ՎԶԵԲ-ը Հայաստանին տրամադրել է 8 մլն եվրո վարկ ԵՄ կանոնակարգերին համապատասխանող Երևանում կոշտ թափոնների աղբավայրի ստեղծումը ֆինանսավորելու համար: Վարկը համաֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկից (EIB) 8 մլն եվրո վարկային գծով և Եվրամիության հարևանության ներդրումային հիմնադրամի (NIF) 8 մլն եվրո կապիտալ դրամաշնորհով:
Այն Հայաստանում երկրորդ աղբավայրի նախագիծն է, 2014 թ. ստորագրված Կոտայքի աղբավայրից նախագծից հետո: Նոր աղբավայրը կհամապատասխանի միջազգային չափանիշներին և կգործի որպես կայուն կոմերցիոն միավոր` թափոնների ժամանակակից կառավարման համակարգերով` ընդգրկելով քաղաքային կոշտ թափոնների հավաքումն ու հեռացումը: Երևան քաղաքի ծայրամասում տեղակայված այս վայրը, Հայաստանի մայրաքաղաքի 1.1 միլիոն բնակիչների համար կապահովի բազում բնապահպանական և սոցիալական օգուտներ: Ակնկալվում է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը թափոնների կառավարման կարևորության մասին:
ՎԶԵԲ-ի Երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեվիսն ասել է. «Մենք ոգևորված ենք տեսնել Հայաստանում կոշտ աղբահանման մեկ այլ ծրագիր, որը մեծ օգուտ կբերի Երևանի բնակիչներին և երկրի շրջակա միջավայրին: Թափոնների ծառայությունների առավելությունների մասին հանրային իրազեկվածությունը ծրագրի անբաժան մասն է, և մենք կշարունակենք աշխատել ավելի լավ և առողջ միջավայրում: Մենք շատ ակտիվ ու արդյունավետ հարաբերություններ ունենք Երևանի իշխանությունների հետ, և համատեղ աշխատանքներ ենք իրականացնում բազմաթիվ ոլորտներում` գրանցելով արդյունքներ ժողովրդի և երկրի համար»:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին