GEFF-ը Հայաստանում հարցազրույց է ունեցել R2E2 – Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն` պարոն Կարեն Ասատրյանի հետ, ով կիսվել է Հայաստանում վերականգնվող էներգիայի (ՎԷ) և 2022 թվականի հնարավոր զարգացումների վերաբերյալ իր տեսլականով:
1. Որո՞նք են Հայաստանում ՎԷ ոլորտում վերջին ձեռքբերումները:
Հայաստանն արագորեն մեծացնում է վերականգնվող էներգիայի արտադրության իր ծավալները: Հայաստանում առաջին լայնամասշտաբ արևային ծրագիրը կյանքի կոչվեց 2020 թվականի մարտին: 200 ՄՎտ հզորությամբ ներդրումային ծրագրի երկրորդ մասի մրցույթն անցկացվեց Հանրային Մասնավոր Համագործակցության (ՀՄՀ) միջոցով, իսկ 2021 թվականին ներգրավվել են միջազգային ներդրողներ: Կառավարությունը նախապատրաստում է նմանատիպ ծրագիր հողմային էներգիայի համար, զուգահեռաբար, խրախուսում մասնավոր ներդրումները փոքր արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայաններում (1-ից մինչև 5 ՄՎտ հզորությամբ, թեև տրամադրվել են նաև 200 ՄՎտ հզորությամբ կայանների լիցենզիաներ), մասնավոր տնային տնտեսությունների և ՓՄՁ-ների կողմից ցանցին միացված արևային կայանների գործարկման համար:
Ընդհանուր առմամբ, մինչև 2030 թվականը կառավարությունը նախատեսում է շահագործման հանձնել 1000 ՄՎտի հասնող՝ արևային, իսկ մինչև 2040 թվականը՝ 500 ՄՎտի հասնող քամու էներգիայի կայանների շահագործում՝ շնորհիվ ցանցի կիրառման լավագույն օրենսդրություններից մեկի ներդրման:
2. Որո՞նք են 2022 թվականին Հայաստանում ՎԷ ոլորտի զարգացման հիմնական մարտահրավերները, մասնավորապես արևային և այլ աղբյուրների հետ կապված:
Հիմնական մարտահրավերը էլեկտրական ցանցի կողմից վերականգնվող էներգիայի աղբյուրներից էներգիա ընդունելու հզորության հարցն է:
R2E2 հիմնադրամը, Հայաստանի կառավարության աջակցությամբ, ակտիվորեն աշխատում է վերականգնվող էներգիայի նախագծերի խթանման ուղղությամբ՝ հասնելու Հայաստանի էներգետիկայի ռազմավարական զարգացման ծրագրով 2020-2040 թվականների համար սահմանված նպատակին (հաստատված 2021 թվականի սկզբին): Ծրագիրը սահմանում է քամու և արևի կիրառման ընդլայնումը որպես կարևոր առաջնահերթություններ և ճանաչում է էներգիայի պահեստաորման հնարավոր դերը, եթե էներգիայի պահեստավորման շուկայում զարգացումները բարենպաստ լինեն: Մինչև 2040 թվականը ՎԷ-ի մասնաբաժինը կհասնի մինչև 60%՝ հետևյալ բաշխմամբ՝ արևային 15%, քամի 10%, և ՀԷԿեր 30%:
Էլեկտրական համակարգի ինտեգրումը հարևան երկրների հետ՝ կհանգեցնի էլեկտրացանցերի կողմից էներգիայի ընդունման հզորության ավելացման:
3. ՎԷ ոլորտի որքա՞ն աճ եք ակնկալում Հայաստանում 2022 թվականին, ո՞ր կանաչ տեխնոլոգիաները կնպաստեն այս աճին, և ո՞ր տեխնոլոգիաներին պետք է ուշադրություն դարձնեն ընկերություններն ու տեխնոլոգիաների մատակարարները:
2022 թվականին Հայաստանում ՎԷ ոլորտի մինչև 10% տոկոս աճ կարող ենք կանխատեսել: Ամենայն հավանականությամբ, արևային կայանները կկազմեն այդ աճի հիմնական մասը: Բացի արևայինից, աճին կարող է նպաստել նաև ՀԷԿ-երի արդիականացումը։ Կան նաև քամու էներգիայի նախադրյալներ, սակայն 2022 թվականին հողմային էներգիայի ոլորտում աճը հավանական չեմ համարում դեռևս: Մատակարարներն ու ընկերությունները պետք է հիմնականում կենտրոնանան բարձր արդյունավետությամբ արևային մարտկոցների և հիդրո տուրբինների վրա:
4. Որտե՞ղ եք տեսնում բիզնեսի զարգացման հնարավորությունները: Ո՞ր ոլորտները կամ ձեռնարկությունները կարող են նպաստել 2022 թվականին ՎԷ ոլորտի աճին:
Ակնհայտ են բիզնեսի զարգացման հնարավորություններ ESCO ընկերությունների համար, որոնք կարող են ապահովել ՎԷ լուծումների լայն շրջանակ թե՛ բիզնեսին և թե՛ հանրային հատվածներին:
Նոր տեխնոլոգիաները, ինչպիսիք են էներգիայի խելացի կառավարումը, էներգիայի կուտակման և ջրածնի տեխնոլոգիաները, ինչպես նաև ծրագրային ապահովումը, կարող են աջակցել բոլոր տեսակի ՎԷ տեխնոլոգիաներին, ինչը կարող է մեծ հնարավորություններ ընձեռել բիզնեսներին:
Լողացող արևային ՖՎ կայանները Հայաստանի համար հաջորդ իրական հնարավորությունն են՝ հաշվի առնելով R2E2 հիմնադրամի կողմից իրականացվող ընթացիկ պիլոտային ծրագիրը։
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին