ՎԶԵԲ-ի Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրը (GEFF) սիրով հրավիրում է Ձեզ այս տեղեկատվական միջոցառմանը, որը տեղի կունենա մարտի 15-ին, ժամը 11:00-ին, Դաբլթրի Բայ Հիլթն (Double Tree by Hilton) հյուրանոցի 3-րդ հարկում գտնվող <<Միլանո>> կոնֆերանս դահլիճում։ Միջոցառումը կազմակերպվում է ՎԶԵԲ-ի GEFF-ը Հայաստանում ծրագրի և R2E2 հիմնադրամի հետ համատեղ։
Շրջանաձև տնտեսությունը տնտեսական համակարգ է, որի նպատակն է հնարավորինս երկար պահել արտադրանքը և ռեսուրսները շահագործման մեջ։ Այն հիմնված է թափոններից և աղտոտվածությունից ազատվելու, ինչպես նաև բնական համակարգերի վերականգնմանը նպաստելու սկզբունքների վրա։
Միջոցառման նպատակն է տրամադրել գործնական տեղեկատվություն շրջանաձև տնտեսության և համախատասխան տեխնոլոգիաների վերաբերյալ, որոնք թույլ են տալիս բիզնեսին նվազագույնի հասցնել թափոնները և օպտիմալացնել ռեսուրսների և նյութերի օգտագործումը, դրանք հնարավորինս երկար պահելով շահագործման մեջ՝ կրկնակի օգտագործման և վերամշակման միջոցով: Շրջանաձև տնտեսության տեխնոլոգիաներում ներդրումները կարող են հանգեցնել ծախսերի խնայողության, մրցունակության բարձրացման և շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման:
Միջոցառմանը կմասնակցեն տարբեր տեսակի արտադրությամբ, թափոնների վերամշակմամբ և օգտագործմամբ զբաղվող ընկերությունների, ֆինանսական կառույցների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:
Երկու ժամ տևողությամբ միջոցառումը կավարտվի հարց ու պատասխանի փուլով, հյուրասիրությամբ, ինչպես նաև կլինեն կապեր հաստատելու և շփման հնարավորություններ։
Հիմնական քննարկվող թեմաներ են՝
Եթե ցանկանում եք մասնակցել, խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով մինչև Մարտի 14-ը, ժամը 18։00։ Խնդրում ենք հաշվի առնել, որ այս միջոցառման համար նախնական գրանցումը պարտադիր է։