«Հայաստանի էներգետիկ շաբաթ 2023»-ը մեծ հաջողությամբ ավարտվեց՝ թողնելով իր հետքը երկրի կայուն էներգետիկ ոլորտի զարգացման վրա: Այս տարի նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 2-ը անցկացված ֆորումն ընդլայնեց իր գործունեության շրջանակը՝ միջոցառումներ անցկացնելով չորս քաղաքներում՝ Երևանում, Ծաղկաձորում, Դիլիջանում և Գյումրիում։ ԱՄՆ ՄԶԳ-ի և R2E2 հիմնադրամի կողմից կազմակերպված մեկշաբաթյա միջոցառումը ներկայացրեց բազմազան և համապարփակ օրակարգ՝ հաշվի առնելով տարածաշրջանային առանձնահատկությունները: Նոյեմբերի 28-ին GEFF-ի հայաստանյան թիմը ակտիվորեն մասնակցեց Երևանյան միջոցառմանը:
Ֆորումն աչքի ընկավ իր 35 նշանավոր բանախոսներից բաղկացած կազմով, դինամիկ 5-օրյա ծրագրով և 250 մասնակիցների մասնակցությամբ: Երևանյան միջոցառման 1-ին օրը վերաբերում էր Հայաստանի վերականգնվող էներգիայի աղբյուրների (ՎԷ) և էներգաարդյունավետության (ԷԱ) զարգացման հեռանկարներին և այն ընթացավ Հայաստանի էլեկտրաէներգիայի մասին նոր օրենքի հիմնարար բարեփոխումների վերաբերյալ խորը քննարկումներով: Կանաչ ֆինանսավորման շուկայի զարգացման վերաբերյալ պանելային քննարկման ժամանակ մատնանշվեցին մարտահրավերները, կարիքները և հնարավորությունները․ այդ քննարկումն ավելի ուշ վերածվեց Հայաստանում հողմային էներգիայի արտադրության հնարավոր նախագծերի հուսալիության գնահատման վերաբերյալ քննարկումների:
Հաջորդ երկու օրերը Ծաղկաձորում նվիրված էին տեղական համայնքների կայուն զարգացմանը։ Քննարկումներն ընթանում էին համայնքներում վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության հսկայական հնարավորությունների և ներուժի շուրջ: Խորանալով համայնքի մակարդակով կլիմայի քաղաքականության պլանավորման մեջ՝ քննարկումներն ավելի համապարփակ գիտելիքներ տվեցին Հայաստանի արևային էներգիայի ոչ ավանդական ռեսուրսների մասին: Մասնավոր դեպքերի ուսումնասիրությունները լուսաբանեցին արևային էներգիայի նախագծերը և հանրային ենթակառուցվածքային նախաձեռնությունները, ներառյալ էներգաարդյունավետ շենքերը և շրջանաձև տնտեսության նախագծերը։ Օրը եզրափակվեց համայնքների համաֆինանսավորման հնարավորությունների, այդ թվում՝ R2E2 հիմնադրամի համայնքային դրամաշնորհային ծրագրի շնորհանդեսով։
4-րդ օրը Դիլիջանում անցկացված միջոցառմանը շարունակվեցին բարեփոխումների և էլեկտրաէներգիայի, վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության մասին նոր օրենքի վերաբերյալ քննարկումները: Օրվա ընթացքում մասնակիցների կողմից արվեցին կարևոր և արժեքավոր մեկնաբանություններ։
Եզրափակիչ միջոցառումը տեղի ունեցավ Գյումրիում, որը ներառում էր հաքաթոն (ֆորում- քննարկումներ), վարպետության դասեր և մենթորության հնարավորություններ: Շաբաթվա գագաթնակետը մրցանակաբաշխությունն էր, որի ժամանակ հատուկ գնահատանքի արժանացան ակնառու ներդրումներն ու նորարարական գաղափարները:
Շնորհանդեսների, պանելային և աշխատանքային քննարկումների միջոցով մասնակիցները ձևավորեցին ֆինանսավորման նորարարական մոդելների և բիզնես մոդելների հավաքական պատկերացում, որոնք հաշվի են առնում ինչպես բնապահպանական, այնպես էլ սոցիալական ազդեցությունը: GEFF-ի հայաստանյան ծրագրի ղեկավար պարոն Գերնոտ Կուլիշը մատնանշեց սա որպես ռեսուրսների մոբիլիզացմանն ուղղված վճռական քայլ՝ տարածաշրջանում կայուն ենթակառուցվածքների զարգացան համար:
Ոլորտային նմանատիպ իրադարձությունները ծառայում են որպես նորարարության, գաղափարների փոխանակման և իրազեկվածության բարձրացման կարևոր հարթակներ՝ զգալիորեն նպաստելով դեպի կանաչ տնտեսություն անցմանը: GEFF-ը Հայաստանում ծրագիրը, որը հետևողական և ակտիվ մասնակից է, առանցքային դեր է խաղում երկրի էներգետիկ ոլորտում դիսկուրսի ձևավորման և կայուն զարգացմանն ուղղված գործողությունների խթանման գործում: «Էներգետիկ շաբաթ 2023»-ի հաջողությունը ոչ միայն միջոցառման կազմակերպիչների, այլ նաև ավելի կայուն և բնապահպանության տեսանկյունից գիտակից Հայաստան ստեղծելու հավաքական հանձնառության ընդհանուր հաջողությունն էր։