Վերջին մի քանի տարիների ընթացքում նկատելի են դարձել փոքր մասշտաբներ ունեցող, բայց և շատ կարևոր զարգացումներ. տեղական մասնավոր ընկերություններ կազմակերպում են իրազեկվածության բարձրացման կամավոր նախաձեռնություններ: Կանաչ տեխնոլոգիաների վաճառողներն ու արտադրողները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել կանաչ պրակտիկաների կիրառմանն ու դրանց վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը, մշակել են ավելի հետևողական մոտեցում, ինչպես նաև ցուցաբերել են հետաքրքրություն և ուժեղ ներգրավվածություն տարբեր կարճաժամկետ և երկարաժամկետ նախագծերում։
Չնայած անհատական մոտեցումները տարբեր են, այնուամենայնիվ, նկատվում են որոշ ընդհանուր ուղղություններ.
(1) Մի քանի ընկերություններ կենտրոնանում են երիտասարդների ուսուցման և հմտությունների ու կարողությունների զարգացման վրա: Մինչ SolarOn-ը և Shtigen-ը վերապատրաստումներ են իրականացնում հանրակրթական դպրոցներում, EcoStep-ն ակտիվ է մարզերում գործազուրկ երիտասարդներին տեխնիկական կրթություն մատուցելու հարցում: Սա նրանց հնարավորություն է տալիս քննարկել այն մարտահրավերները, որոնց բախվում են երիտասարդները՝ կապված էներգախնայողության պրակտիկայի բացակայության հետ, և թե ինչպես կարելի է դրանք լուծել անհատական մակարդակով:
(2) Այլ նախաձեռնությունները վերաբերում են իրական ներդրումային ծրագրերին: OHM Energy-ն արևային ՖՎ էլեկտրակայաններ է նվիրաբերել գյուղական դպրոցներին և երիտասարդության զարգացման կենտրոններին, այդպիսով անմիջական հարևանությամբ գտնվող ձեռնարկությունների և տների համար դրանք վերածելով իրական նախադեպի: Մեկ այլ ընկերություն՝ SunnyCity-ն, նվիրաբերել է ցանցից դուրս գտնվող երկու էլեկտրակայան, որոնցից մեկը լեռներում գտնվող և նախկինում երբևէ էլեկտրականություն չունեցած՝ Սուրբ Կարապետ եկեղեցին է:
(3) Մեկ այլ հավասարապես արդյունավետ մոտեցում է EcoVille-ի առցանց տեղեկատվական արշավն էներգախնայողության խորհուրդներով՝ նախագիծ, որը շարունակաբար զարգացնում է կլիմայով և շրջակա միջավայրով հետաքրքրված անձանց լսարան՝ ներգրավելով նրանց քննարկումների ու փորձի փոխանակման մեջ, ինչպես նաև ստարթափ՝ երիտասարդ գիտնականներին և սկսնակ ձեռնարկություններին տեխնիկական հարցերում օժանդակություն տրամադրելով՝ իրենց գաղափարները կյանքի կոչելու համար։
Կան բազմաթիվ հաղորդակցային ռազմավարություններ, մեթոդներ և գործիքներ, որոնք կարող են օգտագործվել հանրության իրազեկվածության բարձրացման նպատակով: Դրանք բոլորը նպատակ ունեն իրազեկել և գիտելիքներ տրամադրել կլիմայի գործողությունների վերաբերյալ՝ նպատակ ունենալով ազդել նրանց վերաբերմունքի և վարքագծի վրա: Այս կերպ նրանք մոբիլիզացնում են հասարակական կարծիքի ուժը՝ պայքարելու կլիմայի փոփոխության դեմ և խթանելու կայուն զարգացումը, ինչն ամենայն հավանականությամբ, մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերն է:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին