enam

Արևի էներգիան ի սպաս մարզային առևտրի զարգացման

Ներդրող
Աշխեն Անտոնյան ԱՁ
Վայր
Կոտայք, Հայաստան
Ներդրում
Ֆոտովոլտաիկ պանելներ
Investment Size
11,700 ԱՄՆ դոլար
Ֆինանսական արդյունքներ
Ետգնման ժամկետ՝ 7 տարի
Էներգախնայողություն
տարեկան 23.9 ՄՎտժ
Ածխաթթու գազի արտանետման կրճատում
10.5 տոննա/տարի
Ազդեցություն
Էներգիայի սպառման կրճատում, ժախսերի օպտիմիզացիա
Դոնոր կազմակերպություն
ԵՄ, Ավստրիայի դաշնային ֆինանսների նախարարություն

Մանրածախ առևտրի կենտրոնը նվազեցնում է էներգիայի իր ծախսերը արևային էներգիայի միջոցով

Չարենցավանում (20,500 բնակիչ) տեղակայված Աշխեն Անտոնյան ԱՁ-ն գործում է 2014թ․-ից։ Տնտեսական ապրանքներ և հագուստ վաճառող այս մանրածախ առևտրի կենտրոնի սեփականատերը որոշել է օգուտով օգտագործել իր տանիքը՝  գեներացնելով էներգիա զովացման և ջեռուցման կարիքները հոգալու համար։

ԱՄՆ 11,700 դոլար արժողությամբ ներդրումը թույլ տվեց ԱՁ-ին տեղադրել 16,32կՎ թողունակությամբ արևային էներգայի համակարգ, որպես էներգիայի սնուցման սեփական աղբյուր և ընդհանուր ծախսերի նվազեցման միջոց։ Ծառայություն մատուցող թիմն իրականացրեց ներդրումային նախագծի վերլուծությունը, գնահատեց էներգախնայողության պոտենցիալ օգուտները և ֆինանսատեխնիկական պարամետրերը: Սա նշանակում է, որ ներդրումը հետ կգնվի 7 տարում և կշարունակի ընկերության համար եկամուտ գեներացնել հետագա տարիներին։

Ներդրումը թույլ է տալիս տարեկան բացառել 10․5 տոննա ածխաթթու գազի արտանետում։ Այսպիսով, ընկերությունը ոչ միայն օգտվում է էներգիայի ծախսերի նվազեցումից, այլև՝ նվազեցնում մարդկային գործունեության բացասական ազդեցությունը կլիմայի վրա։

«Այս ներդրումով, մենք հույս ունենք ամբողջությամբ բավարարել մեր բիզնեսի էներգետիկ կարիքները։ Միևնույն ժամանակ ուզում ենք մեր համաքաղաքացիների ու հատկապես այլ բիզնեսների համար տեսանելի դարձնել նոր տեխնոլոգիաների միջոցով եկամտի նոր աղբյուրների ստեղծման հնարավորությունն», հույս է հայտնում տիկին Անտոնյանը։

Կանաչ ներդրումների միջոցով, ՎԶԵԲ-ը նպաստում է մասնավոր սեկտորում կայուն էներգաարդյունավետությամբ նախագծերի ֆինանսավորմանն ու կյանքի կոչմանը: Պետական, մասնավոր և բնակարանային ոլորտների համատեղ ջանքերի շնորհիվ կարելի է հասնել էներգասպառման ծավալների կրճատմանն ու նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը:

Ծրագրի իրականացմանն աջակցել են Եվրոպական Միությունը և Ավստրիայի դաշնային ֆինանսների նախարարությունը: