enam

Հրուշակեղենն ավելի համեղ է, երբ պատրաստվում է բարձր արդյունավետություն ունեցող ջեռոցում

Ներդրող
«Դարոյնք» ՍՊԸ
Վայր
Երևան, Հայաստան
Ներդրում
Պտտվող վառարան
Investment Size
97,200 ԱՄՆ դոլար
Ֆինանսական արդյունքներ
Հետգնման ժամկետ՝ 2 տարի
Էլեկտրաէներգիայի խնայողություն
Տարեկան 738 ՄՎտժ
Ածխաթթու գազի արտանետման կրճատում
Տարեկան 41 տոննա
Ազդեցություն
Ծախսերի արդյունավետության բարձրացում, բարձրորակ արտադրանք
Դոնոր կազմակերպություն
GCF, CIF

«Դարոյնք ՍՊԸ»-ն հրուշակեղեն արտադրող ընկերություն է, որը տեղական շուկայում առաջարկում է բարձրորակ արտադրանք։

Հիմնադրման 1998թ.-ից ի վեր, ընկերությունն արագ կողմնորոշվեց ապրանքների լայն տեսականի արտադրելու հարցում և ընդլայնեց իր մարզային ներկայությունը: Մի քանի տարվա ընթացքում ընկերության արտադրանքը գրավեց սպառողների  ուշադրությունը և մեծ տարածում գտավ: 2003թ. «Դարոյնք»-ն այն սակավաթիվ ընկերություններից էր, որն իր բարձրորակ արտադրանքների համար բարձր գնահատականի արժանացավ կառավարության կողմից, ինչպես նաև՝ Ժնևի Business Initiative Directions խորհրդի կողմից որակի միջազգային ոսկե աստղ մրցանակին:

2004թ. ընկերությունը տեղադրել էր չորս էլեկտրական վառարան՝ ալյուրի հիմքով հրուշակեղենի արտադրության համար։ 2021թ. այդ վառարաններն արդեն հնացել էին։ Այս անգամ «Դարոյնք» ընկերությունը որոշել է ձեռք բերել Իտալական միևնույն արտադրողի բարձր արդյունավետություն ունեցող պտտվող դարակաշարային վառարաններ՝ գազի այրիչով և օդի հարկադիր շրջանառությամբ ջերմափոխանակիչով: Վառարանների բազմաֆունկցիոնալությունն այն իդեալական է դարձնում փոքր և միջին չափերի խմորեղեն արտադրելու համար: Տաք օդը, համակցված պտտվող դարակի և գոլորշու հետ, ապահովում է ամբողջական թխման գործընթացը: Գոլորշին խմորեղենի վերին շերտը դարձնում է ավելի հարթ և ապահովում է սննդի կառուցվածքը։ Բաղադրիչների կառուցվածքն ու համադրությունը նվազագույնի են հասցնում ջերմության կորուստն ու օպտիմալացնում էներգիայի սպառումը: 97,200 ԱՄՆ դոլարի ներդրման արդյունքում, բիզնեսը կարողացել է զգալի բարելավել արտադրական գործընթացներն ու արտադրանքի որակը։ Ներդրման հետգնման ժամկետը 2 տարի է։ Այն կնպաստի տարեկան 41 տոննա CO2 արտանետումների կրճատման:

«Հեշտ է շարունակաբար ձգտել բարձր կատարողականության, երբ ընկերությանդ աշխատակիցները ուշադիր են դետալների հարցում, բաշխման ցանցը հաճախորդակենտրոն է, իսկ կառավարման թիմը ձգտում է նորարարության: Մեր կարծիքով, նոր վառարանները հավելյալ արժեք են ստեղծում և մեզ դարձնում էլ ավելի արդյունավետ»,- ասել է տնօրեն պարոն Աֆրիկյանը:

Ծրագրի իրականացմանն աջակցել են Կանաչ Կլիմայի Հիմնադրամը (GCF) և Կլիմայի Ներդրումային Ֆոնդերը (CIF):