enam

ՖՎ վահանակների արտադրության ընդլայնում՝ Հայաստանում կայուն աճ ապահովելու համար

Ներդրող
Լա Սոլար ՍՊԸ
Վայր
Երևան, Հայաստան
Ներդրում
450 Վտ հզորությամբ ՖՎ վահանակների արտադրության նյութեր
Investment Size
1,152,900 ԱՄՆ դոլար
Ֆինանսական արդյունքներ
Հետգնամ ժամկետ՝ 6 տարի, 4 ամիս
Էլեկտրաէներգիայի խնայողություն
Տարեկան 7,503 ՄՎտժ
Ածխաթթու գազի արտանետման կրճատում
Տարեկան 2,543 տոննա
Ազդեցություն
Արտադրական ծավալների ավելացում
Դոնոր կազմակերպություն
GCF, CIF

Արևային ՖՎ վահանակների արտադրության ընդլայնում՝ 5.4 ՄՎտ, և տարեկան 2,543 տոննա ածխաթթու գազի արտանետումների կրճատում

2019-ին Երևանում հիմնադրվեց Լա Սոլար ՍՊԸ-ն, որը ձեռնամուխ եղավ արևային բարձրորակ ՖՎ վահանակների արտադրությանը՝ դարձնելով այն իր գործունեության հիմնական ուղղվածությունը։ Գործարանը, որն աշխատում է տարեկան 350 ՄՎտ արտադրական հզորությամբ՝ արտադրում է 340 Վտ-ից մինչև 550 Վտ հզորությամբ ՖՎ վահանակներ։ Յուրաքանչյուր արտադրված հասարակ վահանակ հանդիսանում է սերտիֆիկացված «գլուխգործոց», որը համապատասխանում է որակի ամենաժամանակակից չափանիշներին, ապահովում է հուսալիություն և բարձր արդյունավետություն:

Ընկերության կողմից իրականացված մանրակրկիտ փորձարկումները երաշխավորել են, որ  այդ վահանակներն արտահանվեն ավելի քան 40  երկիր՝ ԱՄՆ-ից մինչև ԵՄ և ԱՊՀ երկրներ:

Իր արտադրական հնարավորություններն ավելի ընդլայնելու համար Լա Սոլար ՍՊԸ-ն ներկայումս գտնվում է նոր գործարանի կառուցման գործընթացում, որը կզբաղվի միայն ՖՎ վահանակների ալյումինե շրջանակների արտադրությամբ։ Բացի այդ, ընկերությունը հավակնոտ ծրագրեր ունի գալիք տարում ներդնել նորարարական «Արևային տանիք» մոդուլների արտադրություն:

Որպես իրենց ընդլայնման ծրագրերի մաս, Լա Սոլար ՍՊԸ-ն ձեռք բերեց շրջանառու միջոցներ՝ գնելով 12,000 հատ 450 Վտ հզորությամբ ՖՎ վահանակների արտադրության նյութեր՝ GEFF-ի հայաստանյան գործընկեր ֆինանսական կառույցներից մեկի ֆինանսավորման միջոցով: Այս ռազմավարական քայլը նրանց հնարավորություն կտա արտադրել 5,4 ՄՎտ ընդհանուր հզորությամբ ՖՎ վահանակներ:

Այս ներդրման արդյունքը գնահատելու նպատակով պոտենցիալ վերջնական օգտագործողների համար իրականացվել է բնապահպանական և ֆինանսական օգուտների գնահատում։ Ելնելով Հայաստանում GEFF-ի կողմից ֆինանսավորված կայանների, ինչպես նաև նմանատիպ ներդրումների վիճակագրությունից՝ սեփական օգտագործման ՖՎ կայանների տեղադրման արդյունքում ձեռք բերված միջին էներգախնայողությունը կազմում է մոտավորապես 63%: Այս տվյալների համաձայն ընկերության ներդրումները ՖՎ վահանակներում կհանգեցնեն տարեկան 2,543 տոննա ածխաթթու գազի արտանետումների կրճատմանը։ Ավելին, օգտագործողները  կունենան էլեկտրաէներգիայի զգալի խնայողություններ, որոնք կկազմեն տարեկան 7,500 ՄՎտժ, ինչը նշանակում է տարեկան ավելի քան 900,000 ԱՄՆ դոլար խնայողություն:

Լա Սոլար ՍՊԸ-ի նմանատիպ գործունեությունը տալիս է ոչ միայն ֆինանսական օգուտներ, այլ նաև ապահովում է  նորարարության ներդրում և կայուն զարգացում ապագայում։

Ծրագրի իրականացմանն աջակցել են Կանաչ Կլիմայի Հիմնադրամը (GCF) և Կլիմայի Ներդրումային Ֆոնդերը (CIF):