Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրը (GEFF) 2022 թվականի հոկտեմբերի 7-ին և 10-ին անցկացրեց երկու վերապատրաստման դասընթաց` ուղղված գենդերային ներառականությանը:
«Էներգաարդյունավետության սեմինար կին ձեռներեցների համար» խորագրով առաջին դասընթացը տեղի ունեցավ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին։ Մասնակիցները կարողացան տեղեկատվություն ստանալ GEFF-ը Հայաստանում ծրագրի մասին, ինչպես նաև ստացան փորձագիտական խորհրդատվություն՝ իրենց բիզնեսն ավելի կայուն դարձնելու վերաբերյալ: Սեմինարին մասնակցելուց հետո կին ձեռներեցները իմացան, թե ինչպես ավելի արդյունավետ օգտագործել էներգիան և այդպիսով նվազեցնել իրենց էներգիայի ծախսերը: Սեմինարը ներկայացրեց նաև կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած մարտահրավերները, ինչպես նաև բարձր արդյունավետ տեխնոլոգիաների կիրառմամբ կլիմայի փոփոխությունը մեղմելու ուղիները: Վարքագծային փոփոխությունների վերաբերյալ օգտակար խորհուրդները օգնում են գործարար կանանց ավելի լավ հասկանալ իրենց առօրյա աշխատանքը: Միջոցառումը ավարտվեց GEFF-ի կողմից ֆինանսավորվող իրական ներդրումներին առնչվող դեպքերի ցուցադրությամբ և ընդգծեց դրանց հաջողությունը էներգաարդյունավետ բիզնեսի զարգացման գործում:
Երկրորդ սեմինարը անցկացվեց հոկտեմբերի 10-ին՝ GEFF-ի գործընկեր ֆինանսական կառույցների (PFIs) համար և ուղղված էր GEFF-ի կողմից իրականացված նախնական գնահատումների արդյունքների ներկայացմանը, ինչպես նաև 2021 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած առաջին գենդերային միջոցառման հիմնական քննարկման կետերի ցուցադրմանը: GEFF-ի փորձագետները նշեցին ՓՄՁ-ների համար կանաչ ֆինանսավորում ստանալու հիմնական խոչընդոտները և ներկայացրեցին հնարավոր լուծումներն ու միջոցները՝ Հայաստանում կանաչ ֆինանսավորման զարգացումն արագացնելու համար:
Հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած առաջին դասընթացը բաց էր բոլոր կին ձեռներեցների համար: Դասընթացների բարձր պահանջարկի պատճառով, մենք ծրագրել ենք նոյեմբերին անցկացնել լրացուցիչ դասընթացներ։
Եթե ցանկանում եք մասնակցել առաջիկա դասընթացներին, խնդրում ենք գրանցվել ստորև.
Նոյեմբերի 21-ին, Ստեփանավան – գրանցման թերթիկ
Նոյեմբերի 23-ին, Երևան – գրանցման թերթիկ
Խնդրում ենք նկատի ունենալ, որ մասնակիցների թիվը սահմանափակ է։ Հանդիպման վայրի մասին մանրամասն տեղեկատվություն, ինչպես նաև ժամանակացույցը կտրամադրվի գրանցվելուց հետո: