ՎԶԵԲ-ի գործունեության երկրներում ավելի կանաչ տնտեսություն զարգացնելու շարունակական աջակցությամբ, Տայպեյի գրասենյակը 2022 թվականի փետրվարի 24-ին հյուրընկալեց «Արագացնելով շրջանաձև տնտեսությունը» վեբինարը: Միջոցառման հիմնական նպատակն էր ձեռնարկությունների իրազեկվածության բարձրացումն այն գործողությունների մասով, որ իրենք կարող են իրականացնել՝ դեպի շրջանաձև տնտեսությունն (ՇՏ) անցումը արագացնելու նպատակով: Ի տարբերություն գծային տնտեսության, շրջանաձև տնտեսությունն ուղղված է ապրանքների և նյութերի վերաշրջանառությանը` թափոնները և աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով:
«Քանի որ ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումների կեսը ստացվում է ռեսուրսների արդյունահանման և վերամշակման արդյունքում, շրջանաձև տնտեսության ընդլայնումը վճռորոշ ներդրում կունենա մինչև 2050 թվականը կլիմայական չեզոքության հասնելու գործում», – ասվել է ՎԶԵԲ-ի փոխտնօրեն Քսենիա Բրոքմանի բացման խոսքում: Իրոք, շրջանաձև տնտեսության սկզբունքները դրդում են մարդկանց և ձեռնարկություններին գնահատել բնական ռեսուրսները, նախագծել ապրանքներ՝ նկատի ունենալով վերամշակման ու կրկնակի օգտագործման հնարավորությունը, ինչպես նաև գտնել ուղիներ՝ անկանխատեսելի միջավայրում ավելի ճկուն և հասանելի դարձնելու համար:
Միջոցառմանը ցուցադրվեցին ՇՏ մի քանի նորարար լուծումներ: Miniwiz Co-ն վերամշակում է պլաստմասսա և մանրաթելեր և դրանք վերածում շինանյութերի, պաստառների, աթոռների, տարբեր տեքստիլ նյութերի, անլար լիցքավորիչների և այլնի: Ընկերության մարտահրավերն այս պահին սպառողների և արտադրողների փորձի բացակայությունն է, ինչը կարևոր է շուկայի և բարձրորակ արտադրանքի ստեղծման գործում:
Enrestec Inc-ն անվադողերը վերափոխում է տարբեր ապրանքների, ինչպիսիք են լողի համազգեստները, թանաքամանները և սպորտային գույքը: Ինչպես ընդգծեց պարոն Յուանը, վերամշակման շուկան «նվաճելն» այնքան դժվար չէ, որքան լավ արտադրանք ստեղծելը: Չնայած իր ընկերության 17 տարվա գործունեությանը, այն դեռ աշխատում է հաճախորդներին մատակարարվող վերջնական արտադրանքի բարելավման վրա, այդպիսով նաև նպաստելով իր ընկերության բուն արտանետումների շուրջ 72%-ից խուսափելուն:
Թափոնների կառավարման ևս մեկ լուծում ներկայացվել է KiSmart կորպորացիայի կողմից: Ընկերությունը թափոնները վերածում է օրգանական պարարտանյութի, ինչը թույլ է տալիս նվազեցնել քիմիական պարարտանյութերի օգտագործումը, հողային հիվանդությունները, հողերում ածխածնի կրճատմանն ու էներգիայի օգտագործմանը:
30 երկրներից ավելի քան 150 մասնակիցներ, այդ թվում՝ 9 մասնակիցներ Հայաստանից, հնարավորություն ունեցան մասնակցելու միջոցառմանը և ականատես լինել ընկերությունների կողմից կիրառվող շրջանաձև ռազմավարություններին: Վեբինարն աշխարհի տարբեր երկրների ընկերությունների հնարավորություն ընձեռեց շփվելու միմյանց հետ ոչ միայն հարցերի, այլ նաև անհատական վիրտուալ հանդիպումների և ցանցային նիստերի միջոցով: Ընկերությունների կողմից վեբինարին տրված օրինակներից շատերը կարող էին թվալ գիտաֆանտաստիկ, բայց դրանք իրական օրինակներ էին վերամշակման, վերաօգտագործման և բիզնեսներում արժեքի վերականգնմա: