Կանաչ ներդրումները օգնում են ցածր պահել մանրածախ վաճառքի գները
Սուպերմարքեթի տանիքին տեղադրվել են արևային պանելներ` էներգիայի ծախսերը կրճատելու, հաճախորդների համար ապրանքների լավագույն արժեք առաջարկելու և շրջակա միջավայրի վրա՝ գործունեության ազդեցությունը կրճատելու նպատակով:
«Գեղեցկուհի Անահիտ» ՍՊԸ-ն 2014թ․ հիմնեց սուպերմարքեթ, որը Գեղարքունիքում ամենամեծն է: Գտնվելով արևելք-արևմուտք ուղղությունները կապող հիմական մայրուղու վրա, այն շահույթ է գեներացնում զբոսաշրջիկների մեծ հոսքից: Հաշվի առնելով գտնվելու վայրով պայմանավորված արևոտ օրերի քանակը, գործընկեր ֆինասական կառույցի կողմից առաջարկված ֆինանսավորման հնարավորությունը, բիզնեսի սեփականատերը որոշում է կայացրել օգտվել ժամանակակից արևային տեխնոլոգիաներից և, երկարաժամկետ առումով, ապահովել իր բիզնեսի անկախությունն ու կայունությունը:
Ընկերությունը 132,790 ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել` սուպերմարքեթի տանիքին տեղադրելով 250 կՎտ հզորությամբ արևային էներգիայի արտադրության համակարգ, ապահովելով էլեկտրաէներգիայի կայուն աղբյուր և կրճատելով էներգիայի ընդհանուր ծախսերը: Սարքավորումը ընտրվել է Կանաչ տեխնոլոգիաների ցանկից: Պոտենցիալ էներգախնայողությունը և ֆինանսական օգուտները գնահատվել են փորձագետների կողմից: Ներդրման հետգնման ժամկետը կազմում է հինգ տարի:
Ի հավելում այլ օգուտների, ներդրումը թույլ է տալիս տարեկան կրճատել 153 տոննա ածխաթթու գազի արտանետում։ Այսպիսով, ընկերությունը ոչ միայն օգտվում է էներգիայի ծախսերի նվազեցումից, այլև՝ նվազեցնում է իր գործունեության բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
«Ունենալով այսքան շահեկան կողմեր, ինչպիսիք են մայրուհու ամենաակտիվ գոտու տեղեկայվածությունը և արևային օրերի մեծ քանակությունը, սխալ կլիներ չօգտվել GEFF-ի կանաչ ֆինանսավորման հնարավորությունից», նշում է տնօրեն Տարոն Մինասյանը:
Ծրագրի իրականացմանն աջակցել են Կանաչ Կլիմայի Հիմնադրամը (GCF) և Կլիմայի Ներդրումային Ֆոնդերը (CIF):