Տեղական հեռուստատությանը տրված հարցազրույցի ժամանակ, GEFF ծրագրի տեխնիկական հարցերով խորհրդական, ինժեներ Վարդան Խաչատրյանը ներկայացրել է էներգախնայող շենքերի հիմնական մոտեցումները: Շենքերի ջերմային կորուստների հիմնական պատճառներից բացի, նա նաև կիսվել է Հայաստանում բնակարանների էներգախնայողության ներուժի վերաբերյալ իր փորձով և անդրադարձ կատարել այդ փորձի ընթացքում ձեռք բերված կարևոր դասերին, ինչի շնորհիվ հնարավոր է լինում առավել արդյունավետ իրականացնել շենքի համապատասխան բարելավումները: Բացի այդ, էներգախնայող պատուհաններ արտադրող տեղական ընկերության հետ միասին, GEFF-ի փորձագետը հեռուստադիտողին տեղեկացրել է այդ ոլորտի նոր միտումների և զարգացումների, նպատակային ներդրման հնարավորությունների, համապատասխան ներդրումային ծախսերի և ետգնման ժամկետների մասին, ինչպես նաև առաջարկել է գործնական լուծումներ և խորհուրդներ բնակարաններում էներգիա խնայելու վերաբերյալ:
Մանրամասն տեղեկության համար դիտեք ամբողջական տեսանյութը:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին