enam

Ռեստորանային բիզնեսի արձագանքն էլեկտրաէներգիայի աճող ծախսերին՝ անցում արևային էներգիային

Ներդրող
Որդի Էրիկ ՍՊԸ
Վայր
Կոտայք, Հայաստան
Ներդրում
Ֆոտովոլտային պանելներ
Investment Size
20,000 ԱՄՆ դոլար
Ֆինանսական արդյունքներ
Ետգնման ժամկետ՝ 7 տարի
Էներգախնայողություն
տարեկան 37 ՄՎտժ
Ածխաթթու գազի արտանետման կրճատում
16 տոննա/տարի
Ազդեցություն
Էներգիայի սպառման կրճատում, ժախսերի օպտիմիզացիա
Դոնոր կազմակերպություն
GCF, CIF

Էներգաարդյունավետ լուծումները ստեղծում են բիզնեսի ընդլայնման համար նոր հնարավորություններ

GEFF-ի ֆինանսական միջոցներից տրամադրվող լիզինգի օգնությամբ, “Որդի Էրիկ” ընկերությունը հնարավորություն է ունեցել արձագանքել էլեկտրաէներգիայի աճող ծախսերին, ստեղծել լրացուցիչ եկամուտ, ինչպես նաև նպաստել Կոտայքի մարզում էներգախնայողության խթանմանը:

Ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին, Չարենցավանում: Այն գործում է ռեստորանային ոլորտում և ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը: Ներկայումս, բիզնեսին պատկանում է 4 հարկանի ռեստորան, որտեղ հաճախորդները անցկացնում են տարբեր միջոցառումներ: Ռեստորանը իր հաճախորդներին է առաջարկում ավանդական հայկական և եվրոպական խոհանոցների ուտեստներ:

Ռեստորանը գնալով ավելի հայտնի է դառնում, ինչով և պայմանավորված է ընկերության ցանկությունը ընդլայնել իր գործունեությունը, ինչպես նաև բարելավել իր ծախսերի կառավարումը և նվազեցնել էներգիայի սպառումը: Դիտարկելով էներգիայի սպառումը կրճատելու մի շարք տարբերակներ, ընկերության սեփականատերն ընտրեց ժամանակակից ֆոտովոլտայիկ համակարգի տեղադրումը:

GEFF-ը Հայաստանում ծրագրի թիմը անցկացրեց հաճախորդի ներդրումային նախագծի և նախատեսվող ձեռքբերման էներգախնայողության գնահատում: Միևնույն ժամանակ, վերլուծեց ներդրման ֆինանսական և տեխնիկական պարամետրերը` համոզվելու համար, որ դրանք համապատասխանում են ֆինանսավորման պահանջներին:

20,000 ԱՄՆ դոլարի ներդրումը ընկերությանը հնարավորություն ընձեռեց տեղադրել 25 կՎտ հզորությամբ ֆոտովոլտայիկ պանելային համակարգ: Ծրագրի իրականացման արդյունքում, ընկերությունը կարողացավ կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը՝ տարեկան 37 ՄՎտժ: Ընդհանուր ներդրումային ծախսերը առաջացած էներգախնայողության շնորհիվ կփոխհատուցվեն 7 տարվա ընթացքում: Սա հնարավորություն կտա հաճախորդին ստեղծել լրացուցիչ եկամուտ, ինչպես նաև դրական առումով նպաստել ռեստորանային բիզնեսի պլանավորված ընդլայնմանը:

Հաճախորդի՝ արևային էներգիայի ներդրման ընտրությունը հանգեցրեց տարեկան 16 տոննա CO2 արտանետումների կրճատման: Բիզնեսը շահել է ոչ միայն էներգիայի ծախսերի կրճատման առումով, այլև կարողացել է մեղմացնել իր գործունեության բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

«Առաջին հայացքից, մեր ծրագիրը կարող է համեմատաբար փոքր թվալ, սակայն համոզված ենք, որ գտել ենք մեր ծախսերը նվազեցնելու, միևնույն ժամանակ, մեր եկամուտը ավելացնելու լավագույն ձևը: Սա համարում ենք առաջին քայլ, և անպայման կդիտարկենք այս լուծումը հետագա ընդլայնման ընթացքում», նշեց ընկերության տնօրենը:

Ծրագրի իրականացմանն աջակցել են Կանաչ Կլիմայի Հիմնադրամը (GCF) և Կլիմայի Ներդրումային Ֆոնդերը (CIF):