enam

(English) Step-by-Step Guide “How to apply for technology financing”

Քայլ 1

Ընտրեք տեխնոլոգիան

Տեխնոլոգիաների ցանկից առցանց ընտրեք Ձեզ համար ընդունելի արդյունավետ տեխնոլոգիան կամ նյութը։

Արտադրողից ստացեք տեխնիկական բնութագիրը, որը հաստատում է դրա համապատասխանությունը արդյունավետության նվազագույն չափանիշներին, ինչպես նաև ստացեք տեղական շուկայում արտադրողի ներկայացուցչի կամ այլ գործընկերոջ կողմից տրամադրված նախնական հաշիվ-ապրանքագիրը:

Դիմեք

Լրացրեք հայտը (հասանելի նաև մասնակից ֆինանսական կազմակերպության կայքում) և ներկայացրեք ֆինանսավորող կազմակերպության մասնաճյուղ Քայլ 1-ում ստացված փաստաթղթերի հետ միասին։

Ֆինանսական համապատասխանության ստուգում

Ֆինանսավորող կազմակերպության մասնաճյուղը կգնահատի Ձեր վարկունակությունը, ապա կներկայացնի Ձեր հայտը՝ տեխնիկական արդյունավետության չափանիշներին համեմատելու համար։

Տեխնիկական համապատասխանության ստուգում

Կհամեմատվի Ձեր ընտրած սարքավորման կամ նյութի համապատասխանությունը Տեխնոլոգիաների ցանկի չափանիշների հետ։

Քայլ 2

Ֆինանսավորման համաձայնագիր

Առաջին քայլի հաջող ավարտից հետո, ֆինանսավորող մասնաճյուղը Ձեր ստորագրմանը կներկայացնի ֆինանսավորման պայմանագիրը։

Տրամադրում

Գումարը հասանելի կլինի պայմանագրի ստորագրումից հետո, հնարավորություն տալով կյանքի կոչել Ձեր արդյունավետ կանաչ ներդրումը։

Տեխնոլոգիայի ներդրում

Տեխնոլոգիաների ներդրման փուլում անհրաժեշտ է պահպանել ցանկացած գործարկման սերտիֆիկատ, երաշխիք կամ սպասարկման համաձայնագիր, ինչպես նաև գնմանը վերաբերող փաստաթղթերը, քանի որ դրանք պետք են գալու վերստուգման ժամանակ։

Քայլ 3

Վերստուգման հայտ

Երբ տեխնոլոգիան ներդրված է և գործում է նախատեսված ձևով, լրացրեք Վերստուգման հայտ և ներկայացրեք ֆինանսավորող մասնաճյուղ։

Վերստուգում

GEFF-ի թիմը կկազմակերպի վերստուգում, որպեսզի հաստատի տեխնոլոգիայի ներդրված լինելու և արդյունավետ գործելու փաստը (կարող է նաև անհրաժեշտ լինի փաստացի այցելություն և ստուգում)։

Պարգևավճար

Վերստուգման հաջող ավարտից հետո, ֆինանսավորող մասնաճյուղը կտրամադրի Ձեր ներդրման համար որոշված պարգևավճարը, որը սովորաբար տրամադրվում է մեկ ամսվա ընթացքում։ Այնուհետև, տեխնոլոգիայի ներդրման Ձեր նախադեպը կգրանցվի, որպես GEFF-ի հաջողված պատմություններից մեկը։