազդեցությունները: «Միջոցառումը ևս մեկ քայլ է` բնապահպանական ու սոցիալական ազդեցություն ունեցող նորարարական ֆինանսավորման և բիզնես մոդելների կիրառման միջոցով տարածաշրջանում կայուն ենթակառուցվածքների զարգացումը խթանելուն ուղղված», ասել է GEFF-ը Հայաստանում ծրագրի փոխկառավարիչ Անդրո Բուտխուզին:
Հաշվի առնելով միջոցառմանը մասնակից շահառուների արձագանքները՝ ապագայում ևս նախատեսվում է նման միջոցառումների կազմակերպում։
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին