enam

Ճանապարհաշինության ոլորտի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա նվազեցվում է վերականգնվող էներգիայի շնորհիվ

Ներդրող
«Արարատ-ճանշին» ՍՊԸ
Վայր
Արարատի մարզ, Հայաստան
Ներդրում
Արևային ֆոտովոլտային կայան
Investment Size
697,000 ԱՄՆ դոլար
Ֆինանսական արդյունքներ
Հետգնման ժամկետ՝ 6 տարի
Էլեկտրաէներգիայի խնայողություն
տարեկան 1,604 ՄՎտժ
Ածխաթթու գազի արտանետման կրճատում
տարեկան 701 տոննա
Ազդեցություն
Ծախսերի արդյունավետության բարձրացում
Դոնոր կազմակերպություն
GCF, CIF

Վաղվա ճանապարհները կառուցվում են այսօրվա կանաչ տեխնելոգիաներով

«Արարատ-ճանշին» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1999թ․ և զբաղվում է ճանապարհային շինարարությամբ, ասֆալտբետոնի և բազալտի փոշու արտադրությամբ:

2020թ․ սկզբին, կազմակերպությունը որոշեց ներդրում կատարել՝ էլեկտրաէներգիայի հիմնական կարիքները արևային էներգիայի միջոցով բավարարելու նպատակով: Կազմակերպությունը դիմեց կանաչ վարկի համար, որի շրջանակներում GEFF-ի թիմը անցկացրեց նախագծի անվճար տեխնիկական գնահատում:

Արտադրական 2 տեղայնքում` Կոտայքում և Արարատում տեղակայված 615 կՎտ հզորությամբ արևային էներգիայի արտադրության կայանների կառուցմամբ, ընկերությունը կկարողանա գրանցել տարեկան 1,604 ՄՎտ էներգիայի արտադրություն, ապահովելով իր էլեկտրաէներգիայի իր կարիքների 93%-ը, հետգնել ներդրումը 6 տարի ժամկետում, տարեկան կրճատել 701 տոննա ածխաթթու գազի արտանետում և հետագա տարիների համար ավելացնել շահույթը:

«1,230կՎտ հզորությամբ վերականգնվող էներգիայի ենթակառուցվածքը փոխում է մեր մոտեցումները բիզնեսում. ներդրումը մեզ վստահություն է բերում մասնակցելու հանրային մրցույթներում, համոզված լինելով, որ մենք կկառուցենք բարձր որակի ճանապարհներ` ռիսկի չենթարկելով մեր բիզնես արդյունքներն ու համբավը, քանի որ ծախսերն այժմ ավելի կառավարելի են մեզ համար», ասում է ընկերության տնօրեն` պրն. Ստեփան Վարդանյանը:

Այս նախագիծը ևս փաստում, թե ինչպես կարող է էներգաարդյունավետ ներդրումը նպաստել բիզնեսներին՝ երկարաժամկետ հեռանկարում գրանցել առաջընթաց, միևնույն ժամանակ բարելավել իրենց գործունեության բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Ծրագրի իրականացմանն աջակցել են Կանաչ Կլիմայի Հիմնադրամը (GCF) և Կլիմայի Ներդրումային Ֆոնդերը (CIF):