GEFF-ը Հայաստանում, ԱԿԲԱ Լիզինգը և ԱԿԲԱ Բանկը հրավիրում են շինարարության ոլորտում գործող բիզնեսներին, սարքավորումների մատակարարներին, ճարտարապետական և դիզայներական ընկերությունների ներկայացուցիչներին Կանաչ ներդրումներ շինարարական բիզնեսում առցանց միջոցառմանը, որը տեղի կունենա 2021թ. հուլիսի 22-ին Երևանի ժամանակով 11:00:
Միջոցառման նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը կանաչ՝ էներգաարդյունավետ և կլիմայի հարմարվողականության ոլորտներում ներդրումների վերաբերյալ, խթանել շինարարության ոլորտում կիրառվող բարձր արդյունավետության տեխնոլոգիաների ներդրումը, ներկայացնել առկա ֆինանսավորման գործիքներն ու սխեմաները:
Միջոցառումը կմեկնարկի ԱԿԲԱ Բանկի կայուն ֆինանսավորման ռազմավարության ներկայացմամբ, ինչին կհետևեն GEFF-ը Հայաստանում ծրագրի փորձագետների՝ շինարարության ոլորտին առնչվող կանաչ ներդրումների, տեխնոլոգիաների, նախագծերի օրինակների ներկայացումը: Միջոցառումը կամփոփվի հետաքրքրող հարցերի շուրջ ակտիվ քննարկմամբ, որի ընթացքում մասնակիցները կունենան հնարավորություն խոսնակներին ուղղելու իրենց հարցերը:
Միջոցառմանը մասնակցելու համար, խնդրում ենք գրանցվել այս հղումով: Ձեր մասնակցության ամրագրումը կհաստատվի պատասխան էլ. նամակով և միջոցառմանը առցանց միանալու մանրամասներով:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին