enam

Բերքահավաքի արդյունավետություն. Գինեգործի ուղին

Ներդրող
«Վեդի Ալկո» ՓԲԸ
Վայր
գ. Գինեվետ, Արարատի մարզ
Ներդրում
Խաղողի ընդունման և վերամշակման սարքավորումներ
Investment Size
547,187 ԱՄՆ դոլար
Էլեկտրաէներգիայի խնայողություն
Տարեկան 80 ՄՎտժ
Ածխաթթու գազի արտանետման կրճատում
Տարեկան 20 տոննա
Ազդեցություն
Բարձր որակի արտադրություն, ծախսերի արդյունավետության բարձրացում
Դոնոր կազմակերպություն
GCF, CIF

Հաջողության ապահովում՝ ներդնելով էներգաարդյունավետ գինեգործություն Վեդի Ալկո ընկերությունում

2002թ. Ավետիսյանների ընտանիքը հիմնել է գինու արտադրության «Կատարո» ընկերությունը, որը 2010թ.-ին հանրությանը ներկայացավ Խնդողնի (Սիրենի) խաղողի տեսակից պատրաստված գինիով։ Խաղողի այս տեսակը համարվում է Հադրութի շրջանում տեղական գինու արտադրության համար նախատեսված խաղողի շատ հազվագյուտ տեսակ: Յուրաքանչյուր տարի գինեգործը արտադրում և արտասահման է արտահանում մոտ 60,000 շիշ գինի:

Արարատյան դաշտավայրում արտադրություն ծավալելու նպատակով գինեգործը որոշել է ներդրում կատարել և ձեռք բերել Իտալիայում արտադրվող շշալցման էներգաարդյունավետ սարքավորումներ:

Գործընկեր ֆինանսական կազմակերպության ջանքերի շնորհիվ, ֆինանսավորումը հասանելի դարձավ ընկերությանը GEFF ծրագրի միջոցով` «ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» պետական սուբսիդավորման ծրագրի հետ համատեղ:

Մոտ ապագայում ընկերությունը կշահագործի բարձր արդյունավետությամբ եվրոպական տեխնոլոգիաներն ու կշարունակի իր նրբաճաշակ ու յուրօրինակ գինիների արտադրությունը՝ միևնույն ժամանակ, ի համեմատություն շուկայական միջինացված տվյալների, նվազեցնելով էներգիայի ծախսերը 41%-ով, ինչպես նաև նպաստելով ածխաթթու գազի արտանետումների կրճատմանը տարեկան 3 տոննայով։

«Առանց GEFF-ի ֆինանսավորման, պետական սուբսիդավորման ծրագրի և մեր բանկի պրոֆեսիոնալ աջակցության, անչափ դժվար կլիներ, եթե ոչ՝ անհնարին, Հայաստանում հիմնել նոր գործարան: Մեր մատակարարի աջակցությամբ, մենք հույս ունենք, որ կվերսկսենք սարքավորումների տեղադրումն առանց ուշացման և, արդեն իսկ այս տարի,  կսկսենք արտադրությունը», – հայտնում է ընկերության հիմնադիր պարոն Գրիգորի Ավետիսյանը:

Ծրագրի իրականացմանն աջակցել են Կանաչ Կլիմայի Հիմնադրամը (GCF) և Կլիմայի Ներդրումային Հիմնադրամները (CIF):