enam

Շոկոլադի ավելի մեծ տեսականի՝ ավելի քիչ էներգիայով

Ներդրող
Նաիրի լենդ ՍՊԸ
Վայր
Արագածոտնի մարզ, Հայաստան
Ներդրում
Շոկոլադի արտադրության հոսքագիծ
Investment Size
108,350 ԱՄՆ դոլար
Էներգախնայողություն
Տարեկան 8.3 ՄՎտժ
Ածխաթթու գազի արտանետման կրճատում
Տարեկան 2 տոննա
Ազդեցություն
Արտադրանքի տեսականու ընդլայնում
Դոնոր կազմակերպություն
GCF, CIF

Էներգաարդյունավետ տեխնոլոգիաներն օգնում են բիզնեսին զարգացնել և արդիականացնել արտադրությունը

2018 թվականին Արագածոտնի մարզում  հիմնադրված  «Նաիրի լանդ» ՍՊԸ-ն արտադրում է ավելի քան 15 տեսակի պաղպաղակ, ինչպես նաև շոկոլադե դրաժե և շոկոլադե մածուկ։ Ընկերության հիմնական նպատակը միշտ եղել է շուկա ներմուծել նոր ապրանքատեսակներ՝ միաժամանակ աշխատելով հնարավորինս էներգաարդյունավետ։ Իր գործունեության սկզբից ընկերությունը գրեթե ամբողջությամբ անցել է արդիականացված սարքավորումների, ինչը զգալիորեն նվազեցրել է էներգիայի սպառումը։

Քանի որ պաղպաղակի արտադրության մեջ օգտագործվում են շոկոլադ և կակաոյի ջնարակ, ընկերությունը գործարկել է ներկրվող կակաոյի փոշու վրա հիմնված շոկոլադի սեփական արտադրությունը՝ դրանով իսկ փոխհատուցելով պաղպաղակի վաճառքի սեզոնայնությունը:. Ունենալով որակյալ շոկոլադի արտադրության բավարար հիմք՝ ընկերությունը որոշել է արդիականացնել առկա սարքավորումները, որպեսզի կարողանան արտադրել նաև շոկոլադե կոնֆետներ և սալիկներ։ Դրա համար ընկերությունը  Կանաչ տեխնոլոգիաների ցանկի՝ ՎԶԵԲ-ի առցանց կատալոգի միջոցով գտավ և ձեռք բերեց շոկոլադների ու սալիկների արտադրության բարձր արտադրողականություն ապահովող հոսքագիծ։

Նոր սարքավորումն ունի ավելի ցածր տեսակարար էներգիայի սպառում՝ պայմանավորված մի շարք տեխնիկական լուծումներով.

  • Մեկուսացված շոկոլադի բաքը և կարգավորիչի կողմից կառավարվող ջեռուցումն ու խառնումը օպտիմալ ջեռուցման ժամանակի և ջերմության նվազագույն կորուստ ունենալու համար;
  • կաղապարման մեքենա, որը լցնում է կաղապարը շոկոլադով և միջուկով ընդամենը մեկ գործողությամբ;
  • հովացման թունել՝ ներկառուցված սառեցման և խոնավության կառավարման սարքով և գոտու արագության հսկողությամբ:

108,350 ԱՄՆ դոլարի ներդրումը հանգեցրել է տարեկան մինչև 8,3 ՄՎտժ էներգիայի խնայողության և 2 տոննա ածխաթթու գազի արտանետումների կրճատման։

«Բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիաների մեջ ներդրումներն օգնել են մեզ ապահովել որակ՝ պահպանելով արտադրության ժամանակակից չափանիշները: GEFF-ը Հայաստանում վարկային գծի նման Ֆինանսական ռեսուրսները, կարևոր գործիք են ցանկացած բիզնեսի համար մրցակցությունից առաջ լինելու և տարիների ընթացքում աճելու համար»,- նշել է ընկերության ներկայացուցիչը։

Ծրագրի իրականացմանն աջակցել են Կանաչ Կլիմայի Հիմնադրամը (GCF) և Կլիմայի Ներդրումային Ֆոնդերը (CIF):