ԱրմՍվիսԲանկի առաջնահերթ նպատակներից է բարձրացնել բանկի հետ համագործակցող բիզնեսների արդյունավետությունն ու հատկապես էներգաարդյունավետությունը:
Բանկի գլխամասում կազմակերպված միջոցառմանը ներկա էին տարբեր մարզերից ժամանած՝ սննդի վերամշակման և արտադրության, հյուրընկալության և հյուրասիրության, ինչպես նաև հարակից ոլորտների բիզնեսների ղեկավարներ։ Միջոցառման հիմնական նպատակն էր կիսվել էներգաարդյունավետ ներդրումային նախագծերի նորույթներով և տենդեցներով, ինչպես նաև ֆինանսական սխեմաներով ու նմանատիպ նախագծերի իրականացման փորձով:
Հյուրերին՝ փորձագետներ Միխայիլ Գևորգյանը և Վարդան Խաչատրյանը ներկայացրեցին հյուրերի բիզնեսների ոլորտներում էներգաարդյունավետության լավագույն փորձը, GEFF ծրագրի գործունեությունը բիզնեսների էներգաարդյունավետության բարձրացման գործում, ինչպես նաև ԱրմՍվիսԲանկի վարկավորման դեպարտամենտի փոխտնօրեն և նախագծերի ֆինանսավորման բաժնի ղեկավար՝ Արա Մակարյանը ներկայացրեց բանկի էներգաարդյունավետ նախագծերի ֆինանսավորման մոտեցումները:
Բանկի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արկադի Փինաչյանը հավելեց, որ «ԱրմՍվիսԲանկը ոչ միայն ֆինանսավորում է էներգաարդյունավետ ներդրումներ, այլև քայլեր է ձեռնարկում նման ներդրումների խթանման ուղղությամբ, դրանք համարելով արդյունաբերության զարգացման նախապայման՝ արդյունքում նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանն ու տնտեսության զարգացմանը»:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին