GEFF-ին տված հարցազրույցում Էներգետիկայի հայկական գործակալության գլխավոր տնօրեն Լուիզա Վարդանյանը կիսվել է Հայաստանի նոր էներգետիկ իրականության և զարգացումների անհրաժեշտության մասին իր պատկերացումներով.
Ի՞նչ ձեռքբերումներ են գրանցվել Հայաստանի էներգետիկ ոլորտում 2021 թվականին։
Ի համեմատ 2020թ.-ի՝ 2021թ.-ին Հայաստանի էներգետիկ ոլորտն ավելի մեծ ձեռքբերումներ է ունեցել։
Քաղաքականության մշակման տեսակետից ՀՀ կառավարությունը հաստատել է մինչև 2040 թվականը Էներգետիկայի ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը, համաձայն որի էներգիայի արտադրության համար վերականգնվող աղբյուրների, հիմնականում արևային, մասնաբաժինը պետք է ավելացվի ամենաքիչը մինչև 15%-ով։ Բացի այդ մշակվել է Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության 2022-2030թթ ազգային ծրագիրը։ Կառավարությունը շարունակել է էներգետիկայի ոլորտի ազատականացման գործընթացը։ Շուկայի ազատականացման շրջանակներում փոփոխություններ են կատարվել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում, որը քաղաքականություն և կարգավորում է նախատեսում երկրի ողջ էներգետիկայի ոլորտի համար։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2022թ.:
Շահագործման և տեխնիկական տեսանկյունից մեծ ձեռքբերում էր Հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի արդիականացումը (անջատում 2021)՝ նպատակ ունենալով ապահովել կայանի հուսալիությունն ու անվտանգ շահագործումը և էներգետիկ համակարգի կայունությունը։ Մյուս ձեռքբերումը Երևանի նոր ՋԷԿ-ի (համակցված գոլորշու ցիկլ) շահագործումն է 250 ՄՎտ դիրքային հզորությամբ։
Ոլորտի վերջին ձեռքբերումն, որն արժե կարևորել, Հայաստանի կառավարության և վերականգնվող էներգիայի համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի՝ Մասդարի միջև կնքված պայմանագիրն է՝ 200 ՄՎտ դիրքային հզորությամբ արևային էլեկտրակայանի կառուցման համար:
Ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկվեն 2022թ. Գլազգոյում կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսին սահմանված նպատակներին հասնելու համար՝ հիմնական մարտահրավերներին դիմակայելու, համակարգված փոփոխություններ ու բարելավումներ իրականացնելու համար:
Փորձագետներն ասում են, որ Գլազգոյում COP 26-ն ավելի արդյունավետ էր կլիմայի փոփոխության դեմ պայքարի հետագա քայլերի շուրջ կոնսենսուսի հասնելու տեսանկյունից: Հարմարվողականությունը, մեղմացումը և ֆինանսավորումը երեք հիմնական գործոններն են, որոնք պետք է ամրապնդվեն և հավասարակշռվեն բոլոր կողմերի կողմից՝ կառավարություններ, մասնավոր և պետական հատվածներ, ՔՀԿ-ներ, տեղական համայնքներ և այլն:
Իմ պատկերացմամբ՝ նախ պետք է մշակվի ռազմավարություն այն մասին, թե ինչպես պետք է աշխատել միասին, որը միևնույն ժամանակ կտեղայնացնի բոլոր էլեմենտները, կամ էլ հարկավոր է վերանայել նախորդ ռազմավարությունը: Մեկ այլ կարևոր փաստաթուղթ պետք է նախանշի անցումը զուտ զրոյին, այնուհետև պետք է սահմանվեն մոնիթորինգի և հաշվետվողականության նորմերը, որոնք ընդունելի լինեն և հասանելի բոլոր երկրների համար: Ի վերջո, ֆինանսական ոլորտը պետք է պատրաստ լինի աջակցել կանաչ նախագծերի իրականացմանը. Ֆինանսավորել կանաչը կամ կանաչապատել ֆինանսավորումը – միաժամանակ երկուսը:
Տեղական առումով Հայաստանը Փարիզի համաձայնագրի հետ կապված ունի իր «Ազգային Մակարդակով Սահմանված Գործողություններ 2021-2030» ծրագիրը: Կառավարությունը հաստատել է Կլիմայի փոփոխությանը հարմարվողականության ազգային ծրագիրը և 2021-2025 թթ գործողությունների ծրագիրը։ Հայաստանը պետք է աշխատի տաքսոնոմիայի վրա և պետք է ակտիվորեն մասնակցի Միջազգային կոնսորցիումի հանդիպումներին, ինչպես նաև անհրաժեշտության և հնարավորության դեպքում ադապտացնի համապատասխան միջազգային կանոնակարգերը:
Ինչպե՞ս եք տեսնում գենդերային ազդեցությամբ ներդրումների դերը Հայաստանում:
Ինձ համար գենդերային թեմաները կարևոր են ոչ միայն այն պատճառով, որ ես կին եմ և առաջատար դիրք եմ զբաղեցնում ընկերությունում, այլ այն պատճառով, որ Հայաստանն ավանդաբար եղել է տղամարդկանց կողմից գերակշռող հասարակություն:
Ներդրումները նշանակում են բիզնես, ներդրումները նշանակում են մասնավոր հատվածի զարգացում, ինչպես նաև գործընկերության ստեղծում և պահպանում, որոշումների կայացում և այլն: Վերջին տասնամյակի ընթացքում բազմաթիվ նախագծեր են իրականացվել կանանց բիզնեսի վարման ու ֆինանսական կառավարման հմտությունները բարելավելու ուղղությամբ, զարգացնելով ֆինանսական պրոդուկները ավելի շատ հնարավորություններ են ստեղծվել գենդերային ներդրումների համար: Թեև շարժ կա, այդ ամենի բարդության պատճառով ավելի շատ ժամանակ է պահանջվում շոշափելի փոփոխությունների համար:
Իմ պատկերացմամբ՝ պետք է պարբերաբար և մանրակրկիտ հետազոտություններ իրականացվեն՝ հասկանալու համար Հայաստանում պահանջարկը, դաշտը և ազդեցությունը:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին