enam

Տեղական FMCG արտադրողի մոտեցման փոփոխությունը էներգիայի սպառմանը

Ներդրող
ԱրմՍվիթ ՍՊԸ
Վայր
Երևան, ՀՀ
Ներդրում
Շոկոլադապատման սարքավորում, սեղմված օդի համակարգ
Investment Size
107,000 ԱՄՆ դոլար
Ֆինանսական արդյունքներ
Հետգնման ժամկետ՝ 6 տարի
Էներգախնայողություն
տարեկան 237.5 ՄՎտժ
Ածխաթթու գազի արտանետման կրճատում
106.8 տոննա/տարի
Ազդեցություն
Էներգիայի սպառման և ծախսերի նվազեցում
Դոնոր կազմակերպություն
ԵՄ, Ավստրիայի Դաշնային ֆինանսների նախարարություն

ԱրմՍվիթը քաղցրավենիքի տարածված ապրանքանիշ է, որը ստեղծվել է 2008թ-ին՝ 1995թ․-ից գործող Շանթ Պլյուս ընկերության կողմից։ Ընկերության արտադրանքը մատչելի է և հասանելի՝ ազգաբնակչության բոլոր շերտերին։

Ծախսերի նվազեցման և գործառնական տեսանկյունից առավել արդյունավետ դառնալու նպատակով, ընկերության ղեկավարները որոշեցին ներդրում կատարել և ձեռք բերել շոկոլադապատման իսպանական նոր սարքավորում և օդի սեղմման գերմանական համակարգ, որոնք պետք է բարձրացնեն ընկերության էներգաարդյունավետությունը։ Ծառայություն մատուցող թիմն իրականացրեց ներդրումային նախագծի վերլուծությունը, գնահատեց էներգախնայողության պոտենցիալ օգուտները և ֆինանսատեխնիկական պարամետրերը:

ԱՄՆ 107,000 դոլար արժողությամբ ներդրումը թույլ տվեց ԱրմՍվիթին նվազեցնել շակոլադապատման և օդի սեղմման սարքավորումների կողմից սպառվող էներգիայի ծախսերը համապատասխանաբար 71%-ով և 52%-ով։ Սա նշանակում է, որ ներդրումը հետ կգնվի 6 տարում և հաջորդող տարիներին ընկերության համար կգեներացնի եկամուտ։

«Ապագայում ներդրումներ ձեռնարկելիս մենք անպայման դիտարկելու ենք դրանք նաև էներգաարդյունավետության տեսանկյունից», հաստատում է ընկերության տնօրեն պարոն Կոստանյանը։

Այս ներդրումը ի ցույց է դնում նոր տեխնոլոգիաների միջոցով ստացվող էներգախնայողություններն ու այլ գործառնական օգուտները արագ սպառման ապրանքներ արտադրող ընկերությունների համար։ Դա է պատճառը, որ արժե գնահատել ներդրումների հնարավոր էներգաարդյունավետությունը, քանի որ հենց էներգաարդյունավետ ներդրումներն են, որ հաճախ ամենաշահեկանն ու նպատակահարմարն են հանդիսանում։

ՎԶԵԲ-ը նպաստում է մասնավոր սեկտորում կայուն էներգաարդյունավետությամբ նախագծերի ֆինանսավորմանն ու կյանքի կոչմանը: Պետական, մասնավոր և բնակարանային ոլորտների համատեղ ջանքերի շնորհիվ կարելի է հասնել էներգասպառման ծավալների կրճատմանն ու նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը:

Ծրագրի իրականացմանն աջակցել են Եվրոպական միությունը և Ավստրիայի դաշնային ֆինանսների նախարարությունը: