Ահա ընդհանուր ուղեցույց, թե ինչպես ճիշտ օգտագործել էներգաարդյունավետության բարելավման հնարավորությունները ձեր բիզնեսում, կիրառել կանաչ գործելաոճ և ընդհանուր առմամբ նվազեցնել ծախսերը: Նախքան էներգետիկ աուդիտի ստուգաթերթին անդրադառնալը, այս ուղեցույցը կարող է նաև օգտակար լինել ձեզ՝ պլանավորելու ձեր ռազմավարությունն ու ռեսուրսները:
Դուք կարող եք օգտագործել նաև այլ հնարավորություններ, ինչպիսիք են՝ ոլորտի չափորոշիչների և ելակետային տվյալների հետազոտությունը, ձեր ոլորտի համար լավագույն հասանելի տեխնոլոգիաների բացահայտումը, տեխնիկական գնահատման իրականացումը և էներգաարդյունավետությանն ուղղված ջանքերի արդյունքների մշտադիտարկումն ու գնահատումը։
ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՈՒԴԻՏԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹ
Ինչպես նշված է վերևում, առաջին քայլը ներկա իրավիճակի վերլուծությունն է և էներգաարդյունավետության աուդիտի անցկացումը: Թեև աուդիտի պահանջները, կախված բիզնեսի բնույթից, կարող են տարբեր լինել, ձեզ ենք ներկայացնում պարզեցված ընդհանուր ստուգաթերթը, որը կարող է օգնել ձեզ իրականացնել էներգետիկ աուդիտ և բացահայտել բարելավման հնարավոր ուղղությունները.
Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս ստուգաթերթը տալիս է էներգետիկ աուդիտի ընթացքում գնահատման ենթակա ուղղությունների ընդհանուր բնութագիրը: Կարևոր է ավելի խորն ուսումնասիրել յուրաքանչյուր ուղղությունը և «հարմարեցնել» աուդիտը՝ ձեր բիզնեսի կարիքներին և առանձնահատկություններին: