enam

Բեռնափոխադրող ընկերությունը կանաչ ներդրումների շնորհիվ ստեղծում է երկարաժամկետ արժեք

Ներդրող
«Ապավեն Տերմինալ» ՓԲԸ
Վայր
Երևան, Հայաստան
Ներդրում
Բեռնիչ
Investment Size
124,000 ԱՄՆ դոլար
Ֆինանսական արդյունքներ
Հետգնման ժամկետ՝ 6 տարի
Էներգախնայողություն
տարեկան 239 ՄՎտժ
Ածխաթթու գազի արտանետման կրճատում
տարեկան 66 տոննա
Ազդեցություն
Բարձր կատարողունակություն, ծախսարդյունավետության աճ
Դոնոր կազմակերպություն
ԵՄ, Ավստրիայի Դաշնային ֆինանսների նախարարություն

Բարձրորակ եվրոպական սարքավորումների միջոցով պահեստավորման գործառույթը շահում է բազմակի

Նորանկախ Հայաստանում հիմնված և առաջատար բեռնափոխադրող ընկերություններից մեկը հանդիսացող ներդրումներ է կատարել բարձր արդյունավետության բեռնիչներ ձեռբերելու համար՝ գործընթացներն առավել արդյունավետ և ծախսարդյունավետ դարձնելու նպատակով:

Ապավենը հիմնադրվել է 1993թ.-ին՝ մարդասիրական օգնության բեռների առաքումը դեպի Հայաստան կազմակերպելու համար, այնուհետ, դարձել է առևտրային բիզնես և համարվում է երկրի ամենաճանաչված ընկերություններից մեկը: Ընկերությունը որոշեց ներդրումներ կատարել եվրոպական ամենահայտնի արտադրողներից երկու նոր բեռնիչներ ձեռք բերելու համար` կատարողականության մակարդակը բարձր պահելու, ինչպես նաև շահագործման ծախսերը կրճատելու նպատակով:

GEFF-ի լոկալ թիմը վերլուծեց ծրագիրը, գնահատեց էներգախնայողության ներուժը, ինչպես նաև ֆինանսական և տեխնիկական պարամետրերն ու ռիսկերը: 124,000 ԱՄՆ դոլարի ներդրումը թույլ տվեց ընկերությանը կրճատել դիզելային վառելիքի սպառումը տարեկան 239,000 ՄՎտժ-ով, ինչի արդյունքում ընկերությունը տարեկան կգրանցի 22.630 ԱՄՆ դոլարի խնայողություն: Սա նշանակում է, որ այդ խնայողության շնորվին ընկերությունը 6 տարվա ընթացքում կկարողանա մարել ներդրման ծախսերը, և կշարունակի լրացուցիչ եկամուտ ստանալ հետագա տարիների ընթացքում: Նոր սարքավորման ներդրման արդյունքում տարեկան 66 տոննայով կնվազեն CO2 արտանետումները՝ նպաստելով շրջակա միջավայրի վրա բեռնափոխադրման գործունեության բացասական ազդեցության նվազեցմանը:

«Այսպիսի ներդրումները հնարավորություն են տալիս կենտրոնանալու հաճախորդների կարիքների վրա՝ գործընթացների վրա կենտրոնանալու փոխարեն․ օպերացիոն օպտիմիզացիան մեր գործունեությունը դարձնում է երկարաժամկետում առավել արդյունավետ», կարծում է գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը:

Ծրագրի իրականացմանն աջակցել են ԵՄ-ն ու Ավստրիայի Ֆինանսների նախարարությունը: